Բոլոր լուրերը – Page 886 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

SHANTNEWS

15:00 02.10.2024

̰
Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին պերսոնա նոն գրատա է հայտարարել

14:54 02.10.2024

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն արգելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշին մուտք գործել հրեական պետություն և նրան պերսոնա նոն գրատա է հայտարարել՝ Իսրայելի վրա Իրանի հարձակումը չդատապարտելու պատճառով։ Այս մասին հայտնում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Յուրաքանչյուր ոք, ով չի կարողանում միանշանակ դատապարտել Իրանի հանցավոր հարձակումը Իսրայելի վրա, արժանի չէ ոտք դնելու Իսրայելի հողի վրա: […]

̰
Ավարտվել է Օձունի խաչմերուկի հիմնանորոգումը

14:47 02.10.2024

Ավարտվել է Օձունի խաչմերուկի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ «Բարի երթ»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Էրլինգ Հոլանդը դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը

14:40 02.10.2024

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը Transfermarkt-ի տվյալներով։ Հեղինակավոր պորտալը թարմացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային գները։ 24-ամյա Հոլանդի տրանսֆերային արժեքը հասել է 200 միլիոն եվրոյի՝ ավելանալով 20 միլիոնով։ Մինչև այս նորվեգացին աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստի կարգավիճակը կիսում էր «Ռեալի» խաղացողներ Ջուդ Բելինգեմի, Վինիսիուս Ժունիորի ու Կիլիան Մբապեի հետ, […]

̰
«Գորիս» ՔԿՀ որպես հանձնուք բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 20 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

14:34 02.10.2024

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություններ այն մասին, որ հանձնուքի միջոցով փորձ է արվելու դատապարտյալներից մեկին փոխանցել մեծ քանակությամբ արգելված իրեր: Իրացնելով ստացված տեղեկությունները՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Ռ.Զ.-ի անվամբ քաղաքացի Ա.Բ.-ի կողմից որպես հանձնուք բերված սառնարանը: Զննության […]

̰
Հայտնի են «Ներուժ 5.0» ծրագրի հաղթող ստարտափները

14:25 02.10.2024

Սեպտեմբերի 24-29-ը Դիլիջանում տեղի են ունեցել «Ներուժ 5.0» ծրագրի ամփոփիչ միջոցառումները և եզրափակիչ մրցույթը: 16 երկիր ներկայացրել է 28 ստարտափներ: «Գաղափար» և «Աճ» անվանակարգերում գնահատող ժյուրին ընտրել է 6 լավագույններին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 162-ի․ CNN

14:19 02.10.2024

ԱՄՆ-ում տեղի ունեցած «Հելեն» փոթորկի զոհերի թիվն արդեն առնվազն 162 է։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Հոկտեմբերի 1-ին հեռուստաընկերությունը հայտնել է 130 մարդու մահվան մասին։ ԶԼՄ-ի տեղեկություններով՝ անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Նշվում է, որ օրերս հաստատվել է Ջորջիա նահանգում մի քանի փրկարարների, ինչպես նաեւ կնոջ ու նրա մեկամյա երկվորյակ որդիների մահը։ Ընդհանուր առմամբ, […]

̰
Հռոմի պապը հոկտեմբերի 7-ը հայտարարել է խաղաղության համար աղոթքի օր

14:13 02.10.2024

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ աղոթելու է Տիրամորը՝ նրան նվիրված Հռոմի ամենամեծ տաճարում՝ խնդրելով խաղաղություն։ Սուրբ Պետրոսի հրապարակում պատարագի ավարտին նա բոլորին կոչ է արել հոկտեմբերի 7-ին միանալ «ծոմի և խաղաղության համար աղոթքի» օրվան։ «Հոկտեմբերի 7-ին, խնդրում եմ բոլորին օրը նվիրել ծոմապահությանը և խաղաղության համար աղոթքին», – մեջբերում է Հռոմի պապի խոսքերը Սուրբ Աթոռի […]

̰
Թռիչքային անվտանգությունն ապահովելու նպատակով Qatar Airways-ն անժամկետ չեղարկել է իր բոլոր թռիչքները դեպի Հայաստան և մի շարք այլ երկրներ

14:02 02.10.2024

Տարածքային լարվածության ֆոնին, թռիչքային անվտանգությունն ապահովելու նպատակով Qatar Airways ավիաընկերությունն անժամկետ չեղարկել է իր բոլոր թռիչքները դեպի հետևյալ ուղղություններով՝ Հայաստան Հորդանան Իրան Իրաք Լիբանան Ղասախստան «Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության, կամ պաշտոնական ներկայացուցչությունների հետ»,-նշված է Հայկական ավիացիայի տարածած հաղորդագրության մեջ։

̰
Հավաքի մասնակից քաղաքացիներին հորդորում ենք դրսևորել իրավահպատակ վարքագիծ և չտրվել սադրիչ գործողությունների․ ԱԱԾ

13:54 02.10.2024

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն, ելնելով ՀՀ սահմանադրական կարգը պահպանելու, անձի կամ կազմակերպության իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը կամ հասարակության կամ պետության օրինական շահերը պաշտպանելու առաքելությունից, հորդորում է ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին 2024 թվականի հոկտեմբերի 2-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքի ընթացքում զերծ մնալ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, անձի կամ անձանց խմբի նկատմամբ […]

̰
ՆԳՆ-ն հորդորում է զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից

13:47 02.10.2024

Հոկտեմբերի 2-ին կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն իրականացնելու է օրենքով վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը, իսկ հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի։

̰
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ին

13:34 02.10.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 430 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.06 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.17 դրամ:  

̰
Թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի իրացման և դրանց արդյունքում ստացված՝ մոտ 90 մլն դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան

13:28 02.10.2024

Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 1-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն, ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած, ինչպես նաև նրանց օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել դատարան: Քրեական վարույթով պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ր.Մ.-ն տևական ժամանակ թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու և ՀՀ տարածքում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ […]

̰
«Քո արվեստը դպրոցում»  կրթամշակութային ծրագիրը շարունակվում է

13:20 02.10.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է իրականացնել «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը: Ծրագրի աշնանային շրջափուլի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 25-ին՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից: Հանդիպման բանախոսը կոմպոզիտոր, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանն էր: Նախագծի աշնանային փուլի շրջանակում արդեն իրականացվել են երեք հանդիպումներ. երկուսը՝ Լոռու մարզի […]

̰
Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտությունները կավարտվեն, երբ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները հեռանան տարածաշրջանից․ Իրանի հոգևոր առաջնորդ

13:11 02.10.2024

Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտությունները կավարտվեն, երբ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները հեռանան տարածաշրջանից։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ «Եթե նրանք (ԱՄՆ-ը և Եվրոպան) հեռանան տարածաշրջանից, ապա, անկասկած, հակամարտությունները, պատերազմներն ու բախումները լիովին կդադարեն։ Տարածաշրջանի բոլոր երկրներն իրենք կարող են կարգուկանոն հաստատել իրենց տարածքներում և տարածաշրջանում, ապրել միասին խաղաղության, առողջության և բարեկեցության […]

̰
Մադրիդը երկու ինքնաթիռ կուղարկի իսպանացիներին Լիբանանից տարհանելու համար

13:04 02.10.2024

Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլսը հայտարարել է թագավորության քաղաքացիներին Լիբանանից տարհանելու համար երկու ինքնաթիռ ուղարկելու որոշման մասին։ «Սպասվում է, որ իսպանական ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ կթռչի Բեյրութ», – նշել է գերատեսչության ղեկավարը Antena 3 հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նախարարը պարզաբանել է, որ շուրջ 350 իսպանացի ցանկություն է հայտնել լքել Լիբանանը։ Նախկինում թագավորության իշխանությունները հայտնել էին, որ […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:58 02.10.2024

Երևանում հոկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 2-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ […]

̰
«ԿամԱԶ»-ի վարորդը ապօրինի ձեռք բերված փայտանյութը գնել էր անտառապահից

12:50 02.10.2024

Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 1-ին շրջիկ ծառայություն իրականացնելիս Սյունիք բնակավայրի տարածքում, ստուգման նպատակով, կանգնեցրել են փայտանյութով բարձած «ԿամԱԶ»-ը: Բեռնատարի թափքում մոտ 20 խմ փայտանյութ կար, որի վերաբերյալ Գորիս քաղաքի բնակիչ 28-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը 213 հազար դրամով գնել է Արծվանիկի անտառպետության անտառապահից: «ԿամԱԶ»-ը տեղափոխվել է ոստիկանության Կապանի […]

̰
Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով 2024 թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացվել է 532.5 մլն գործարք

12:41 02.10.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացվել է 532.5 մլն գործարք` 9 տրլն 782.7 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 57.4 մլն գործարքով կամ 12.1%-ով, իսկ արժեքային` 1 տրլն 284.5 մլրդ […]

̰
Բնակարանում և շենքի բակում կրակոցներ արձակած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

12:34 02.10.2024

Հոկտեմբերի 2-ի գիշերվա ժամը 2-ին ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի մի շենքից կրակոցի ձայներ են լսվում: Ոստիկանության Կապանի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ շենքի բնակիչներից մեկն ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանել է տան անդամների հետ և իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանից […]

̰
Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը

12:28 02.10.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում՝ մրցակցային քաղաքականության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ անդամ պետություններում պետական գնումների ընթացակարգերի և դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

̰
Հակոբ Արշակյանը մասնակցել է Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

12:20 02.10.2024

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 1-ին մասնակցել է Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը: Մեքսիկայի պատմության առաջին կին նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունը մեկնարկել է Մեքսիկայի Պատգամավորների պալատում` Սան Լասառո դահլիճում: Այնուհետեւ, նախագահական պալատում, տեղի է ունեցել օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների ողջույնի պաշտոնական միջոցառումը: Հակոբ Արշակյանը Հայաստանի Հանրապետության անունից ջերմագին շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ է փոխանցել Կլաուդիա […]

̰
Իրանի հարձակումն Իսրայելի վրա սպառնում է տարածաշրջանում էսկալացիայի հանգեցնել․ Շոլց

12:12 02.10.2024

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դատապարտել է Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա՝ նշելով, որ դա հանգեցնում է իրավիճակի սրման ողջ տարածաշրջանում։ «Իրանի հրթիռային հարձակումները Իսրայելի վրա պետք է դատապարտվեն հնարավորինս խստորեն»,- հավելել է կանցլերը։ Շոլցը Իրանից և Լիբանանի «Հըզբոլլահ» շարժումից պահանջել է «անհապաղ դադարեցնել հարձակումները Իսրայելի վրա»: «Միայն Իսրայելի հակաօդային պաշտպանության ուժերի և նրա դաշնակիցների շնորհիվ […]

̰
Ստուգման ժամանակ 26-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել գազային ատրճանակ

12:07 02.10.2024

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները հոկտեմբերի 1-ի գիշերը՝ ժամը 1.25-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 11-րդ կմ հատվածում ծառայություն կատարելիս, տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու հիմքով, կանգնեցրել են «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենան: Ստուգման ժամանակ Հրազդան քաղաքի բնակիչ 26-ամյա վարորդը մեքենայի սրահի պահոցից պարեկներին է ներկայացրել գազային ատրճանակ: Նա ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Կազմված […]

̰
SHANTNEWS

12:00 02.10.2024

̰
Եթե իսրայելական ռեժիմը և նրան աջակցողները նոր քայլեր ձեռնարկեն, կբախվեն Իրանի կողմից ավելի կոշտ պատասխանի․ Իրանի ԱԳՆ

11:54 02.10.2024

Իրանի զինված ուժերը պատրաստ են Թել Ավիվի կողմից հնարավոր ցանկացած նոր քայլի, և նրանք, ովքեր աջակցում են դրան, կբախվեն Իրանի կողմից ավելի կոշտ պատասխանի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Աքարչին, որին մեջբերում է Tasnim գործակալությունը։ «Մեր զինված ուժերը պատրաստ են իսրայելական ռեժիմի հնարավոր գործողություններին: Եթե (իսրայելական-խմբ.) ռեժիմը և նրան աջակցողներն ինչ-որ նոր քայլեր ձեռնարկեն, նրանք […]

̰
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի շնորհավորական խոսքը ՀՀ հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ

11:47 02.10.2024

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ։ «Հարգելի՛ հարկային ծառայողներ, Շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ: Երեսուներեքամյա տարեդարձի առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել ու շնորհավորել բոլորիս՝ վերջին տարիներին ստվերի դեմ պայքարում ունեցած հաջողությունների, միջազգային համագործակցության ամրապնդման, հարկային ծառայությունում ինստիտուցիոնալ բարեփոխումների կապակցությամբ։ Մեր ուղենիշներն […]

̰
Իրանը հատել է կարմիր գիծը․ Իսրայելի արտգործնախարար

11:40 02.10.2024

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը «X» սոցիալական ցանցում հայտարարել է , որ Իրանը հատել է կարմիր գիծը, և Իսրայելն անպատասխան չի թողնի հարձակումը խաղաղ բնակչության վրա։ «Այաթոլլայի ռեժիմը հատել է կարմիր գիծը, և Իսրայել պետությունը չի լռի մեր քաղաքացիների վրա Իրանի դաժան հարձակումից հետո», – ասվում է քաղաքական գործչի գրառման մեջ։

̰
Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներին

11:32 02.10.2024

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները հոկտեմբերի 1-ի ժամը 16.00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 30-րդ կմ-ին, սահմանված արագությունը գերազանցելու համար, կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Երևանի բնակիչ 54-ամյա վարորդը իրավախախտումը չարձանագրելու համար փաստաթղթի հետ պարեկներին է ներկայացրել 5000 դրամ: Նա ձերբակալվել և, տրանսպորտային միջոցով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

̰
Մեկ օրում արձանագրվել է 14 ՃՏՊ, 20 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

11:26 02.10.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 1-2-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 100 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 38, մարմնական վնասվածք պատճառելու` 8, ֆիզիկական ներգործության և խարդախության` 6-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 5, հոգեկան ներգործության` 4, խուլիգանության, […]

̰
BACK_TO_TOP