18:16 02.10.2024
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի Մովսես Ջանբազյանի անվան թիվ 79 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
18:11 02.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին: Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություն՝ մեր երկրում պատասխանատու առաքելության իրականացման գործում։ «Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա: Մենք բարձր ենք գնահատում նաև Էստոնիայի […]
18:06 02.10.2024
Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ամփոփել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում «Ցրվենա Զվեզդայի» դեմ հաղթական խաղը (4-0): «Տղաները հիասքանչ խաղացին: Սա լուրջ ելույթ էր շատ լավ կազմակերպված պաշտպանություն ունեցող թիմի դեմ: Մենք լավ էինք տեղաշարժում գնդակը, և հաշիվը բացելուց հետո Մխիթարյանի շնորհիվ շատ գոլային պահեր ստեղծեցինք: Մի քանի հակագրոհ բաց թողեցինք, սակայն […]
17:55 02.10.2024
Հոկտեմբերի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակի շրջանակներում ընդունել է ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Քննարկվել են ձեռք բերվող հումքի ծավալների մեծացման և արդյունավետության բարձրացման հնարավորությունները, ինչպես նաև այլընտրանքային հումքի ձեռքբերման հեռանկարները։ Նախարարն առաջարկել է ամփոփել քննարկման ընթացքում հնչած տեսակետները և ներկայացնել դրանցից բխող […]
17:49 02.10.2024
Գրադարանավարի օրվան ընդառաջ «Արմենպրեսում» հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է ԱԺ կողմից հավանության արժանացած «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: Ասուլիսի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը խոսել է «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» երկրորդ գիտաժողովի, իսկ […]
17:42 02.10.2024
Իրանի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են Իմամ Հոսեյնի հրապարակում՝ մասնակցելու ցույցին՝ ի պաշտպանություն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար ստորաբաժանման, որը հրթիռային հարձակում էր իրականացրել Իսրայելի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Հոկտեմբերի 1-ին Իրանը պատմության մեջ երկրորդ անգամ Իսրայելին ենթարկեց զանգվածային հրթիռակոծության՝ այն անվանելով «ինքնապաշտպանության ակտ»։ Իսրայելական բանակը հայտնում է, որ արձակվել է մոտ 180 […]
17:36 02.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում հանդիպել է Տարածքային մանակավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) տնօրենների հետ՝ քննարկելու ուսումնական տարվա առաջնային խնդիրներն ու անելիքները: Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել առկա խնդիրները և միասնաբար նախանշել դրանց լուծման ուղիները՝ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Օրակարգային […]
17:30 02.10.2024
UFC-ի թեթև քաշային կարգում նորընծա չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին խոշոր պարգևավճար է ստացել Վրաստանի կառավարությունից: Պարգևը կազմել է 1 միլիոն լարի (367 հազար եվրո), հաղորդում է լրագրող Գեորգի Կոկաիշվիլին: Մերաբը հայտարարել է, որ այդ գումարը բարեգործության է հանձնելու, որպեսզի Վրաստանում նորոգվեն MMA-ի, ջիու-ջիթսուի, ձյուդոյի ու ըմբշամարտի մարզասրահները: Այդ կերպ նա ցանկանում է օգնել UFC-ում վրացի նոր […]
17:25 02.10.2024
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ արձանագրված խախտումներով տուգանքի գումարը վճարելու դեպքում Roadpolice.am համակարգում տուգանքի մարման վերաբերյալ տեղեկատվությունը ստացվում է 7-ից 10 օրվա ընթացքում։ Հետևապես, տուգանքի գումարը վճարելուց հետո Roadpolice.am համակարգում հնարավոր է տուգանքի մարման վերաբերյալ տեղեկատվությունը երևա այդ ժամանակահատվածում: «Հորդորում ենք մեր քաղաքացիներին վճարումը կատարելուց հետո տուգանքի մարման վերաբերյալ տեղեկատվությունը ճշտել 7-ից 10-օրյա ժամկետում: Տեղեկացնում ենք […]
17:19 02.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի նորանշանակ առաքելական նվիրակ Անտե Յոզիչը: Նախագահը շնորհավորել է Անտե Յոզիչին Հայաստանում առաքելական նվիրակ նշանակվելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր աշխատանք՝ միտված երկկողմ հարաբերությունների և օրակարգի հետագա զարգացմանը։ «Վստահ եմ՝ Ձեր նշանակումը լրացուցիչ խթան կհանդիսանա մեր հարաբերությունների զարգացման համար: Մեր սերտ հարաբերությունները հիմնված են ոչ միայն […]
17:14 02.10.2024
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի որակազրկումը չեղարկվել է, հայտնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի (FA) մամուլի ծառայությունը: Պորտուգալացին կարմիր քարտ էր ստացել Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ խաղում (0-3): Ֆերնանդեշը սայթաքել էր և բախվել Ջեյմս Մեդիսոնին: Մանչեսթերցիները բողոքարկել էին մրցավարի որոշումը, FA-ն բավարարել է բողոքը: Սա նշանակում է, որ պորտուգալացին կմասնակցի թիմի առաջիկա խաղերին: Պրեմիեր լիգայի հաջորդ տուրում […]
17:10 02.10.2024
Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 2-ի գիշերը՝ ժամը 1.25-ին, շրջագայություն կատարելիս Տաթև բնակավայր տանող ճանապարհին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «ԿամԱԶ» մակնիշի մեքենան: Բեռնատարի թափքում շուրջ 20 խմ փայտանյութ կար: Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի բնակիչ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը մոտ մեկ ամիս առաջ գնել է Սյունիքի մարզի […]
17:05 02.10.2024
Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ նիստում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության քվեարկության արդյունքները: Լևոն Սահակյանի թեկնածությունն առաջարկել էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը: 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցած 60-ը կողմ է քվեարկել թեկնածությանը:
17:00 02.10.2024
Սեպտեմբերի 24-ից 26-ը Շիրակի մարզում անցկացվեց «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը» թեմայով դաշտային վարժանք, որին մասնակցում էր Շիրակի քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմը: Վարժանքն իրականացվել է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (ԻՆՍԱՐԱԳ) պահանջներին համապատասխան՝ նպատակ ունենալով բարձրացնել միջազգային առաքելությունների համար նախատեսված քաղաքային որոնողափրկարարական թիմերի պատրաստվածության մակարդակը: Դաշտային վարժանքը ղեկավարում էր ՓԾ Շիրակի ՄՓՎ պետի տեղակալ, փ/ծ […]
16:54 02.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական համակարգում ընթացող շարժերի և բարեփոխումների վերաբերյալ հարցեր: Ֆինանսների նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել 2025 թվականի բյուջեի վերաբերյալ մանրամասներ և առանձնացրել է գալիք տարվա բյուջեի հիմնական առանձնահատկությունները: Իր խոսքում նախարարը մասնավորապես ընդգծել է, որ 2025-ի բյուջեն միտված է լինելու […]
16:51 02.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի թատրոնի և կինոյի պետականինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» նախագծի արվեստի կլաստերը: Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրել է «Ակադեմիական քաղաք»-ի գաղափարը, նախագծի կապը Թամանյանական նախագծի հետ: Վարչապետի խոսքով, շատ կարևոր է հասկանալ, որ ի սկզբանե Երևան քաղաքի փոքր կենտրոնը, եթե ոչ դե յուրե, ապա դե ֆակտո ձևավորվել է որպես […]
16:49 02.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ Հանրապետության նախագահի նստավայրում ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: «Սրտանց շնորհավորում եմ բարեկամ Գերմանիայի ազգային տոնի առթիվ և մաղթում եմ շարունակական զարգացում և բարգավաճում: Հայաստանն ու Գերմանիան ունեն բարեկամության և համագործակցության երկարամյա պատմություն՝ հիմնված քաղաքակրթական, կրոնական և մշակութային արժեքների վրա»,- նշել […]
16:43 02.10.2024
Աշխատանք փնտրող անձանց և տարբեր ոլորտներ ներկայացնող գործատուների մասնակցությամբ՝ Հրազդան քաղաքում տեղի է ունեցել «Գտի՛ր աշխատանք» խորագրով աշխատանքի տոնավաճառ։ Միջոցառումը կազմակերպվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության և «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)» հայաստանյան գրասենյակի համատեղ ջանքերով։ Աշխատանքի տոնավաճառին ներկա է եղել նաև Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Թամարա Թորոսյանը, ՄՍԾ զբաղվածության […]
16:38 02.10.2024
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆուտբոլիստները և նրանց շրջապատի անդամները թեթևություն են զգում Կիլիան Մբապեի` ակումբից հեռանալուց հետո։ Foot Mercato-ի համաձայն` հարձակման գծի մի շարք ֆուտբոլիստներ այլևս ճնշում չեն զգում, իսկ նախկինում նրանք ստիպված էին հարմարվել Մբապեի խաղին։ 25-ամյա Մբապեի հեռանալուց հետո ՊՍԺ-ում գոհ են նաև նրանից, որ ակումբի հարցերին չի խառնվում նրա մայրը` Ֆայզա Լամարին։ ՊՍԺ-ում […]
16:30 02.10.2024
Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Համաշխարհային կարգ և ժողովրդավարություն. քարտեզ Հարավային Կովկասի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը։ Պատասխանելով վարողի հարցերին՝ Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքով Հայաստանում նրանց պատշաճ ընդունմանն ուղղված ջանքերին։ Անջա Վեհլեռ-Շոկ․ Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակասությունը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանի և Ադրբեջանի […]
16:25 02.10.2024
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը՝ Իրանի կողմից Իսրայելի վրա հրթիռային հարձակման համատեքստում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարը թեմային անդրադարձել է Վարշավայի անվտանգության ֆորումի ժամանակ։ «Եթե տեղյակ եք Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի, թրենդների և քաղաքականությունների մասին, գիտեք, որ մենք Հայաստանում ամեն ինչ անում ենք մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ […]
16:23 02.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի ծրագրերի ղեկավար Շիզուկա Կունիմոտոյին: Հանդիպմանը ներկա են եղել նաև «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ֆինանսական ղեկավար, տնօրենի տեղակալ Արմինե Խաչատրյանն ու ՀԲ ծրագրերի ավագ պատասխանատու Նարինե Թադևոսյանը: Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է Շիզուկա Կունիմոտոյին և կարևորել Համաշխարհային բանկի դերը Հայաստանի […]
16:21 02.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սիրվարդ Գևորգյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սիրվարդ Գևորգյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
16:15 02.10.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյաի հրամանագրով Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:
16:10 02.10.2024
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը գոլային փոխանցում է կատարել և նպաստել Մոսկվայի «Լոկոմոտիվի»` Ռուսաստանի գավաթի խաղարկության 5-րդ տուրում «Օրենբուրգի» նկատմամբ հաղթանակին։ 23-ամյա ֆուտբոլիստը խաղը սկսել է մեկնարկային կազմում, իսկ 9-րդ րոպեին անհատական գեղեցիկ անցումից հետո արդյունավետ փոխանցում է կատարել Սերգեյ Պինյաևին։ Սևիկյանը փոխարինվել է 78-րդ րոպեին։ Հունգարական «Ֆերենցվարոշից» վարձավճարով «Լոկոմոտիվ» տեղափոխված Սևիկյանը նոր ակումբում […]
16:05 02.10.2024
Հոկտեմբերի 2-ին, ժամը 10:13-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդներին տեղի […]
16:00 02.10.2024
Տեսական դասընթացներ, մասնագիտական պրակտիկա և ավարտական քննություններ․․․ ՆԳՆ կրթահամալիրում շարունակվում է Քրեական ոստիկանության ապագա ծառայողների պետական ամփոփիչ ատեստավորումը։ Ատեստավորման գործընթացին են հետևել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Նրանք հետաքրքրվել են ատեստավորման անցկացման, ապագա քրեական ոստիկանների մասնագիտական պատրաստվածության և ուսումնառության արդյունավետության մասին։ ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանի […]
15:54 02.10.2024
Հոկտեմբերի 2-ին, ժամը 10:13-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147-րդ կմ-ի մոտակայքում էտման աշխատանքներ իրականացնելիս ծառի […]
15:52 02.10.2024
Չեմպիոնների լիգայում կայացան երկրորդ տուրի առաջին խաղային օրվա հանդիպումները։ Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 7-1 հաշվով հաղթեց շոտլանդական «Սելթիկին»։ Դորտմունդյան ակումբը 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Սելթիկը» 3 միավորով 19-րդն է։ Խաղային օրվա կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում 2-0 հաշվով հաղթեց Փարիզի ՊՍԺ-ին։ Արտետայի թիմը 4 միավորով 8-րդ տեղում է, ՊՍԺ-ն 3 միավորով 18-րդն […]