Դաժան ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ Գյումրիում բռնկված տան կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+11.09 oC

Դաժան ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ Գյումրիում բռնկված տան կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերը

10:15 04.05.2024

Այսօր՝ մայիսի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությաւն 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի տներից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 48, թիվ 48/1 և թիվ 53 հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 1-կան մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են նշված փողոցի թիվ 18 տանը առաջացած կրակը։

Պարզվել է, որ այրվել է տան տանիքն ամբողջությամբ և 2 սենյակները։

Կրակը մարելուց հետո հրշեջներն ու ոստիկանները նշված տանը, ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան աղջիկների դիեր՝ այրվածքներով և ծխահարված վիճակում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել․ Al Jazeera

09:03 18.05.2024

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել․ Al Jazeera

Գազայի տարբեր հատվածներում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «Ջաբալիա» փախստականների ճամբարի վրա հարձակումների հետեւանքով զոհվել է հինգ մարդ, մի քանիսը վիրավորվել են։ Մեկ մարդ զոհվել է ճամբարի արևմուտքում գտնվող դպրոցի վրա հարձակման հետևանքով։ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ և Խան Յունիս […] ...

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

23:26 17.05.2024

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին: Հանդիպման ընթացքում վարչապետը մասնակիցների հետ քննարկել է մրցաշարի կազմակերպմանը, ձևաչափին, մարզերում անցկացված նախնական փուլերի արդյունքներին վերաբերող հարցեր: Մրցաշարի մասնակիցները և նրանց մարզիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին նման նախաձեռնության համար և հավելել, որ նման մրցաշարերը մեծ հետաքրքրվածություն […] ...

Մայիսի 20-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:08 17.05.2024

Մայիսի 20-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Կաշեգործների փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-16:00 Խորենացի փ. 3ա, 43/Բ, 45ա շենքեր, Խորենացի փ. 45Բ շենք 6-8 մուտքեր, Նար-Դոսի փ. 34 շենք, 11։00-17:00 Մյասնիկյան պող. 16-55 առանձնատներ, Խորենացու […] ...

«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված

19:07 17.05.2024

«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, ունենալով օպերատիվ տեղեկություններ, մայիսի 17-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Կ․Խ․-ին հրավիրել են աշխատասենյակ։ Վերջինս քրեակատարողական ծառայողների պահանջով ներկայացրել է տաբատում թաքցված փաթեթը, որի մեջ առկա է եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,22 գրամ, շագանակագույն զանգված։ Քաղաքացի Կ․Խ․-ն ձերբակալվել է […] ...

Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները շարունակում են անցկացնել հոգեբանական աջակցության և խորհրդատվության տրամադրման սեմինարներ

17:54 17.05.2024

Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները շարունակում են անցկացնել հոգեբանական աջակցության և խորհրդատվության տրամադրման սեմինարներ

ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները շարունակում են անցկացնել հոգեբանական աջակցության և խորհրդատվության տրամադրման սեմինարներ, դասընթացներ՝ պարբերաբար ճանաչողական այցեր իրականացնելով տարբեր նշանակության հաստատություններ։ Աշխատանքների ընթացքում ՓԾ հոգեբանների կողմից ներկայացվում են առաջին հոգեբանական օգնության տրամադրման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ․ աշխատանքներ են տարվում հոգեբանական և հոգեսոցիալական ուղղություններով, որոնց նպատակն է շահառուների մոտ հոգեբանական առողջության մասին անհրաժեշտ գիտելիքներ և […] ...

47-ամյա տղամարդու սպանության, նրա 38-ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ, ավարտվել է

17:20 17.05.2024

47-ամյա տղամարդու սպանության, նրա 38-ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ, ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 38-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ինչպես նաև վերջինիս 47-ամյա ընկերոջ սպանության դեպքի հանգամանքները։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ 2023թ․ մայիսի 15-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի 37-ամյա […] ...

BACK_TO_TOP