13:36 30.09.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խարդախ է և առաջինն է, ով խախտում է երկրի սահմանադրությունը, իր հայտարարություններով վնաս է հասցնում երկրին, հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Կալաձեն այսպես է գնահատել Զուրաբիշվիլիի այցը Գերմանիա: Ինչպես ավելի վաղ սոցիալական ցանցերում գրել էր Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը, սեպտեմբերի 30-ին Բեռլինում […]
13:31 30.09.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները սեպտեմբերի 28-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, Արցախի պողոտայի և Արին-Բերդի փողոցի խաչմերուկում նկատել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա, որի վարորդը կատարել է դրիֆտ՝ հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք: Վարորդը խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ մայրաքաղաքի Էստոնական […]
13:25 30.09.2024
Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը: Նիստում քննարկվել է 7 նախագիծ՝ Սյունիքի մարզի Որոտնավանք վանական համալիրի հիմնական կառույցների ջրամեկուսացման և տարածքի բարեկարգման, Լոռու մարզի Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարանի նախագծի վերանայման, Կաճաճկուտ գյուղի Սեդվու վանական համալիրի Սբ. Նշան եկեղեցու և ամրոցի վերականգնման, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր […]
13:19 30.09.2024
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող АТР-500 շարքի China Open մրցաշարի երրորդ շրջանում աշխարհի 27-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Հայ թենիսիստը մրցել է աշխարհի 31-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի հետ և առավելության հասել 7:6 (7:4), 7:6 (11:9) հաշվով։ Քառորդ եզրափակչում Կարեն Խաչանովը կմրցի աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ։
13:13 30.09.2024
Իրանը մտադիր չէ շիական «Հըզբոլլահ» շարժմանը օգնելու համար իր զորքերը ուղարկել: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Մերձավոր Արևելքի տարածաշրջանի կառավարությունները, երկրները և բոլոր ժողովուրդները, այդ թվում՝ Լիբանանը և Պաղեստինը, ունեն բոլոր անհրաժեշտ հնարավորությունները՝ պաշտպանվելու սիոնիստական ռեժիմի ագրեսիայից: Այս օկուպացիոն ռեժիմը ջախջախելու համար Իրանի Իսլամական Հանրապետությունը կամավորներ կամ օժանդակ ուժեր ուղարկելու […]
13:08 30.09.2024
Իսրայելն այսօր վաղ առավոտյան ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնական Կոլա թաղամասին, հայտնում է AP-ն՝ հղում անելով տեղում իր թղթակցին։ Նշվում է, որ սա իսրայելական առաջին ավիահարվածն է Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնին Մերձավոր Արևելքում հակամարտության սրման նոր փուլի սկզբից ի վեր, փոխանցում է «Դոյչէ Վելլեն»։ Դատելով համաշխարհային գործակալությունների տարածած կադրերից՝ հարվածը դիպել է բազմահարկ բնակելի շենքին։ Լիբանանյան […]
13:06 30.09.2024
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը սեպտեմբերի 30-ին տեսակոնֆերանսի միջոցով հրավիրել է ԵՄ 27 երկրների արտգործնախարարների արտակարգ հանդիպում՝ քննարկելու Լիբանանի իրավիճակը։ Այս մասին հայտնում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչը։ «Մենք հաստատում ենք, որ Գերագույն ներկայացուցիչը այսօր՝ ժամը 17:00-ին, արտակարգ ոչ պաշտոնական տեսակոնֆերանս է հրավիրում՝ քննարկելու ԵՄ արձագանքը Լիբանանում վերջին սրացմանը»,- […]
13:00 30.09.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 27-ից 30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 194 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու` 29, ֆիզիկական ներգործության` 24, թմրանյութի հայտնաբերման՝ 22, հոգեկան ներգործության` 14, խարդախության՝ 12, […]
12:54 30.09.2024
ՈւԵՖԱ-ն կատալոնական «Բարսելոնային» պատժել է երկրպագուների ցուցադրած նացիստական պաստառի համար։ Միջադեպը տեղի էր ունեցել «Մոնակոյի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում, հաղորդում է Barca Universal-ը։ Կատալոնական ակումբը կվճարի 10 հազար եվրո տուգանք, ինչպես նաև հնարավորություն չի ունենա իր երկրպագուներին տոմսեր վաճառել Չեմպիոնների լիգայի հաջորդ արտագնա հանդիպման համար։ «Մոնակոյի» դեմ արտագնա խաղում Լա լիգայի առաջատարը պարտվել […]
12:42 30.09.2024
Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE Armenia) ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և Ամերիկյան պետությունների կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆրանսիսկո Մորան։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի կառավարության և ԱՄՆ կառավարության աջակցությամբ և Ամերիկյան պետությունների կազմակերպության […]
12:35 30.09.2024
Սեպտեմբերի 30-ին, ժամը 09:45-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարոդ՝ Կ. Ս., ծնված […]
12:28 30.09.2024
Վրաստանի իշխանություններն առաջարկում են Ռուսաստանին՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերությունները բարելավելու պատրաստակամության մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերից հետո անցնել կոնկրետ միջոցների։ Այս մասին լրագրողներին հայտնել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ «Ես կասեի, որ Լավրովի նման հայտարարություններից հետո լավ կլինի անցնել արդյունավետ քայլերի»,- ասել է նա։ Մասնավորապես, […]
12:17 30.09.2024
Իսպանական Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասն արձագանքել է ռասիզմի մեջ մեղադրվող երկրպագուի մեղադրական դատավճռին: Ավելի վաղ Պալմա դե Մալյորկայի հետաքննիչ դատարանը մեկ տարվա ազատազրկման էր դատապարտել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին ռասայական վիրավորանք հասցրած երկրպագուին և 3 տարով արգելել էր այցելել ստադիոններ: «Սա արդյունքն է այն աշխատանքի, որն արդեն մի քանի տարի կատարում ենք, որպեսզի […]
12:10 30.09.2024
Ավստրիայի ներկայիս կառավարությունը հրաժարականի դիմում կներկայացնի հաջորդ շաբաթ, սակայն կշարունակի աշխատել մինչև խորհրդարանական ընտրություններից հետո նոր կաբինետի նշանակումը։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը։ «Հաջորդ շաբաթ կառավարությունը կներկայացնի իր հրաժարականը, և ես նրանց կհանձնարարեմ շարունակել աշխատանքը մինչև նոր կառավարության ձևավորումը, այնուհետև ես բանակցություններ կվարեմ Ազգային խորհրդում ներկայացված բոլոր կուսակցությունների հետ (խորհրդարանի […]
12:03 30.09.2024
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել մենակ չթողնել Լիբանանին՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում Իսրայելը կսկսի հարձակվել Մերձավոր Արևելքի այլ երկրների վրա։ Այս դիրքորոշումը նա հայտնել է կառավարության նիստում։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ լիբանանցի մարտիկները մնան մենակ, և արյունարբու ռեժիմը (Իսրայել) հերթով հարվածներ հասցնի Դիմադրության առանցքի մյուս երկրներին»,- մեջբերում է Փեզեշքիանի խոսքը Tasnim […]
11:55 30.09.2024
Տիգրան Բարսեղյանը 7-րդ գոլն է խփել Սլովակիայի ընթացիկ առաջնությունում և օգնել է Բրատիսլավայի «Սլովանին» 9-րդ տուրում 4-2 հաշվով կամային հաղթանակ տանել «Զեմպլին Միխայիլովցեի» հետ արտագնա խաղում։ Հայ կիսապաշտպանը եղել է մեկնարկային կազմում և մրցակցի դարպասը գրավել է առաջին խաղակեսի ավելացված չորրորդ րոպեին։ Բարսեղյանը գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Իդեպ նա գեղեցիկ հարվածով մրցակցի դարպասը գրավել […]
11:48 30.09.2024
ՀՀ քննչական կոմիտեն տեղակացրել էր, որ 2024 թվականի փետրվարի 24-ին ստացվել է համատիրության նախագահ Կ. Զ․-ի հաղորդումն այն մասին, որ ժամը 17:00-ի սահմաններում, Պ. Սևակ փողոցի 8/1 շենքի բակում դիտողություն է արել Պ. Սևակ փողոցի 8 շենքի մի բնակչի, և առաջացած վիճաբանության ժամանակ այդ բնակչի եղբայրն իր մոտ եղած գազային ատրճանակով կրակել է իր ուղղությամբ, ապա դանակով հարվածել է […]
11:33 30.09.2024
Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը հայտարարել է, որ Պրո լիգան ավելի ուժեղ է, քան Պորտուգալիայի առաջնությունը: «Այս լիգան չի կարելի համեմատել պորտուգալականի հետ: Այն բոլորովին այլ մակարդակ ունի: Գրեթե բոլոր թիմերն ունեն 10-ից ավելի լեգեոնական, որոնք հանդես են գալիս ազգային հավաքականներում: Պորտուգալիայում նման բան չես տեսնի: Ֆուտբոլիստներն այստեղ գումարի համար չեն […]
11:25 30.09.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.13 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.2 դրամ:
11:10 30.09.2024
«Բրենթֆորդը» տպավորիչ ռեկորդ է գրանցել Անգլիայի առաջնությունում, 1-1 հաշվով ավարտելով տնային հանդիպումը «Վեսթ հեմի» հետ։ Դաշտի տերերի կազմում խաղի հաշիվը 37-րդ վայրկյանին բացել է կամերունցի հարձակվող Բրայան Մբեմոն։ «Բրենթֆորդը» պատմության մեջ առաջին թիմն է, որն Անգլիայի Պրեմիեր լիգայում երրորդ խաղում անընդմեջ գոլ է խփում առաջին րոպեին, հաղորդում է Opta-ն։ Նախորդ երկու տուրերում «Բրենթֆորդն» արագ գոլ […]
11:02 30.09.2024
Ուկրաինայի և Եվրոպայի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ընտրություններում հաղթելուց հետո կարող է արագորեն հրաժարվել Կիևին աջակցությունից՝ Ռուսաստանի հետ համաձայնության հասնելու համար ճնշում գործադրելու նպատակով: Նման կարծիք է հայտնել The Wall Street Journal-ը (WSJ): Ըստ լրատվամիջոցի՝ Թրամփը կդադարի աջակցել Ուկրաինային՝ փորձելով ստիպել նրան գործարք կնքել Ռուսաստանի հետ, չնայած այն հանգամանքին, որ […]
10:55 30.09.2024
Նեպալում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների զոհերի թիվը հասել է 192-ի, առնվազն 30 մարդ անհայտ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է New Indian Express թերթը` ոստիկանությանը հղումով: Եվս 94 մարդ ողջ երկրում տուժել է աղետի հետևանքով։ Երկուշաբթի գիշերը փրկարարները 14 դի են հայտնաբերել երկու ավտոբուսներից, որոնք շարժվում էին դեպի Կատմանդու և վրաերթի […]
10:48 30.09.2024
Բրիտանական FourFourTwo հեղինակավոր պարբերականը կազմել է աշխարհի լավագույն դարպասապահների տասնյակը։ Այն գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» ու Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեքերը։ Տասնյակը հետևյալ տեսքն ունի: 1.Ալիսոն Բեքերը («Լիվերպուլ») 2.Էդերսոն («Մանչեսթեր Սիթի») 3.Դավիդ Ռայա («Արսենալ») 4.Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ) 5.Նոյեր («Բավարիա») 6.Տիբո Կուրտուա («Ռեալ») 7.Մայք Մենիան («Միլան») 8.Ունայ Սիմոն («Աթլետիկ») 9.Գեորգի Մամարդաշվիլի («Վալենսիա») 10.Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա»)
10:42 30.09.2024
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը, ժամը 19:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ հայրենիքի խաղաղության և անսասանության, մեր ժողովրդի անվտանգ ու բարօր կյանքի, ինչպես նաև անհայտ կորած, գերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների […]
10:35 30.09.2024
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ից մինչև 12:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։
10:28 30.09.2024
Իտալիայի Ա սերիան 6-րդ տուրից հետո նոր առաջատար ունի։ «Նապոլին» սեփական խաղադաշտում 2-0 հաշվով հաղթել է «Մոնցային» ու գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Գոլերն առաջին խաղակեսում խփել են Մատեո Պոլիտանոն և Խվիչա Կվարացխելիան։ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 13-ի, իսկ «Մոնցան» 3 միավորով 19-րդն է։ Երկրորդ տեղ նահանջած Թուրինի «Յուվենտուսն» ունի 12 միավոր, իսկ 3-5-րդ […]
10:21 30.09.2024
Սեպտեմբերի 29-ին, ժամը 23:33-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ քաղաքի Բանավան թաղամասի մոտակայքում գտնվող ջրատարում դի է նկատվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրատարից դուրս են բերել Հ․ Բ․-ի (ծնված 1989 […]
10:16 30.09.2024
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կժամանի Երևան, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստին, հայտնում է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։ «2024 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումի (ԵՏՖ) լիագումար նիստին»,- ասված է հաղորդագրության մեջ։ […]