10:00 01.10.2024
Սեպտեմբերի 30-ին, ժամը 20:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Ս. Զ., ծնված 1994 թ.) և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։ […]
08:43 01.10.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 1-ին ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի` Ա.Արմենակյան, Գ.Հովսեփյան, Նորքի Այգիներ փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
22:08 30.09.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել է․ «Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրը: Այս պատմական համագործակցությունը խորհրդանշում է մեր երկու հնագույն քաղաքների միջև դարավոր կապերի նոր փուլը։ Համաձայնագիրը նպատակ ունի համագործակցության նոր հարթակ ստեղծել քաղաքային կառավարման ոլորտներում՝ վերածելով մեր քաղաքների միջև եղած բարեկամական կապերը»։ […]
21:55 30.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում մասնակցել եմ եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր Աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը։ Կեցցե՛ հայ-եզդիական միաբանությունն ու բարեկամությունը»։
21:50 30.09.2024
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ղեկավարությունը լիովին գործում է գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի մահից հետո, ասել է շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ Նաիմ Քասեմը։ «Հեզբոլլահ»-ը իր առաջնորդի մահից հետո կշարունակի հասնել իր նպատակներին, շարժման ղեկավարությունը շարունակում է լիարժեք գործել»,- ասել է նա։
21:45 30.09.2024
Սեպտեմբերի 30-ին, ժամը 18:14-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Վ. Ս.), «Ford» և «Mercedes-Benz» […]
21:40 30.09.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Ուլնեցի փ. 30/4-32/11 շենքեր, Վ.Դավթյան փ. 1-80 առանձնատներ, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 2/2-9, 5-11 շենքեր և 1-41Բ, 5-11 առանձնատներ, Մամիկոնյանց փ. 2-24/3 շենքեր և 14-28 առանձնատներ, Շիրվանզադեի փ. 15/32-33/19 շենքեր, նախկին Էներգետիկայի […]
21:35 30.09.2024
Ֆրանսիայում ֆուտբոլային խաղի ժամանակ թուրք երկրպագուները հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա: Կան տուժածներ ու վիրավորներ: Ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Միջադեպը տեղի է ունեցել ֆրանսիական Վալանս քաղաքում, ուր ընկերական խաղ էր՝ տեղի հայկական «Հոմենթ Մեն» թիմի և թուրքական համայնքի «Թյուրքվես» ակումբի միջև: Առաջին խաղակեսի ավարտին հայակական թիմը 2:0 […]
21:27 30.09.2024
Հայաստան են ժամանել նաև Բելառուսի և Ղազախստանի վարչապետներ Ռոման Գոլովչենկոն և Օլժաս Բեկտենովը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից։
21:15 30.09.2024
Վաշինգոտնում օրերս կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը: Այդ հանդիպմանը հաջորդած պաշտոնական հաղորդագրությունը բովանդակային առումով գրեթե ոչինչ չասեց: Նշվեց միայն, որ կողմերը համաձայնել են ամենասեղմ ժամանակահատվածում ներդնել լրացուցիչ ջանքեր խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ռազմական ու անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
21:05 30.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) ղեկավար Անդրեյ Սիբիգան Բուդապեշտում հանդիպել է իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ։ Կողմերը սկսել են բանակցությունները տետ-ա-տետ ձևաչափով։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի ԱԳՆ Telegram ալիքին։ «Բուդապեշտում մեկնարկել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի և Հունգարիայի էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոնի […]
20:59 30.09.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովին և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին:
20:48 30.09.2024
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին կարծում է, որ ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է կին ընտրվի, քանի որ համաշխարհային կազմակերպության գոյության ողջ ընթացքում կանանց բացակայությունն այդ պաշտոնում անընդունելի է։ «Գրեթե 80 տարի ոչ մի կին չի զբաղեցրել գլխավոր քարտուղարի պաշտոնը, դա անընդունելի է»,-ասել է Ջոլին՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) […]
20:38 30.09.2024
Ամերիկուհին կրակել է դստեր պարանոցին և ստիպել նրան ամեն ինչում մեղադրել մի անօթևանի։ Այս մասին հայտնում է Complex-ը։ Մերիլենդ նահանգից Թալեկա Բրաունին մեղադրանք է առաջադրվել իր 13-ամյա դստեր նկատմամբ սպանության փորձի և զենքի անօրինական կիրառման համար։ Պարզվել է, որ 32-ամյա կինը նախ կրակել է աղջկա վրա, ապա համոզել նրան ստել կրակոցի հանգամանքների մասին։ Դեռահասը պարանոցի […]
20:29 30.09.2024
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Թեհրանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ Մոսկվայում նրան սպասում է երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրում, հաղորդում է Իրանի գործադիրի մամուլի ծառայությունը։ «Մենք ակնկալում ենք, որ դուք Մոսկվայում կմասնակցեք BRICS-ի հանդիպմանը, ինչպես նաև համաձայնագիր կստորագրեք մեր երկրների միջև համապարփակ ռազմավարական համագործակցության մասին»,-ասել է Միշուստինը, […]
20:19 30.09.2024
Սիրիան կոչ է արել ՄԱԿ-ի անդամ երկրներին աշխատել Իսրայելի ագրեսիան դադարեցնելու և օկուպացիոն տերությանը պատասխանատվության ենթարկելու ռազմական հանցագործությունների համար: Այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Բասսամ Սաբբաղը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում։ «Իսրայելական ագրեսիան Լիբանանի և Պաղեստինի դեմ պետք է դադարեցվի, և Իսրայելի կառավարությունը պետք […]
20:11 30.09.2024
Չինաստանի բնակչուհին պատմել է, թե ինչպես են իրեն հեռացրել աշխատանքից այն պատճառով, որ հրաժարվել է իր ղեկավարին նախաճաշ գնել, գրում է South China Morning Post-ը։ Շանհայի ուսումնական հաստատություններից մեկում վերջերս աշխատանքի ընդունված կինը պատմել է, որ մենեջերը իրենից ամեն օր պահանջել է տաք սուրճ և հավի ձու բերել։ Երբ չինուհին աշխատանքային չաթում փորձել է քննարկել […]
20:05 30.09.2024
ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել բանակի կենտրոնական մարզական ակումբի խմբակներ հաճախող զինծառայողների երեխաների մասին։
19:55 30.09.2024
YouTube տեսահոսթինգը որոշ արտիստների տեսահոլովակներն անհասանելի է դարձրել Միացյալ Նահանգներում դիտելու համար, այդ թվում՝ Ադելի, Բրիթնի Սփիրսի, Քենդրիկ Լամարի, Բոբ Դիլանի, Քանյե Ուեսթի, Բուրնա Բոյի, ինչպես նաև Nirvana և Green Day խմբերի: Այս որոշումը կայացվել է ծառայության և Եվրոպական երաժշտական հեղինակների ու կոմպոզիտորների հեղինակային իրավունքի պաշտպանության ընկերության (SESAC) միջև իրավական վեճի պատճառով, հայտնում է ամերիկյան […]
19:46 30.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 56 կմ հատվածում բախվել են 2 «Mercedes» ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 3-ը կանայք են, իսկ 2-ը՝ անչափահասներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Թալինի […]
19:37 30.09.2024
Չինաստանի իշխանությունները վճռականորեն կհակազդեն Թայվանի անկախության կողմնակիցների անջատողական տրամադրություններին, նրանք չեն կարողանա կասեցնել մայրցամաքային Չինաստանի հետ կղզու վերջնական վերամիավորման պատմական գործընթացը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ «Թայվանը Չինաստանի սուրբ տարածքն է, Թայվանի նեղուցի երկու կողմերում ապրող մարդիկ արյունով են կապված, և արյունն ավելի թանձր է, քան ջուրը», – ընդգծել է նա իր […]
19:26 30.09.2024
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) նիստ։ Նիստը գլխավորում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ԳՔ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: Նիստն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում ԱԽ քարտուղարը պատասխանել է ներկաների հարցերին և ներկայացրել Հայաստանի դիրքորոշումները մի շարք […]
19:20 30.09.2024
Երկուշաբթի օրը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող երեք բնակավայրի և Սաֆադ քաղաքի վրա, ասվում է շարժման մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ «Իսլամական դիմադրության մարտիկները մի շարք հրթիռներ են արձակել օկուպացված Սաֆադ քաղաքի ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։ Հրթիռների հարձակման տակ են հայտնվել նաև իսրայելական Քաբրի, Գեշեր Հասիֆ և Սաար բնակավայրերը։ […]
19:12 30.09.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի լիբանանյան ճյուղի առաջնորդ Նիդալ Աբդել-Աալի և շարժման մեկ այլ բարձրաստիճան անդամի սպանությունը Լիբանանում ավիահարվածի ժամանակ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «Գիշերը իսրայելական բանակը և ռազմաօդային ուժերը համատեղ հետախուզական գործողության ժամանակ հարվածել և սպանել են ահաբեկիչ Նիդալ Աբդել-Աալին: Նրա հետ ոչնչացվել է նաև ահաբեկիչ […]
19:03 30.09.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Մասնավորապես Իսահակյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից մինչև Բաղրամյան պողոտա ընկած ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: Նշված ճանապարհահատվածը կգծանշվի և կտեղադրվեն ճանապարհային համապատասխան նշաններ:
18:53 30.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies ընկերության համահիմնադիր Էլի Աքիլյանին: Վարչապետը ողջունել է վերջիններիս գործունեությունը մեր երկրում և ընդգծել «Թումո» կենտրոնների զարգացման ու բոլոր մարզերում նման կենտրոններ հիմնելու կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկը գիտելիքահեն տնտեսության զարգացումն է ու այդ համատեքստում կարևորել […]
18:49 30.09.2024
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները, սեպտեմբերի 28-ին շրջայց կատարելիս, ժամը 18։00-ի սահմաններում զբոսահրապարակի հարակից տարածքում հայտնաբերել են ծխախոտի տուփ, որում առկա են եղել թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 1,2 գրամ քաշով, դեղնականաչավուն, առանձնացված զանգվածներ, ինչպես նաև՝ ծխախոտի 2 գլանակ։ Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։
18:43 30.09.2024
Վլադիմիր Զելենսկիի այցը Միացյալ Նահանգներ «շատ դժվար էր», ասել է նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Դա շատ դժվար, բայց շատ կարևոր այց էր՝ բովանդակության և ժամանակի առումով»,- ասել է Երմակը՝ մեկնաբանելով Զելենսկիի արտասահմանյան այցը։ Զելենսկիի այցը Միացյալ Նահանգներ սկսվեց սեպտեմբերի 22-ին՝ Սկրանթոնում գտնվող ռազմամթերքի գործարան այցելությամբ: Մի խումբ հանրապետական կոնգրեսականներ արդեն կոչ են արել հետաքննել […]