Սթիվ Մաք-Քարին և անալոգային լուսանկարչության դարաշրջանի ավարտը (մաս երկրորդ) – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+11.09 oC

Սթիվ Մաք-Քարին և անալոգային լուսանկարչության դարաշրջանի ավարտը (մաս երկրորդ)

16:02 05.03.2018

Եվ այսպես՝ Սթիվ Մաք-Քարին վերջին անգամ լիցքավորում է իր ֆոտոխցիկը Kodachrome-ի վերջին փաթույթով։ Ընդամենը 36 կադր ․ ահա այն ամենը , ինչ ուներ նա անալոգային լուսանկարչության դարաշրջանի խորհրդանշական վերջակետը դնելու համար։

«Ես իմ ամբողջ կյանքում հազարավոր պատվերներ եմ կատարել։ Բայց այս անգամ ես ուզում էի, որ գաղափարն իմը լիներ, ուզում էի անել մի բան, որն իմ սրտից էր բխում, որը նշանակություն ուներ անձամբ ինձ համար»։

Իր այդ մտահղացումն իրագործելու համար Սթիվ Մաք-Քարին ինքն իրեն արձակուրդ է տալիս, որոշում է գնալ ուր որ ուզենա, նկարել ինչ որ ցանկանա և նախագծի ծախսերն էլ հոգա միայն իր գրպանից։ Ամեն մի պրոֆեսիոնալ լուսանկարիչ չէր, որ կարող էր թույլ տալ իրեն նման ճոխություն։ Դա մարտահրավեր էր՝ նետված ինքն իրեն։

Նյու Յորքի փողոցներն իդեալական տեղանք էին առաջին կադրերը լուսանկարելու համար։ Դրանք իմպրովիզի անսահման հնարավորություն էին տալիս․ կարելի էր նկարել՝ ինչ աչքդ կտրի։ Մանավանդ, որ Սթիվը, ինչպես ինքն է ասում, թեև բնակվում էր Նյու Յորքում, գրեթե ծանոթ չէր մեգապոլիսի փողոցային կյանքին։
Վաշինգթոնի հրապարակը կամ Չինական թաղամասը  թերևս ամենահարմար վայրերն էին առաջին կադրերի համար։ Այստեղ կյանքը եռում էր, և ամեն քայլափոխի կարելի էր անկրկնելի պահեր որսալ։ Սթիվ Մաք-Քարին իր հետ վերցնում է նաև իր թվային ֆոտոխցիկը։ Դրանով նա պետք է, այսպես ասած, սևագրություն աներ և նոր միայն տեսարանն ամրագրեր ժապավենի վրա։ Չմոռանանք՝ նա ուներ ընդամենը 36 կադր։

«Լավ լուսանկար ստացվում է այն ժամանակ, երբ կա հետաքրքիր սյուժե, արտահայտիչ լուսավորություն և երբ կարողանում ես ճիշտ պահը որսալ։ Դու անդադար նայում ես շուրջդ, գնահատում ես տեսածդ ու փնտրում  ամենատպավորիչը, ամենահետաքրքիրը, այն, ինչը կարող է քեզ հուզել»։

Սակայն թափառումները Նյու Յորքի թաղամասերում, փողոցներում ու այգիներում սպասված արդյունքը չեն տալիս։ Սթիվ Մաք Քարին այդպես էլ ոչ մի արժեքավոր կադր չի նկարում։ Վերջապես նա որոշում է այցելել Նյու Յորքի խորհրդանիշներից մեկը՝ մետրոպոլիտեն։ Այստեղ կյանքը եռում էր գիշեր-ցերեկ, այստեղ իրադարձություններ էին տեղի ունենում, այստեղ մարդկային ճակատագրեր էին խաչվում, ու եռում էին կրքերը։

Առաջին լուսանկարներն արված էին, սակայն դրանք գնահատելու համար դեռ երկար ճանապարհ կար անցնելու․ դեռ պետք էր լրացնել ժապավենի ողջ փաթույթը։

Ինչևէ, նյույորքյան փողոցային թափառումները լուսանկարչին չեն գոհացնում։ Նրան մեծ, մնայուն գաղափար էր պետք, որը, սակայն, դեռ չէր գտնվել։ Նրա հույսը վաղեմի փորձված մեթոդն էր՝ մի գավաթ սուրճ իր սիրելի սրճարաններից մեկում։ Եվ դա, կարծես թե, օգնում է։

«Ես ցանկանում էի լուսանկարել Նյու Յորքի խորհրդանիշներից մեկը։ Իսկ հետո մտածեցի՝ գուցե մարդկա՞նց նկարեմ։ Ասենք՝ Վուդի Ալենին, Մարտին Սկորսեզեին, Ալ Պաչինոյին կամ Ռոբերտ Դե Նիրոյին»

Նա կառչում է այդ գաղափարից ու սկսում փնտրել իր հերոսներին։ Սակայն նրանք, գրեթե բոլորը, բացակայում էին Նյու Յորքից։ Բայց նրանցից մեկին, այնուամենայնիվ, հաջողվում է գտնել։
Ռոբերտ Դե Նիրո։ Մեծ դերասանը համաձայնում է ժամանակ տրամադրել ֆոտոսեսիայի համար, բայց ընդամենը 30 րոպե։ Սթիվ Մաք-Քարին թանկարժեք ժապավենից երեք կադր է հատկացնում դերասանին։

Ահա դրանցից մեկը․

Kodachrome ժապավենի վերջին փաթույթով միայն դիմանկարներ անելու գաղափարը շատ է ոգևորում Մաք-Քարիին։ Ժապավենը անօգուտ ծախսելու կամ խոտանված կադր ստանալու ռիսկը շատ մեծ էր, ուստի անհրաժեշտ էր նկարել միայն այն, ինչը հնարավոր էր կառավարել ու կարգավորել իր ուզածի պես։
Որոշված էր․ Սթիվը լուսանկարելու էր միայն դիմանկարներ։ Եվ, որպեսզի ավելի խորհրդանշական դարձնի իր ձեռնարկը, նա որոշում է մեկնել այնտեղ, որտեղից սկսել էր պրոֆեսիոնալ լուսանկարչի իր կարիերան՝ Հնդկաստան։

Շարունակելի ․․․

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Գալինա Դավիդովան

23:13 04.05.2024

Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Գալինա Դավիդովան

48 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, GITIS-ի վոկալ արվեստի բաժնի դոցենտ Գալինա Դավիդովան։ Մայիսի 4-ին հայտնել է ինստիտուտի մամուլի ծառայությանը։ «Կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, վոկալ արվեստի ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Գալինա Եվգենիևնա Դավիդովան», – ասված է բարձրագույն ուսումնական հաստատության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Գալինա Դավիդովան ծնվել է 1975 թվականին […] ...

Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի պատմության կեղծման հերթական դեպքը՝ Արցախում

20:40 04.05.2024

Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի պատմության կեղծման հերթական դեպքը՝ Արցախում

«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» ֆեյսբուքյան էջը հայտնում է Արցախի հայկական բնակավայրերի պատմության կեղծման ու մշակութային ժառանգության ոչնչացման հերթական դեպքի մասին: «Այս գործելաոճը հանդիսանում Ադրբեջանի հակահայկական քաղաքականության բաղկացուցիչ մաս։ Ադրբեջանական կեղծարարների թիրախում այս անգամ հայտնվեց Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին։ Եկեցին «Գուգլի» տեղորոշման քարտեզներում ներկայացվում է որպես մզկիթ։ Հարկ ենք համարում նշել, որ […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

15:42 04.05.2024

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ և բարձրաստիճան հյուրեր այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ՝ ծանոթանալու անվանի նկարիչ Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների հատուկ ցուցադրությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջը: Հնդկաստանի հանրահայտ Աջանտայի քարանձավների որմնանկարների` բնօրինակի արժեք ունեցող եզակի նմուշները կցուցադրվեն մինչև […] ...

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում

15:18 04.05.2024

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային աննախադեպ շրջագայություն կունենա Հայաստանի մարզերում: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մինչ մարզային շրջագայությունն սկսելը, Սերգեյ Խաչատրյանը մայիսի 5-ին ելույթ կունենա Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում Ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ կհնչի Շոստակովիչի հզորագույն թիվ 13 («Բաբի Յառ») սիմֆոնիան, մենակատար՝ […] ...

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

14:54 03.05.2024

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին: Այցի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական […] ...

Մերիլ Սթրիփը կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի»

21:28 02.05.2024

Մերիլ Սթրիփը կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի»

Ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփը Կաննի 77-րդ կինոփառատոնում կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի»։ Այս մասին ասվում է կինոփառատոնի ղեկավարության տարածած կոմյունիկեում։ «Կաննի կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «A Cry in the Dark» ֆիլմի համար պատվավոր մրցանակը ստանալուց 35 տարի անց Մերիլ Սթրիփը կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» համաշխարհային կինոյի զարգացման գործում ներդրում ունենալու համար»,- նշված է հայտարարության մեջ։ «Մերիլ […] ...

BACK_TO_TOP