Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+28.09 oC

Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա

08:35 06.08.2025

Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա՝ արմատականների կողմից պահվող պատանդների ազատ արձակումն ու Գազայի հատվածում պատերազմի դադարեցումն ապահովելու համար, ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։

«ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է Գազայի հատվածում պատերազմը սկսելու համար՝ Իսրայել ներխուժելով և վայրագություններ կատարելով։ ՀԱՄԱՍ-ը նաև պատասխանատու է այս պատերազմը շարունակելու համար։ Միջազգային ճնշումը պետք է ուղղված լինի ՀԱՄԱՍ-ի վրա, մնացած ամեն ինչ միայն երկարաձգում է այս պատերազմը Գազայի հատվածում»,-ասել է Սաարը։

Իսրայելի արտաքին գործերի նախարարը նշել է, որ որոշ երկրներ «բանակցությունների դժվար օրերին ճնշում են գործադրել Իսրայելի, այլ ոչ թե ՀԱՄԱՍ-ի վրա՝ հարձակվելով Իսրայելի վրա, անցկացնելով հակաիսրայելական արշավ և հայտարարելով փաստացի պաղեստինյան պետության ճանաչման մասին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

10:17 06.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

10:00 06.08.2025

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

09:57 06.08.2025

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարի

09:48 06.08.2025

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարի

Ֆրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ […] ...

Իսահակ Հերցոգ․ 10 օրում Գազա է հասցվել 23,000 տոննա մարդասիրական օգնություն

09:40 06.08.2025

Իսահակ Հերցոգ․ 10 օրում Գազա է հասցվել 23,000 տոննա մարդասիրական օգնություն

Իսրայելը ջանքեր է գործադրում Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը բարելավելու համար, վերջին 10 օրվա ընթացքում այնտեղ մատակարարվել է 23,000 տոննա օգնություն, ըստ հրեական պետության նախագահ Իսահակ Հերցոգի տրամադրած տվյալների։ «Վերջին 10 օրվա ընթացքում Իսրայելը զգալիորեն բարելավել է Գազայում մարդասիրական իրավիճակը, այնտեղ առաքվել է առնվազն 23,000 տոննա օգնություն, իսկ միայն վերջին 24 ժամվա ընթացքում առաքվել է ևս […] ...

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 348 մլն դրամը

09:31 06.08.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 348 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում սպորտային ակումբի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և այդ ընկերությունների հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 348 մլն 685 հզր 602 ՀՀ դրամը։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից և նշում, […] ...

BACK_TO_TOP