16:28 17.07.2018
Երևանի քաղաքապետարանը քաղաքապետի միակ թեկնածուի՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը չի ընդունում սխալ մեկնաբանությամբ: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքերով՝ եթե առաջադրում եղել է, և թեկնածուն բավարար ձայներ չի հավաքել, ավագանու լիազորությունների ժամկետի կրճատումը սկսվում է նույն օրը:
Խաժակյանի խոսքերով՝ առաջադրումներ պետք է լինեին ավագանու նիստի ընթացքում, սակայն քաղաքապետարանի պնդմամբ՝ առաջադրում չի եղել, քանի որ դիմումը գրավոր է ներկայացվել, հետևաբար, քաղաքապետարանը կպահպանի երկու շաբաթ ժամկետը, ուստի հարց է առաջանում՝ այդ երկու շաբաթում ինչպե՞ս պետք է առաջադրվի, եթե ոչ գրավոր դիմում ներկայացնելով: Այս խնդիրը, ըստ ավագանու անդամի, պետք է լուծվեր գրավոր դիմումը հիմք ընդունելով:
Երևանի ավագանու ընտրություններին դաշինքով գնալու մասին լուրերին անդրադառնալով՝ Խաժակյանը նշեց, որ կա սպասում՝ դաշինքը պետք է լինի միասնական:
«Ես ցանկանում եմ՝ այդ սպասումները արդարացվեն՝ անկախ ուժերի միջև եղած հարաբերակցությունից: Ունենք խմբակցություն, նրա աշխատանքը մեկ տարվա ընթացքում իր արդյունքները կբերի՝ և՛ առանձին, և՛ միասին մասնակցության դեպքում: Եթե այդպես էլ չլինի, ուժերն իրենց գործի առումով միասնական են և իշխանություն կձևավորեն»,- ասաց նա:
ՀՀԿ-ի և «Ելք»-ի՝ թեկնածու չառաջադրելու ու ավագանու նիստին չներկայանալու մասին Խաժակյանը նկատեց, որ նախ՝ ճիշտ կլիներ՝ ՀՀԿ-ն չաներ այնպես, ինչպես «Ելք»-ն արեց:
«Շաբաթ օրը մենք հայտարարեցինք, որ նիստին չենք մասնակցելու, ես անգամ մտավախություն էի հայտնել, որ ՀՀԿ-ից կլինի թեկնածու, կիրակի նրանք էլ որոշեցին թեկնածու չառաջադրել, ակամայից երեք խմբակցությունների միջև առաջացավ կոնսենսուս արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Ավագանու լուծարման մեխանիզմն առաջադրում չանելն ու քաղաքապետ չընտրելն էր, որը մենք արեցինք»,- ասաց նա:
«Ելք» խմբակցության ղեկավարն ընդգծեց՝ իրենք թեկնածու չեն առաջադրել ոչ թե այն պատճառով, որ չունեին, այլ որովհետև գնալու էին արտահերթ ընտրությունների, ուստի այդ իսկ պատճառով առաջադրված այլ թեկնածուի ընտրելն իմաստ չուներ: Գործող ավագանու լուծարումը, ըստ Խաժակյանի, կլինի երկու շաբաթ անց, ընտրությունները կլինեն սեպտեմբերին:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...