17:36 17.07.2018
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի Թամանյան սրահում բացվել է Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդես: Այն կրում է «Առաջինները» խորագիրը: Ինչո՞ւ «Առաջինները»: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը նշել է, որ ցուցասրահում ներկայացված են իրենց տեսակի մեջ առաջին ճարտարապետների՝ Առաջին հանրապետության՝ մասնագիտությամբ ճարտարապետ վարչապետ Հովհաննես Քաջազնունու, Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի և հայ առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանի նախագծած շենքերի և շինությունների նկարները:
Օրինակ՝ 1909 Բաքվի Ս. Թադեոս և Բարդուղիմեոս հայկական եկեղեցու (այժմ՝ ավերված) նախագծումն ու շինարարությունը հանձնարարվել է Քաջազնուն: 1911-ին շինարարությունը չավարտած, խույս տալով «Դաշնակցության գործով» Սանկտ Պետերբուրգում դատվելուց, հաստատվել է Վասպուրականում, զբաղվել հեղափոխական գործունեությամբ: Վանում նախագծել և կառուցել է Աշխատանքի տունը (1911-1912):
Ստորև ներկայացված նկարները Քաջազնունու նախագծով կառուցված շենքերի լուսանկարներն են:
Աննա Տեր-Ավետիքյանը Հայաստանի առաջին կին ճարտարապետն է՝ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Կոստանդին Հովհաննիսյանի կինը։ Ամուսնու՝ Կոստանդին Հովհաննիսյանի հետ նախագծել են Ոստիկանության շենքը, Սախարովի հրապարակի վրա տեղակայված Երևանի հրշեջ կայանի շենքը, արդեն գոյություն չունեցող «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի շենքը։ Աննա Տեր-Ավետիքյանը հին երևանցիների հայտնի տոհմից է, որի շնորհիվ ստեղծվել են պատմամշակութային արժեք ունեցող շենքերից շատերը՝ Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, ԵՊՀ հին շենքը, Աբովյան փողոցում գտնվող առաջին հիվանդանոցը։
Ահա այս նկարներում էլ Աննա Տեր-Ավետիքյանի նախագծով կառուցված շինություններն են.
Եվ վերջապես ցուցահանդեսի մյուս հերոսը՝ Նիկողայոս Բունիաթյանը, Երևանի առաջին գլխավոր ճարտարապետն է: Նիկողայոս Բունիաթյանի նախագծերով Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում, Երևանում (բնակելի շենքեր՝ Նալբանդյան փողոց 21, 23, Մաշտոցի պողոտա 14, 18) կառուցվել է շուրջ 70 շենք, Գյուղբանկը: Նրա նախագծով է Քանաքեռում Խաչատուր Աբովյանի տունը (18-րդ դար) վերակառուցվել տուն-թանգարանի (1929):
Ցուցահանդեսը գործելու է մեկ ամիս, բացի երկուշաբթի օրերից:
13:22 10.05.2025
Ռուսաստանն արդեն վարժվել է պատժամիջոցներին. Պեսկով13:12 10.05.2025
Մակրոնը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովՌուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է ներդրվել մի քանի օրվա ընթացքում, եթե ՌԴ-ն հրաժարվի ընդունել 30-օրյա հրադադարի պայմանները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Մեզ համար առաջիկա օրերն են, երբ մենք պետք է կարողանանք պատժամիջոցների նոր փաթեթ ներդնել»,- ասել է նա LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ են սահմանվելու […] ...
13:00 10.05.2025
Մակրոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելունՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ 30-օրյա հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ երկխոսություն սկսել։ Այս մասին նա հայտարարել է TF1 հեռուստաալիքի եթերում Կիև այցի նախօրեին։ «Եթե մենք խոսում ենք 30-օրյա հրադադարի մասին, ապա մենք պետք է սկսենք ուղիղ բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Մենք պատրաստ ենք օգնել։ […] ...
12:56 10.05.2025
Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի բացմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ: Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի և հուշաքարի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է տուն-թանգարանով` ծանոթացել Հրանտ Դանիելյանի աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է տուն-թանգարանի բացումը` ընդգծելով, որ այն նոր շունչ կհաղորդի Կապանում մշակութային կյանքի ակտիվացմանն ու զբոսաշրջության խթանմանը: Թանգարանի տարածքը 1987 թվականից եղել է նկարչի արվեստանոցը: […] ...
12:40 10.05.2025
Լուլա դա Սիլվան Չինաստանի և Ֆրանսիայի իշխանությունների հետ կքննարկի Ուկրաինայի հարցըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Ռուսաստան կատարած այցից հետո կմեկնի Պեկին, որտեղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կքննարկի Ուկրաինայում խաղաղ կարգավորման հնարավորությունը։ Ավելի ուշ բրազիլացի առաջնորդը մտադիր է բանակցություններ վարել ֆրանսիական իշխանությունների հետ։ «Ես խաղաղության հարցը քննարկելու եմ Սի Ծինփինի հետ, այնուհետև այն կքննարկեմ Ֆրանսիայի հետ, քանի որ այս հարցում […] ...
12:23 10.05.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...
12:04 10.05.2025
Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիրԳոռ Ներսիսյանը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճել է Հայաստանի առաջին եվրոպական մեդալը: Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան: ...