Ֆիլ Ֆոդենը՝ FWA վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+7.09 oC

Ֆիլ Ֆոդենը՝ FWA վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ

09:40 04.05.2024

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆիլ Ֆոդենն Անգլիայի ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի (FWA) վարկածով ճանաչվել է Պրեմիեր լիգայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Քվեարկությանը մասնակցող շուրջ 900 անդամների 42 տոկոսը ձայնը տվել է 23-ամյա ֆուտբոլիստին: Լավագույն եռյակում են նաև «Արսենալից» Դեկլան Ռայսը և «Մանչեսթեր Սիթիից» Ռոդրին:

Ֆոդենն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 48 հանդիպում, դարձել է 24 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկու տարի անց իմ վերադարձին մնացել է երկու օր. Ջորջիո Պետրոսյան

23:37 17.05.2024

Երկու տարի անց իմ վերադարձին մնացել է երկու օր. Ջորջիո Պետրոսյան

Լեգենդար քիքբռնցքամարտիկ Ջորջիո «Դոկտոր» Պետրոսյանը մայիսի 18-ին Իտալիայի Միլան քաղաքում նախատեսված PetrosyanMania GOLD EDITION մրցաշարի շրջանակներում կայանալիք WAKO Pro վարկածով քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտից երկու օր առաջ գրառում է կատարել սոցցանցերում: «Երկու տարի անց իմ վերադարձին մնացել է երկու օր: Կսպասեմ ձեզ Միլանի Allianz Cloud-ում»,- գրել է 38-ամյա մարզիկը: Հիշեցնենք, որ տիտղոսային մենամարտում […] ...

Սելարայանի «Ալ Ֆաթեհը» պարտվել է 10 ֆուտբոլիստով

22:56 17.05.2024

Սելարայանի «Ալ Ֆաթեհը» պարտվել է 10 ֆուտբոլիստով

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 32-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվել է «Ալ Թաիին»: «Ալ Ֆաթեհը» 57-րդ րոպեից խաղադաշտում մնացել է 10 ֆուտբոլիստով: Հյուրերի կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը: Առաջնության ավարտից երկու տուր առաջ Բիլիչի թիմը 42 միավորով 7-րդն է, «Ալ Թաին» 31 միավորով 14-րդն է: ...

Հայաստանը ներկայացնող մարզիկը կմասնակցի Ironman հեղինակավոր մրցաշարին

22:30 17.05.2024

Հայաստանը ներկայացնող մարզիկը կմասնակցի Ironman հեղինակավոր մրցաշարին

Ալեքսեյ Օրեշինը, ով նախորդ տարվանից հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո, 2024 թվականի Ironman հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել: Առաջնությունը կանցկացվի Հավայան կղզիներում հոկտեմբերին։ Աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգիրն Օրեշինը նվաճել է ապրիլի վերջին Ironman-ի Աֆրիկյան տարածաշրջանի առաջնությանը իր խմբում առաջատար դիրքեր զբաղեցնելու շնորհիվ: Հայաստանը ներկայացնող մարզիկն այս տարի հանդես կգա նաև […] ...

Լապորտան որոշել է պաշտոնանկ անել Չավիին

21:56 17.05.2024

Լապորտան որոշել է պաշտոնանկ անել Չավիին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան դիտարկում է թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի պաշտոնանկությունը, հայտնում է Mundo Deportivo-ն: 61-ամյա Լապորտան հիասթափված է իսպանացի մասնագետի հայտարարությունից հետո: «Ալմերիայի» հետ Լա լիգայի 36-րդ տուրի խաղից հետո Չավին հայտարարել էր, որ հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնային» բարդ է լինելու մրցակցելը, որովհետև ակումբի ֆինանսական վիճակը թույլ չի տալիս ուժեղացնել թիմը և վերականգնել երբեմնի […] ...

Իմ գլխավոր մոտիվացիան խաղալն է. Ռոնալդու

20:52 17.05.2024

Իմ գլխավոր մոտիվացիան խաղալն է. Ռոնալդու

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է 39 տարեկանում մոտիվացիա ունենալու հարցին: «Իմ գլխավոր մոտիվացիան խաղալն է: Ցանկանում եմ գոլեր խփել և լինել լավ մարզավիճակում»,- «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի խոսքերը մեջբերում է WHOOP-ը: Կրիշտիանու Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում 41 խաղում դարձել է 42 գոլի և 12 ասիստի հեղինակ: ...

Աշխարհի 8-րդ ռակետի անսպասելի պարտությունը. Հռոմի «Մասթերս»

20:33 17.05.2024

Աշխարհի 8-րդ ռակետի անսպասելի պարտությունը. Հռոմի «Մասթերս»

Աշխարհի 8-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը չի կարողացել դուրս գալ Հռոմի «Մասթերսի» կիսաեզրափակիչ: Հույն թենիսիստը քառորդ եզրափակչում երեք սեթում 6-3, 5-7, 4-6 հաշվով պարտվել է Չիլին ներկայացնող Նիկոլաս Ջարիին: Ջարին եզրափակչի ուղեգիրը կվիճարկի ամերիկացի Թոմի Փոլի հետ: Կիսաեզրափակչի մյուս զույգն են կազմել աշխարհի 5-րդ ռակետ, Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևն ու Չիլիի ներկայացուցիչ Ալեխանդրո Տաբիլոն: ...

BACK_TO_TOP