17:27 30.09.2024
ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ամփոփիչ պետական ատեստավորումը, որին մասնակցում է 583 սովորող: Սեպտեմբերի 30-ին ատեստավորման գործընթացին է հետևել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Նախարարը հանձնաժողովների անդամների հետ զրուցել է ապագա ծառայողների առաջադիմության, մասնագիտական պատրաստվածության և գրանցած արդյունքների մասին։ Նա ատեստավորման մասնակիցներից հետաքրքրվել է Քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու ցանկության ու կրթական ծրագրի արդյունավետության մասին։ Ապագա քրեական ոստիկանների […]
17:22 30.09.2024
Սեպտեմբերի 27-ի ժամը 23.31-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի մշակույթի տան մոտից կրծքավանդակի ձախ կեսի և ազդրի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել ինքնությունը չպարզված երիտասարդի: Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակիչ […]
17:17 30.09.2024
Մյունխենի դատարանը վերանայել է Լոնդոնի «Արսենալի» և Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեմանի պատիժը: 54-ամյա գերմանացին մեղավոր էր ճանաչվել հարևանի գույքը վնասելու, ավտոկայանատեղիից խարդախությամբ օգտվելու և ոստիկանին անպատվելու համար: Հետագայում երրորդ կետը հանվել էր գործից, իսկ մնացած երկուսի մասով Լեմանն ընդունել էր իր մեղքը: Նախկին ֆուտբոլիստը պետք է տուգանվեր 420 հազար եվրոյով, սակայն դատարանը մեղմել […]
17:12 30.09.2024
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ քաղաքացիական ավիացիայի ստեղծման 91-րդ տարեդարձի և մասնագիտական օրվա առթիվ: «Հարգելի՛ ավիատորներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ստեղծման 91-րդ տարեդարձի և մասնագիտական օրվա առթիվ: Ավիացիան մեր երկրի համար անչափ կարևոր ոլորտ է, որն ամեն օր հաղթահարում է իր առջև ծառացած մարտահրավերները և կայուն քայլերով շարժվում առաջ։ […]
17:07 30.09.2024
Սեպտեմբերի 30-ի գիշերվա ժամը 1-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս Արմավիրի մարզի պարեկները Հուշակերտ-Վանանդ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ մեքենայի սրահում կա որսորդական ակոսափող հրազեն, որի համար վարորդն ուներ համապատասխան փաստաթղթեր: Սակայն մեքենայում կային նաև փամփուշտներ, այդ թվում` մեկ տուփ ինքնաձիգի մարտական փամփուշտ: Զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով Արմավիր […]
17:02 30.09.2024
Իրանը մտադիր է լրջորեն ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ և լուծել վիճելի հարցերը միմյանց հետ համագործակցելով, հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ «Ես շատ գոհ եմ այն լավ տեմպերից, որով զարգանում են մեր հարաբերությունները բոլոր մակարդակներում, ես կցանկանայի ընդգծել, որ Իրանի նոր կառավարությունը լրջորեն մտադիր է ամրապնդել մեր հարաբերությունները», – ասել է փոխնախագահը Ռուսաստանի […]
16:57 30.09.2024
Սեպտեմբերի 23-ից 30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5991 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 156 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 174, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 310 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 32, չամրակապված վարելու՝ 1489, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 245, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
16:52 30.09.2024
Ռուսաստանցի գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մտադիր են ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո: Նրանք հանդես են գալիս զուգասահքում։ Հայ մարզուհին նշել է, որ վաղուց է ունեցել Հայաստանը ներկայացնելու մտադրություն։ «Քանի որ ես հայուհի եմ, միշտ ունեցել եմ Հայաստանը ներկայացնելու մտքեր։ Երբ փոքր էի ու մարզվում է Ստաս Մորոզովի թիմում, նա ասում էր, որ պետք […]
16:47 30.09.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի ներքո սահմանված միջոցառումների կատարման ընթացքը։ Բարձր գնահատելով ԱՄՀ հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ փոխվարչապետը կարևորել է նախատեսվող բարեփոխումների նշանակությունը երկրի մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի ապահովման գործում։ Այս համատեքստում զրուցակիցները մանրամասն […]
16:42 30.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մյասնիկյան բնակավայրում ներկա է գտնվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) նոր Սմարթ կենտրոնի կառուցման հիմնարկեքի և ՔՈԱՖ Սմարթ ավանի առաջին կառույցի՝ Յուրեջյանի անվան Երեխայի և ընտանիքի կենտրոնի բացման արարողությանը։ Վարչապետը ողջունել է ներկաններին, շնորհակալություն հայտնել ՔՈԱՖ հիմնադրամին և բարերար Յուրեջյան ընտանիքին այս նախաձեռնության համար: Կառավարության ղեկավարն իր խոսքում անդրադարձել է Սփյուռքի […]
16:36 30.09.2024
Թեհրանը կշարունակի աջակցել Պաղեստինի և Լիբանանի ժողովրդին Իսրայելի դեմ ազատության համար պայքարում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Իրանը բազմիցս ընդգծել է, որ տարածաշրջանում չունի խամաճիկային կառավարություններ։ Դիմադրության ուժերը գործում են իրենց ազգային շահերի շրջանակներում և պայքարում են սիոնիստական ռեժիմի ագրեսիայի դեմ»,- նշել է Քանանին։
16:28 30.09.2024
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել է Իսպանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոյի հետ: Ողջունելով հյուրին խորհրդարանում` Տաթեւիկ Գասպարյանը նշել է, որ վերջին տարիներին նկատելի առաջընթաց է գրանցվել հայ-իսպանական հարաբերություններում, ինչին նպաստել են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների երկկողմ հանդիպումները: Տաթեւիկ Գասպարյանը բարձր է գնահատել Քրիստինա Կոնեսա Սանչոյի` հատկապես […]
16:24 30.09.2024
Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվել էր «Աթլետիկոյին»։ Մադրիդյան դերբիում գրանցվել է ոչ ոքի՝ 1:1: 64-րդ րոպեին Վինիսիուս Ժունիորի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացել է բրազիլացի Էդեր Միլիտաոն։ 68-րդ րոպեին գլխավոր մրցավար Մատեո Բուսկետսը որոշել է ընդհատել հանդիպումը և թիմերին դուրս բերել խաղադաշտից։ Պատճառը «Աթլետիկոյի» ֆանատների վարքն է եղել։ Նրանք տրիբունաներից առարկաներ են նետել […]
16:19 30.09.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Գիտուժ» նախաձեռնությունը Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ հոկտեմբերի 1-6-ը կանցկացնի Գիտության շաբաթ, որը միջազգային տարածված ձևաչափ է՝ գիտության մասին խոսելու, գիտությունը հանրայնացնելու և սովորողների մասնագիտական կողմնորոշման հարթակ դառնալու տեսանկյունից։ Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գիտության շաբաթվա մեկնարկի պաշտոնական միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:30-ին, Երևանի Ազատության հրապարակում: Մեկնարկի միջոցառմանը կմասնակցի նաև […]
16:14 30.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
16:10 30.09.2024
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան գնահատել է ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի կատարած աշխատանքը։ «Ֆլիկն անհավանական աշխատանք է տանում։ Նա երկար ժամանակ ուսումնասիրել է «Բարսելոնայի» խաղը։ Մենք մեր մարզադպրոցին հավատարիմ ենք։ Դա մեզ օգնում է նաև կարգավորել ակումբի ֆինանսական վիճակը»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է As-ը։ Գերմանացի մասնագետը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է այս տարվա ամռանը։ […]
16:06 30.09.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է հայազգի գործարար և բարերար, «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Նուբար Աֆեյանի աջակցությամբ Հայաստանում տարիներ շարունակ իրականացվող նախաձեռնությունները՝ կարևորելով դրանց՝ համակարգային փոփոխությունների բերող նշանակությունը։ Այս համատեքստում Նուբար Աֆեյանը տեղեկացրել է «Աֆեյան […]
16:00 30.09.2024
Ներքին գործերի նախարարությունը, կարևորելով հանրային ծառայությունների մատուցման բարեփոխումները և դիտարկելով քաղաքացիների հարմարավետությունը որպես առաջնահերթություն՝ մարզերում գործարկել է շրջիկ ծառայություն։ Այն տեղում կապահովի միգրացիայի և քաղաքացիության ծառայության սպասարկման ոլորտի գործառույթները։ Արդյունքում՝ ծառայությունների մատուցումը քաղաքացու համար դառնում է ավելի հասանելի, իսկ նախաձեռնությունն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում՝ հեռավոր գյուղեր։ Ծրագիրն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՆԳ նախարարությունը […]
15:54 30.09.2024
ՖԻՖԱ-ն որակազրկելու է անգլիական «Ասթոն Վիլայի» և Արգենտինայի ազգային հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային ամերիկայի գոտու որակավորման փուլի 8-րդ տուրում Արգենտինայի հավաքականը 1-2 հաշվով պարտվել էր Կոլումբիայի թիմին։ Հանդիպումից հետո 32-ամյա դարպասապահը հարվածել էր օպերատորներից մեկի տեսախցիկին։ Դա չէր վրիպել չիլիացի գլխավոր մրցավար Պիերո Մասայի աչքից, […]
15:51 30.09.2024
Երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 1-ին, Մարկ Ռյուտեն պաշտոնապես կստանձնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Նա կփոխարինի Յենս Ստոլտենբերգին, ով գլխավորել է դաշինքը վերջին տասը տարիներին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ Նիդերլանդների նախկին վարչապետ Ռյուտեն կբախվի մի շարք լուրջ մարտահրավերների, այդ թվում՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմը, ԱՄՆ քաղաքականության մեջ աճող անորոշությունը և Ռուսաստանի սպառնալիքները: […]
15:48 30.09.2024
2024թ. սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 01։00-ի սահմաններում տեսել է, որ իր բնակության վայր հանդիսացող Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 46 հասցեի բակային հատվածում կայանված իրեն պատկանող «Honda Kona» մակնիշի և հարևանությամբ կայանված «Opel» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներն այրվում են: Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի […]
15:44 30.09.2024
Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (29.09.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 35սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.644մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 29-ը ներառյալ՝ 178.780մլն.մ³: Սեպտեմբերի […]
15:40 30.09.2024
Շուտով կարող է ստորագրվել Իրան ռուսական գազատարով գազի մատակարարման պայմանագիր։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին։ Հղում անելով Իրանի նավթի նախարարությանը՝ Ալիաբադին պարզաբանել է, որ այս թեմայի շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին։ Հրատարակությունը նշում է, որ Իրանը ֆորմալ առումով երկնագույն վառելիքի պակաս չի զգում՝ գազի պաշարներով աշխարհում զբաղեցնելով […]
15:38 30.09.2024
Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը։ «Միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 8-ից 19.00-ն պարբերաբար կսահմանափակվի Պռոշյան, Պարոնյան, Դեմիրճյան փողոցների երթևեկությունը։ Խնդրում ենք նշված ժամանակահատվածում խուսափել տվյալ փողոցներով երթևեկելուց։ Պատճառված անհանգստության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։
15:35 30.09.2024
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Նիժնի Նովգորոդը» Վալերի Ծառուկյանի գոլի ու գոլային փոխանցման օգնությամբ 2-1 հաշվով արտագնա հաղթանակի է հասել «Օրենբուրգի» նկատմամբ։ Հայ եզրային հարձակվողը խաղը սկսել էր մեկնարկային կազմում, իսկ 45-րդ րոպեին բացել է հաշիվը։ 55-րդ րոպեին էլ 22-ամյա Ծառուկյանը գոլային փոխանցում է կատարել սերբ հարձակվող Օգնյեն Օզեգովիչին։ Սա Ծառուկյանի երկրորդ գոլն էր Ռուսաստանի […]
15:25 30.09.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտե հրապարակել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր: Տվյալները ներկայացվում են շաբաթվա կտրվածքով: Օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ոսկենման զարդեր Մաքսային հսկողությունից թաքցված ավտոմեքենայի ավտոպահեստամասերի ներմուծման փորձը կանխվել է Բեռնատարից հայտնաբերվել է 510 կգ չրհայտարարագրված տարբեր տեսակի ապրանքներ Տրասնպորտային միջոցիցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցրած 14 կգ […]
15:20 30.09.2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
15:14 30.09.2024
Բրիտանական FourFourTwo պարբերականը հրապարակել է այսօրվա դրությամբ համաշխարհային ֆուտբոլի լավագույն ռմբարկուների տասնյակը։ 1.Էրլինգ Հոլանդ, «Մանչեսթեր Սիթի» 2.Կիլիան Մբապե, «Ռեալ Մադրիդ» 3.Հարի Քեյն, «Բավարիա» 4.Լաուտարո Մարտինես, «Ինտեր» 5.Վիկտոր Օսիմեն, «Գալաթասարայ» 6.Ալեքսանդր Իսակ, «Նյուքասլ Յունայթեդ» 7.Վիկտոր Դյուկերեշ, «Սպորտինգ» 8.Օլի Ուոթքինս, «Աստոն Վիլա» 9.Կայ Հավերց, «Արսենալ» 10.Խուլիան Ալվարես, «Աթլետիկո Մադրիդ»