15:30 30.09.2024
Արյուն՝ կյանքեր փրկելու համար. զինվորները կամավոր արյուն են հանձնել: ՀՀ ՊՆ-ն այս մասին տեսանյութ է հրապարակել:
15:25 30.09.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտե հրապարակել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր: Տվյալները ներկայացվում են շաբաթվա կտրվածքով: Օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ոսկենման զարդեր Մաքսային հսկողությունից թաքցված ավտոմեքենայի ավտոպահեստամասերի ներմուծման փորձը կանխվել է Բեռնատարից հայտնաբերվել է 510 կգ չրհայտարարագրված տարբեր տեսակի ապրանքներ Տրասնպորտային միջոցիցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցրած 14 կգ […]
15:14 30.09.2024
Բրիտանական FourFourTwo պարբերականը հրապարակել է այսօրվա դրությամբ համաշխարհային ֆուտբոլի լավագույն ռմբարկուների տասնյակը։ 1.Էրլինգ Հոլանդ, «Մանչեսթեր Սիթի» 2.Կիլիան Մբապե, «Ռեալ Մադրիդ» 3.Հարի Քեյն, «Բավարիա» 4.Լաուտարո Մարտինես, «Ինտեր» 5.Վիկտոր Օսիմեն, «Գալաթասարայ» 6.Ալեքսանդր Իսակ, «Նյուքասլ Յունայթեդ» 7.Վիկտոր Դյուկերեշ, «Սպորտինգ» 8.Օլի Ուոթքինս, «Աստոն Վիլա» 9.Կայ Հավերց, «Արսենալ» 10.Խուլիան Ալվարես, «Աթլետիկո Մադրիդ»
15:10 30.09.2024
Իրանը հանդես է գալիս կայուն և ապահով Մերձավոր Արևելքի օգտին, սակայն դա չի նշանակում, որ Թեհրանը վախենում է պատերազմից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Իրանը բազմիցս փորձել է նախազգուշացնել միջազգային հանրությանը, որ Գազայի դեմ սիոնիստական պատերազմի շարունակությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում էսկալացիայի և մեծացնել պատերազմի հավանականությունը։ Սա […]
15:06 30.09.2024
Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (LDP) նոր նախագահ Շիգերու Իշիբան, ով հոկտեմբերի 1-ին կդառնա երկրի վարչապետ, ծրագրում է ցրել խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել հոկտեմբերի 27-ին։ Այս մասին նա հայտարարել է կուսակցության նոր ղեկավարության հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Ես կցանկանայի անհապաղ կառավարություն ձևավորել, կարծում եմ, որ բնակչությունը պետք է հնարավորինս շուտ գնահատական տա կառավարությանը, իսկ պայմանների […]
15:03 30.09.2024
ՌԴ Վարչապետ Միխայիլ Միշուստինը պաշտոնական այցով ժամանել է Իրան։ Այնտեղ նա բանակցություններ կվարի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ «Նախատեսվում է քննարկել ռուս-իրանական առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության հարցերի ողջ շրջանակը, ներառյալ տրանսպորտի, արդյունաբերության, էներգետիկայի, կրթության և այլ ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացումը», – ասվում է հաղորդագրության մեջ:
14:58 30.09.2024
Ֆուտզալի Բրազիլիայի և Ուկրաինայի հավաքականները դուրս են եկել Ուզբեկստանում անցկացվող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Բրազիլացիները 3:1 հաշվով պարտության են մատնել Մարոկկոյի թիմին, Ուկրաինան՝ 9:4 հաշվով Վենեսուելային: Կիսաեզրափակչի մյուս ուղեգրերը այսօր՝ սեպտեմբերի 30-ին կվիճարկեն Ֆրանսիա – Պարագվայ և Ղազախստան – Արգենտինա զույգերը։
14:54 30.09.2024
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է «Արդյունաբերական կոոպերացիան ԵԱՏՄ֊ում. բիզնես գաղափարներ և աջակցության մեխանիզմներ» պանելային քննարկմանը։ Հիմնական թեմաներն են եղել օտարերկրյա ներդրումների դերը ԵԱՏՄ-ում հիմնական արդյունաբերական ֆոնդերի նորացման գործում, ԵԱՏՄ անդամ երկրների ազգային փաստաթղթերում ներդրումների պաշտպանությունը, ԵԱՏՄ-ում կոոպերատիվ արդյունաբերական նախագծերի իրականացման առավել հեռանկարային ուղղությունները և այլն։
14:50 30.09.2024
Սեպտեմբերի 30-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի խթանման կազմակերպության նախագահ Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավին կնքել են մասնավոր հատվածի գործարարության զարգացման ոլորտում ապրանքների և ծառայությունների փոխանակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը կնպաստի երկու պետությունների մասնավոր հատվածների միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը, առևտրային հարաբերություններում նոր մեխանիզմների ներդրմանը և ապրանքաշրջանառության […]
14:46 30.09.2024
Արտաշատի համայնքային ոստիկանները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Երևանի բնակիչ երեք երիտասարդ «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայով գնում են Արտաշատ քաղաք, Վերին Արտաշատ և Նորաշեն գյուղեր ու կատարում գողություններ: Տեղեկություն կար նաև, որ նրանք ապօրինի պահում և օգտագործում են թմրանյութ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարզի պարեկների հետ համատեղ, սեպտեմբերի 27-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների […]
14:40 30.09.2024
Հայտնի է դարձել թե ինչու է Մադրիդի «Աթլետիկոն» չեղարկել մեքսիկացի երգչուհի Դանա Պաոլայի ելույթը, որը նախատեսված էր «Ռեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 8-րդ տուրի տնային հանդիպման ընդմիջմանը: 29-ամյա աստղն առաջին խաղակեսից հետո պետք է դուետով հանդես գար Աբրահամ Մատեոյի հետ: Պարզվել է,որ պայմանավորվածությունից մի քանի օր հետո Պաոլան հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է, որ «Ռեալի» […]
14:40 30.09.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը՝ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Երկուստեք կարևորվել է «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Իրանի Իսլամական […]
14:37 30.09.2024
ԱՄՆ-ի հարավ-արևելքում պատուհասած «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 116-ի, հայտնում է CBS News-ը։ Հեռուստաալիքը պարզաբանում է, որ տարերային աղետի հետևանքով զոհերի մասին հաղորդումներ են ստացվել ԱՄՆ-ի հարավային վեց նահանգներից։ Փոթորիկների ակտիվության հետևանքով զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Հյուսիսային Կարոլինայում՝ 46 մարդ։ AccuWeather ծառայության նախնական գնահատականի համաձայն՝ փոթորկից Միացյալ Նահանգներին հասցված ընդհանուր վնասը կարող է […]
14:34 30.09.2024
Վայոց ձորի մարզի պարեկները սեպտեմբերի 27-ի ժամը 22-ին Մալիշկա բնակավայրի ճանապարհին, իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան: Իրավախախտումը չարձանագրելու համար վարորդը փորձել է, որպես կաշառք, 10 հազար դրամ տալ պարեկներին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Եղեգնաձորցի 27-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել […]
14:30 30.09.2024
Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Միքայել Մավրոսին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Մավրոսին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ դեսպանը առավելագույն ջանքեր կգործադրի առկա գերազանց համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ ներառելով նաև նոր ոլորտներ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ […]
14:28 30.09.2024
Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները սեպտեմբերի 29-ին, ժամը 21.20-ի սահմաններում, շրջագայության ժամանակ Տաթև բնակավայրի ճանապարհին ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի բեռնատարը: Թափքում եղած փայտանյութի վերաբերյալ Շուռնուխ գյուղի բնակիչ 32-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ 4 խմ բոխի տեսակի փայտանյութը հատել է Շուռնուխ գյուղի հարակից անտառից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել […]
14:23 30.09.2024
Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողները վարժանքներ են իրականացնում: ՀՀ ՊՆ-ն այս մասին տեսանյութ է հրապարակել:
14:20 30.09.2024
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը գնահատել է հայ ֆուտբոլիստի՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ նոր պայմանագիր կնքելու հավանականությունը։ «Երբ լինի պաշտոնական տեղեկատվություն, «Լոկոմոտիվը» կհայտարարի այդ մասին։ Գործընթաց կա։ Ավելացնելու ոչինչ չունեմ»,- գործակալի խոսքերը մեջբերում է «СЭ»-ը։ Թիկնիզյանը 2021 թվականի օգոստոսից է խաղում «Լոկոմոտիվում», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ․ ամառ։ Ընթացիկ մրցաշրջանում […]
14:17 30.09.2024
Իսրայելական բանակը ԱՄՆ-ի համաձայնությամբ հարձակումներ է իրականացնում Լիբանանի տարբեր հատվածների բնակելի թաղամասերի վրա։ Այս մասին Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ «Մենք դատապարտում ենք իսրայելական հարձակումները Լիբանանի բնակելի թաղամասերի վրա և հաստատում, որ դրանք իրականացվում են Միացյալ Նահանգների գիտությամբ և աջակցությամբ», – ընդգծել է Արեֆը։ Նրա […]
14:11 30.09.2024
Երևանում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին` ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում […]
14:06 30.09.2024
Սեպտեմբերի 23-ից 29-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 442 դեպք, որից 154-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 88, ուժեղ կարկուտի, դիակի հայտնաբերման, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 4, պայթուցիկ սարքերի տեղադրման, որոնողափրկարարական՝ 2-ական, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 24, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 52, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ […]
14:03 30.09.2024
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հեծանիվից ընկնելու ժամանակ կոտրել է աջ ձեռքի դաստակը և ձախ ձեռքի մատը։ Այս մասին հայտնում է Delfi պորտալը։ Դեպքը տեղի է ունեցել Ռինկևիչսի հեծանվային զբոսանքի ժամանակ։ Անհաջող վայր ընկնելուց հետո պետության ղեկավարը դիմել է բժշկական օգնության։ «Հեծանվավազքի սեզոնն ավարտվել է, շատ շնորհակալություն վնասվածքաբանության և օրթոպեդիայի հիվանդանոցի թիմին՝ ոչ շատ խելոք հիվանդին […]
14:00 30.09.2024
Եվրասիական տնտեսական համաժողովն այս տարի անց է կացվում «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ» խորագրի ներքո: Համաժողովի ընթացքում կազմակերպվել են տարբեր թեմաներով պանելային քննարկումներ։ Միջոցառումն անց է կացվում Եվրասիական տնտեսական միության մարմիններում 2024թ. Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Ենթակառուցվածքներն ու լոգիստիկան գյուղատնտեսության մեջ. ժամանակակից […]
13:51 30.09.2024
Երևան քաղաքի պարեկները սեպտեմբերի 27-ի գիշերը՝ ժամը 23.45-ին, սառը զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած կասկածանքով Արգիշտի փողոցում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տարել Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 41-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մեկնարկային ատրճանակ, կռփազենք և բարդ փականով ծալովի դանակ: Նորաշենցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական […]
13:46 30.09.2024
Հայաստանում 2-րդ անգամ տեղի կունենա Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (#WCIT2024), որն անցկացվում է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անմիջական համակարգմամբ: «Մտքի ուժը. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո #WCIT2024-ն կմեկտեղի անվանի խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ։ ՀՀ ԲՏԱ նախարարությունն առաջին անգամ իր […]
13:42 30.09.2024
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանը սխալներ է թույլ տվել Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում։ Նա կոչ է արել կողմերին հաշտվել։ «Մենք պետք է վերականգնենք վստահությունը միմյանց նկատմամբ և միասին ապրենք: Մենք պետք է ամեն ինչ ճիշտ վերլուծենք: Մենք նաև սխալներ ենք թույլ տվել Աբխազիայի և […]
13:40 30.09.2024
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը փոխել է իմիջը: Ուրուգվայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը սոցցանցերում հրապարակել է լուսանկար, որտեղ նա շիկահեր է: Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա Սուարեսն ամերիկյան ակումբի կազմում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 19 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:
13:36 30.09.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խարդախ է և առաջինն է, ով խախտում է երկրի սահմանադրությունը, իր հայտարարություններով վնաս է հասցնում երկրին, հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Կալաձեն այսպես է գնահատել Զուրաբիշվիլիի այցը Գերմանիա: Ինչպես ավելի վաղ սոցիալական ցանցերում գրել էր Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը, սեպտեմբերի 30-ին Բեռլինում […]