Բեռլինի Diehl պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+17.09 oC

Բեռլինի Diehl պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել

16:20 04.05.2024

Բեռլինում հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրող գործարանում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել. հրդեհի դեմ պայքարը կարող է տևել ամբողջ շաբաթ օրը, հայտնում է գերմանական թերթերից մեկը՝ հրշեջ ծառայությանը հղումով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Շաբաթ առավոտյան մոտ 50 հրշեջ դեռևս աշխատում է դեպքի վայրում: Հրդեհաշիջման աշխատանքները, հավանաբար, կշարունակվեն ամբողջ օրը:

Մոտակա շրջանների բնակիչներին դեռ խնդրում են փակ պահել պատուհանները:

Diehl Metal Applications-ը պատկանում է պաշտպանական արդյունաբերական Diehl ընկերությանը, որը զբաղվում է Ուկրաինային մատակարարվող Iris-T հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

13:00 18.05.2024

Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

Նոր Կալեդոնիայում հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել՝ ֆրանսիական անդրծովյան տարածքի անկախության կողմնակիցների կողմից կազմակերպված անկարգությունների հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասցնելով 6-ի, շաբաթ օրը հաղորդում է BFMTV-ն։ «Փոխհրաձգության ժամանակ զոհվել է մեկ մարդ, ևս երկու մարդ վիրավորվել է։ Սա անկարգությունների սկզբից ի վեր սպանված վեցերորդ մարդն է», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։ Ժանդարմները արձագանքել […] ...

Զելենսկին հայտարարել է, որ իրենց անհրաժեշտ է 120-130 F-16 կործանիչ

12:55 18.05.2024

Զելենսկին հայտարարել է, որ իրենց անհրաժեշտ է 120-130 F-16 կործանիչ

Ուկրաինային անհրաժեշտ է 120-130 F-16 մարտավարական կործանիչ կամ ժամանակակից այլ մարտական ​​ինքնաթիռներ։ Այս մասին Agence France-Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով, Կիևին «նման քանակությամբ F-16-ներ են պետք՝ Ռուսաստանի Դաշնության հետ հավասարության հասնելու համար»։   ...

Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին

11:58 18.05.2024

Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին

Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին և պատվիրակության կազմում գտնվող Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին, «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանին, «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանին ու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանին: Մեծապես կարևորելով համագործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ՝ Երևանի փոխքաղաքապետն ընդգծել է, որ […] ...

Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ քննարկվել է հայկական եկեղեցու վերականգնման հարցը

11:25 18.05.2024

Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ քննարկվել է հայկական եկեղեցու վերականգնման հարցը

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի ոլորտային նախարարների հետ: Թուրքմենստանի մշակույթի նախարար Աթագելդի Շամուրադովի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության բարելավման հարցերը։ Հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Թուրքմենստանում հայկական եկեղեցու և Հայաստանում թուրքմենական էմիրների դամբարանի վերականգնմանը: ԿԳՄՍ […] ...

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին

11:07 18.05.2024

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։ Հանդիպմանն ընդգծվել է մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության բարեփոխումների իրականացման ընթացքին։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ չնայած դժվարություններին, աշխարհաքաղաքական զարգացումների՝ Հարավային Կովկասում ազդեցությանը՝ ՀՀ […] ...

Իրանի ԱԳՆ-ն կարծում է, որ Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացումը տարածաշրջանում կայունություն կապահովի

11:00 18.05.2024

Իրանի ԱԳՆ-ն կարծում է, որ Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացումը տարածաշրջանում կայունություն կապահովի

Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը կապահովի կայունությունը Մերձավոր Արևելքում, Պարսից ծոցում և Կասպից ծովի տարածաշրջանում։ Այս մասին «Ռուսաստան՝ իսլամական աշխարհ. Կազանֆորում» ֆորումի լիագումար նիստում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին։ «Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի իրականացումը հատուկ դեր կխաղա տարածաշրջանում կայունության ապահովման գործում»,- ասել է նա։ Իրանցի քաղաքական գործիչը կարծիք է հայտնել, որ Մերձավոր Արևելքի, Պարսից ծոցի, […] ...

BACK_TO_TOP