Սփյուռքահայ կամավորների խումբը Գյումրիում երիտասարդների համար ինտերակտիվ դասընթացներ է անցկացնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+34.09 oC

Սփյուռքահայ կամավորների խումբը Գյումրիում երիտասարդների համար ինտերակտիվ դասընթացներ է անցկացնում

20:25 14.10.2021

«Դեպի Հայք» ծրագրով Գյումրիում կաշխատեն  Եգիպտոսից,Կանադայից, Լոս Անջելեսից, Շվեյցարիայից  ժամանած կամավորներ։ Նրանք  գյումրեցի երիտասարդների ու աշակերտների համար անցկացնում են օտար լեզվի կարողությունների զարգացման, կենսաբանության, մաթեմատիկայի ու երաժշտության դասընթացներ, այդ ընթացքում իրենց համար բացահայտում են նաև Գյումրին: Կամավորներն աշխատում են Գյումրիի երիտասարդական պալատում, որը դարձել է  սփյուռքահայերի ու գյումրեցիների շփման ակտիվ հարթակ։

Արմեն Կարիբյանը Գյումրի է եկել Շվեյցարիայից: Մայրը լիբանանահայ է, հայրը՝ եգիպտահայ: Գյումրեցի երեխաների հետ հաղորդակցվում է վարժ հայերենով: Օտար հողում հայեցի մեծանալու ու լեզուն պահպանելու գործում պարտական է ծնողներին, տանը խոսում են միայն հայերեն։

Արմենը մասնագիտությամբ կենսաբան- մաթեմատիկոս է, նոր է ավարտել բուհը։ «Դեպի Հայք» ծրագրով եկել է Հայաստան և  գյումրեցի դպրոցականներին կենսաբանություն է դասավանդում: Կիրառում է ինտերակտիվ դասավանդման մեթոդը։ Արմենը  երեխաներին  ներկայացնում է նաև  իր իսկ կատարած թեմատիկ ուսումնասիրությունների արդյունքները, դրանք  գործնականում  ցուցադրում է մանրադիտակի ոսպնյակի միջոցով:

Արմենը դասավանդում է նաև Շվեյցարիայում, զուգահեռ, դարձյալ  կամավոր, հրշեջի աշխատանք է կատարում։ Հաջորդ տարի ծառայության է անցնելու Շվեյցարիայի բանակում, խոստանում է ծառայությունից հետո նորից գալ Գյումրի։

«Ինձ համար միշտ հետաքրքիր էր Հայաստան գալը, իմ համար միշտ սիրտ ունիմ, սեր ունիմ Հայաստանի համար։ Ինձ այստեղ դուր եկավ ապրելակերպը, մարդոց հյուրընկալությունը, ուղղակի ես սիրահարվել եմ Գյումրիին, շատ լավ քաղաք է»,- ասում է Արմեն Կարիբյանը։

 

Ժիլբերտ Նազարին ծնվել ու մեծացել է Լոս Անջելեսում: Ծնողները իրանահայեր են: 30 տարի առաջ Թեհրանից տեղափոխվել  են Միացյալ Նահանգներ։ Հայաստանում եղել էր  6 տարեկանում։  23 տարեկանում վերադարձել է որպես կամավոր աշխատելու Գյումրիի երիտասարդների հետ։

 

Նոտաներից է սկսել ու հիմա արդեն իր գրած երաժշտական կոմպոզիցիաներն են խմբով նվագում: Գյումրեցի երիտասարդների հետ սիրողական  երաժշտական խումբ են ստեղծել, պատրաստվում են համերգի։ Նազարին երաժշտական կրթություն չի ստացել, ինքնուս է սովորել թմբուկների վրա նվագել: Դասավանդում է Լոս Անջելեսի դպրոցներում, նաև ստեղծագործում է։

«Եղավ հինգերորդ տարին, որ դպրոցներուն մեջ գործ ունիմ, երաժիշտներու խումբը, որ ունիմ դպրոցներուն մեջ ու մարշ են նվագում, դրանք իմ  գրած ստեղծագործություններս են։ Էստեղ որ եկա, 1-2 շաբաթ  մենակ նոտաներ եմ սովորեցրել, հետո ծափերով ռիթմը սովորեցին։ Ես էլ հայերենս ավելի կատարելագործեցի, որ նոր էի եկել Գյումրի, նախադասություն չէի կրնա սարքել, բառերը կիսատ էի խոսում, հիմի արդեն լրիվ հասկանում ու կխոսամ հայերեն»,- նշում է Ժիլբերտ Նազարին։

Արմենը, Ժիլբերտն ու երիտասարդական պալատում դասավանդող մյուս սփյուռքահայ երիտասարդներն իրենց կամավորական աշխատանքը Գյումրիում կավարտեն տարեվերջին, կվերադառնան  իրենց երկրներ։ Հաջորդ տարի սփյուռքահայ կամավորների նոր խմբի կընդունի Գյումրին։ Ոմանց համար Հայաստան վերադարձը «Դեպի Հայք»-ի  շնորհիվ դառնում է ընդմիշտ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

20:42 06.08.2025

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի մեկնարկին մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում քննարկված՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումների և առանձին ներդրումային ծրագրերի կարգավիճակին, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված հանձնարականների կատարման ընթացքին։ Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական որոշումներ պահանջող առանձին […] ...

DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

20:33 06.08.2025

DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը այս տարվա նոյեմբերին Աֆրիկայի ափերի մոտ կանցկացնեն համատեղ ծովային զորավարժություններ՝ «Mosi 3» («Ծուխ 3») կոդային անվամբ։ Այս մասին հայտնել է տեղական DefenceWeb լրատվական պորտալը։ Զորավարժությունները կանցկացվեն Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավաֆրիկյան Հանրապետության ափերի մոտ։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը կընդունի զորավարժությունները, իսկ Չինաստանը կղեկավարի դրանք։ Ինչպիսի նավեր կմասնակցեն զորավարժություններին, առայժմ հայտնի չէ: Հունիսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում […] ...

Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել

20:20 06.08.2025

Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Փարթին Լոնդոնի դատարանում ցուցմունք է տվել, հայտնում է Mundo Deportivo-ն: Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել: Ինչպես և ակնկալվում էր, Փարթին կմիանա իսպանական «Վիլյառեալին»: Հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Փարթիին մեղադրանք է առաջադրված՝ բռնաբարության 5, ինչպես նաև սեռական ոտնձգության 1 դեպքով: Նրա փաստաբանը նախկինում […] ...

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

20:10 06.08.2025

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

Վաշինգտոնի վարչակազմը Հնդկաստանի նկատմամբ 25% լրացուցիչ մքասատուրքեր է սահմանել՝ կապված ռուսական նավթի գնման հետ. նմանատիպ միջոցներ կարող են ձեռնարկվել նաև այլ երկրների նկատմամբ: Համապատասխան գործադիր հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ «Ըստ իս՝ անհրաժեշտ և նպատակահարմար է լրացուցիչ արժեքային մաքսատուրք սահմանել Հնդկաստանից այն ապրանքների ներմուծման վրա, որոնք ուղղակիորեն […] ...

SHANTNEWS

20:00 06.08.2025

SHANTNEWS

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

19:51 06.08.2025

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է, որպեսզի երեխան ԱՄՆ քաղաքացիություն ստանա։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: «Վիզայի դիմումը քննության առնող հյուպատոսական պաշտոնյան կարող է վիզայի տրամադրումը մերժել, եթե հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ եք մեկնում ծննդաբերելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP