Բոլոր լուրերը – Page 896 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+26.09 oC

Բոլոր լուրերը

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը պաշտոնական այցով ժամանել է Իրան

15:03 30.09.2024

ՌԴ Վարչապետ Միխայիլ Միշուստինը պաշտոնական այցով ժամանել է Իրան։ Այնտեղ նա բանակցություններ կվարի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ «Նախատեսվում է քննարկել ռուս-իրանական առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության հարցերի ողջ շրջանակը, ներառյալ տրանսպորտի, արդյունաբերության, էներգետիկայի, կրթության և այլ ոլորտներում  համատեղ խոշոր նախագծերի իրականացումը», – ասվում է հաղորդագրության մեջ:

̰
SHANTNEWS

15:00 30.09.2024

̰
Ֆուտզալի Բրազիլիայի և Ուկրաինայի հավաքականները դուրս են եկել ԱԱ կիսաեզրափակիչ

14:58 30.09.2024

Ֆուտզալի Բրազիլիայի և Ուկրաինայի հավաքականները դուրս են եկել Ուզբեկստանում անցկացվող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Բրազիլացիները 3:1 հաշվով պարտության են մատնել Մարոկկոյի թիմին, Ուկրաինան՝ 9:4 հաշվով Վենեսուելային: Կիսաեզրափակչի մյուս ուղեգրերը այսօր՝ սեպտեմբերի 30-ին կվիճարկեն Ֆրանսիա – Պարագվայ և Ղազախստան – Արգենտինա զույգերը։

̰
Նարեկ Տերյանը մասնակցել է Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովին

14:54 30.09.2024

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է «Արդյունաբերական կոոպերացիան ԵԱՏՄ֊ում. բիզնես գաղափարներ և աջակցության մեխանիզմներ» պանելային քննարկմանը։ Հիմնական թեմաներն են եղել օտարերկրյա ներդրումների դերը ԵԱՏՄ-ում հիմնական արդյունաբերական ֆոնդերի նորացման գործում, ԵԱՏՄ անդամ երկրների ազգային փաստաթղթերում ներդրումների պաշտպանությունը, ԵԱՏՄ-ում կոոպերատիվ արդյունաբերական նախագծերի իրականացման առավել հեռանկարային ուղղությունները և այլն։

̰
ՀՀ-ն և Իրանը ստորագրել են առևտրային հարաբերությունների զարգացմանը նպաստող փոխըմբռնման հուշագիր

14:50 30.09.2024

Սեպտեմբերի 30-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի խթանման կազմակերպության նախագահ Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավին կնքել են մասնավոր հատվածի գործարարության զարգացման ոլորտում ապրանքների և ծառայությունների փոխանակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը կնպաստի երկու պետությունների մասնավոր հատվածների միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը, առևտրային հարաբերություններում նոր մեխանիզմների ներդրմանը և ապրանքաշրջանառության […]

̰
Գողություն և գողության փորձ սուրճի սարքերից. Արտաշատի ոստիկանների բացահայտումը

14:46 30.09.2024

Արտաշատի համայնքային ոստիկանները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Երևանի բնակիչ երեք երիտասարդ «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայով գնում են Արտաշատ քաղաք, Վերին Արտաշատ և Նորաշեն գյուղեր ու կատարում գողություններ: Տեղեկություն կար նաև, որ նրանք ապօրինի պահում և օգտագործում են թմրանյութ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարզի պարեկների հետ համատեղ, սեպտեմբերի 27-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների […]

̰
Հայտնի է դարձել, թե ինչու է «Աթլետիկոն» չեղարկել մեքսիկացի աստղի ելույթը, որը նախատեսված էր մադրիդյան դերբիի ընդմիջմանը

14:40 30.09.2024

Հայտնի է դարձել թե ինչու է Մադրիդի «Աթլետիկոն» չեղարկել մեքսիկացի երգչուհի Դանա Պաոլայի ելույթը, որը նախատեսված էր «Ռեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 8-րդ տուրի տնային հանդիպման ընդմիջմանը: 29-ամյա աստղն առաջին խաղակեսից հետո պետք է դուետով հանդես գար Աբրահամ Մատեոյի հետ: Պարզվել է,որ պայմանավորվածությունից մի քանի օր հետո Պաոլան հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է, որ «Ռեալի» […]

̰
Գևորգ Պապոյանը ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի գլխավորած պատվիրակությանը

14:40 30.09.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը՝ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Երկուստեք կարևորվել է «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Իրանի Իսլամական […]

̰
ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 116-ի

14:37 30.09.2024

ԱՄՆ-ի հարավ-արևելքում պատուհասած «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 116-ի, հայտնում է CBS News-ը։ Հեռուստաալիքը պարզաբանում է, որ տարերային աղետի հետևանքով զոհերի մասին հաղորդումներ են ստացվել ԱՄՆ-ի հարավային վեց նահանգներից։ Փոթորիկների ակտիվության հետևանքով զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Հյուսիսային Կարոլինայում՝ 46 մարդ։ AccuWeather ծառայության նախնական գնահատականի համաձայն՝ փոթորկից Միացյալ Նահանգներին հասցված ընդհանուր վնասը կարող է […]

̰
Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներին

14:34 30.09.2024

Վայոց ձորի մարզի պարեկները սեպտեմբերի 27-ի ժամը 22-ին Մալիշկա բնակավայրի ճանապարհին, իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան: Իրավախախտումը չարձանագրելու համար վարորդը փորձել է, որպես կաշառք, 10 հազար դրամ տալ պարեկներին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Եղեգնաձորցի 27-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել […]

̰
Պարույր Հովհաննիսյանը և Կիպրոսի դեսպանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

14:30 30.09.2024

Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Միքայել Մավրոսին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Մավրոսին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ դեսպանը առավելագույն ջանքեր կգործադրի առկա գերազանց համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ ներառելով նաև նոր ոլորտներ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ […]

̰
Գորիսի համայնքային ոստիկանները ծառերն ապօրինի հատելու դեպք են բացահայտել

14:28 30.09.2024

Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները սեպտեմբերի 29-ին, ժամը 21.20-ի սահմաններում, շրջագայության ժամանակ Տաթև բնակավայրի ճանապարհին ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի բեռնատարը: Թափքում եղած փայտանյութի վերաբերյալ Շուռնուխ գյուղի բնակիչ 32-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ 4 խմ բոխի տեսակի փայտանյութը հատել է Շուռնուխ գյուղի հարակից անտառից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել […]

̰
Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողների վարժանքները

14:23 30.09.2024

Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողները վարժանքներ են իրականացնում: ՀՀ ՊՆ-ն այս մասին տեսանյութ է հրապարակել:

̰
Թիկնիզյանը կարող է նոր պայմանագիր կնքել «Լոկոմոտիվի» հետ

14:20 30.09.2024

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը գնահատել է հայ ֆուտբոլիստի՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ նոր պայմանագիր կնքելու հավանականությունը։ «Երբ լինի պաշտոնական տեղեկատվություն, «Լոկոմոտիվը» կհայտարարի այդ մասին։ Գործընթաց կա։ Ավելացնելու ոչինչ չունեմ»,- գործակալի խոսքերը մեջբերում է «СЭ»-ը։ Թիկնիզյանը 2021 թվականի օգոստոսից է խաղում «Լոկոմոտիվում», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ․ ամառ։ Ընթացիկ մրցաշրջանում […]

̰
Իրանում հայտարարել են,  որ Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ է հարձակվում  Լիբանանի բնակելի թաղամասերի վրա

14:17 30.09.2024

Իսրայելական բանակը ԱՄՆ-ի համաձայնությամբ հարձակումներ է իրականացնում Լիբանանի տարբեր հատվածների բնակելի թաղամասերի վրա։ Այս մասին Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ «Մենք դատապարտում ենք իսրայելական հարձակումները Լիբանանի բնակելի թաղամասերի վրա և հաստատում, որ դրանք իրականացվում են Միացյալ Նահանգների գիտությամբ և աջակցությամբ», – ընդգծել է Արեֆը։ Նրա […]

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:11 30.09.2024

Երևանում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին` ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում […]

̰
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

14:06 30.09.2024

Սեպտեմբերի 23-ից 29-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 442 դեպք, որից 154-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 88, ուժեղ կարկուտի, դիակի հայտնաբերման, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 4, պայթուցիկ սարքերի տեղադրման, որոնողափրկարարական՝ 2-ական, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 24, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 52, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ […]

̰
Լատվիայի նախագահը հեծանիվից ընկնելու ժամանակ կոտրել է  ձեռքը

14:03 30.09.2024

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հեծանիվից ընկնելու ժամանակ կոտրել է աջ ձեռքի դաստակը և ձախ ձեռքի մատը։ Այս մասին հայտնում է Delfi պորտալը։ Դեպքը տեղի է ունեցել Ռինկևիչսի հեծանվային զբոսանքի ժամանակ։ Անհաջող վայր ընկնելուց հետո պետության ղեկավարը դիմել է բժշկական օգնության։ «Հեծանվավազքի սեզոնն ավարտվել է, շատ շնորհակալություն վնասվածքաբանության և օրթոպեդիայի հիվանդանոցի թիմին՝ ոչ շատ խելոք հիվանդին […]

̰
Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը

14:00 30.09.2024

Եվրասիական տնտեսական համաժողովն այս տարի անց է կացվում «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ» խորագրի ներքո: Համաժողովի ընթացքում կազմակերպվել են տարբեր թեմաներով պանելային քննարկումներ։ Միջոցառումն անց է կացվում Եվրասիական տնտեսական միության մարմիններում 2024թ. Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Ենթակառուցվածքներն ու լոգիստիկան գյուղատնտեսության մեջ. ժամանակակից […]

̰
Տղամարդու մոտ ատրճանակ, կռփազենք և բարդ փականով ծալովի դանակ է հայտնաբերվել

13:51 30.09.2024

Երևան քաղաքի պարեկները սեպտեմբերի 27-ի գիշերը՝ ժամը 23.45-ին, սառը զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած կասկածանքով Արգիշտի փողոցում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տարել Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 41-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մեկնարկային ատրճանակ, կռփազենք և բարդ փականով ծալովի դանակ: Նորաշենցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական […]

̰
Հայաստանում 2-րդ անգամ տեղի կունենա Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը

13:46 30.09.2024

Հայաստանում 2-րդ անգամ տեղի կունենա Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (#WCIT2024), որն անցկացվում է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անմիջական համակարգմամբ: «Մտքի ուժը. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո #WCIT2024-ն կմեկտեղի անվանի խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ։ ՀՀ ԲՏԱ նախարարությունն առաջին անգամ իր […]

̰
Վրաստանը սխալներ է թույլ տվել Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում․ Թբիլիսիի քաղաքապետ

13:42 30.09.2024

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանը սխալներ է թույլ տվել Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում։ Նա կոչ է արել կողմերին հաշտվել։ «Մենք պետք է վերականգնենք վստահությունը միմյանց նկատմամբ և միասին ապրենք: Մենք պետք է ամեն ինչ ճիշտ վերլուծենք: Մենք նաև սխալներ ենք թույլ տվել Աբխազիայի և […]

̰
Լուիս Սուարեսը փոխել է իմիջը

13:40 30.09.2024

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը փոխել է իմիջը: Ուրուգվայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը սոցցանցերում հրապարակել է լուսանկար, որտեղ նա շիկահեր է: Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա Սուարեսն ամերիկյան ակումբի կազմում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 19 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:

̰
Կալաձեն Վրաստանի նախագահին խարդախ է անվանել

13:36 30.09.2024

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խարդախ է և առաջինն է, ով խախտում է երկրի սահմանադրությունը, իր հայտարարություններով վնաս է հասցնում երկրին, հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Կալաձեն այսպես է գնահատել Զուրաբիշվիլիի այցը Գերմանիա: Ինչպես ավելի վաղ սոցիալական ցանցերում գրել էր Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը, սեպտեմբերի 30-ին Բեռլինում […]

̰
Պարեկները դրիֆտ կատարած երիտասարդին ներկայացրել են ոստիկանություն

13:31 30.09.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները սեպտեմբերի 28-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, Արցախի պողոտայի և Արին-Բերդի փողոցի խաչմերուկում նկատել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա, որի վարորդը կատարել է դրիֆտ՝ հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք: Վարորդը խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ մայրաքաղաքի Էստոնական […]

̰
Գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է 7 նախագիծ

13:25 30.09.2024

Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը: Նիստում քննարկվել է 7 նախագիծ՝ Սյունիքի մարզի Որոտնավանք վանական համալիրի հիմնական կառույցների ջրամեկուսացման և տարածքի բարեկարգման, Լոռու մարզի Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարանի նախագծի վերանայման, Կաճաճկուտ գյուղի Սեդվու վանական համալիրի Սբ. Նշան եկեղեցու և ամրոցի վերականգնման, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր […]

̰
Կարեն Խաչանովը դուրս է եկել Պեկինի մրցաշարի քառորդ եզրափակիչ և կմրցի աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի  հետ

13:19 30.09.2024

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող АТР-500 շարքի China Open մրցաշարի երրորդ շրջանում աշխարհի 27-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Հայ թենիսիստը մրցել է աշխարհի 31-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի հետ և առավելության հասել 7:6 (7:4), 7:6 (11:9) հաշվով։ Քառորդ եզրափակչում Կարեն Խաչանովը կմրցի աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ։

̰
Իրանը մտադիր չէ «Հըզբոլլահին» օգնելու համար զորք ուղարկել

13:13 30.09.2024

Իրանը մտադիր չէ շիական «Հըզբոլլահ» շարժմանը օգնելու համար իր զորքերը ուղարկել: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Մերձավոր Արևելքի տարածաշրջանի կառավարությունները, երկրները և բոլոր ժողովուրդները, այդ թվում՝ Լիբանանը և Պաղեստինը, ունեն բոլոր անհրաժեշտ հնարավորությունները՝ պաշտպանվելու սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայից: Այս օկուպացիոն ռեժիմը ջախջախելու համար Իրանի Իսլամական Հանրապետությունը կամավորներ կամ օժանդակ ուժեր ուղարկելու […]

̰
Իսրայելն առաջին անգամ հարվածել է Բեյրութի կենտրոնին

13:08 30.09.2024

Իսրայելն այսօր վաղ առավոտյան ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնական Կոլա թաղամասին, հայտնում է AP-ն՝ հղում անելով տեղում իր թղթակցին։ Նշվում է, որ սա իսրայելական առաջին ավիահարվածն է Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնին Մերձավոր Արևելքում հակամարտության սրման նոր փուլի սկզբից ի վեր, փոխանցում է «Դոյչէ Վելլեն»։ Դատելով համաշխարհային գործակալությունների տարածած կադրերից՝ հարվածը դիպել է բազմահարկ բնակելի շենքին։ Լիբանանյան […]

̰
Բորելը Լիբանանում տիրող իրավիճակի պատճառով հրավիրել է ԵՄ ԱԳ նախարարների արտակարգ նիստ

13:06 30.09.2024

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը սեպտեմբերի 30-ին տեսակոնֆերանսի միջոցով հրավիրել է ԵՄ 27 երկրների արտգործնախարարների արտակարգ հանդիպում՝ քննարկելու Լիբանանի իրավիճակը։ Այս մասին հայտնում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչը։ «Մենք հաստատում ենք, որ Գերագույն ներկայացուցիչը այսօր՝ ժամը 17:00-ին, արտակարգ ոչ պաշտոնական տեսակոնֆերանս է հրավիրում՝ քննարկելու ԵՄ արձագանքը Լիբանանում վերջին սրացմանը»,- […]

̰
BACK_TO_TOP