12:34 09.05.2025
Խորհրդային զորքերը խոշոր ճակատամարտերում տարած իրենց հաղթանակներով վճռեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Խորհրդային Միությունն իր վրա վերցրեց թշնամու ամենադաժան, անողոք հարվածները։ Միլիոնավոր մարդիկ, ովքեր գիտեին միայն խաղաղ աշխատանք, զենք վերցրին։ Նրանք որոշեցին ամբողջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը՝ անվերապահ հաղթանակներով», – ասել է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի պատվին կազմակերպված շքերթում։
Պուտինը հատուկ ըննդգծել է պատերազմի մասնակիցների հերոսությունը։
16:40 09.05.2025
Հրդեհ բեռնատարի բեռնախցիկում18:39 09.05.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից ավտոտնակներՄայիսի 9-ին՝ ժամը 15։14-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 4ա շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։29-ին, մարվել՝ 15։45-ին։ Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 18 […] ...
18:30 09.05.2025
Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս ՄարագոսՀայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն ուղերձ էհղել Եվրոպայի օրվա առթիվ. «Մայիսի 9-ին մենք նշում ենք Եվրոպայի օրը՝ եվրոպական միասնության և Եվրոպայում ու ամբողջ աշխարհում խաղաղության օրը։ Յոթանասունհինգ տարի առաջ՝ 1950 թվականին, Շումանի հռչակագրով, Եվրոպան կատարեց գիտակցված ընտրություն՝ հակամարտության և պառակտման փոխարեն ընտրելով խաղաղությունն ու հաշտեցումը։ Այս կերպ մենք ընտրեցինք ապագան անցյալի փոխարեն, […] ...
18:24 09.05.2025
Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ. վարչապետը՝ Հռոմի նորընտիր պապինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ին՝ ընտրվելու կապակցությամբ։ «Սրտանց շնորհավորում եմ Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ին ընտրվելու կապակցությամբ։ Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ։ Մաղթում եմ ձեզ ուժ և իմաստություն ձեր սուրբ առաքելության մեջ»,-գրել է վարչապետը X-ի իր միկրոբլոգում։ […] ...
18:14 09.05.2025
Մեկ շաբաթ առաջ «BMW»-ով Դեբեդ գետն ընկած տղամարդու մարմինը հայտնաբերվել էԱյսօր՝ մայիսի 9-ին, առավոտյան ժամը 07:00-ից վերսկսել են մայիսի 2-ին «BMW»-ով Դեբեդ գետն ընկած 74-ամյա Ռուբեն Պ.-ի դիակի հայտնաբերման աշխատանքները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քիչ առաջ Թումանյանի հրշեջ-փրկարարները Դեբեդ գետում՝ Ախթալա-Շնող հատվածում, ավտոմեքենայի ընկնելու վայրից մոտ 4 կմ հեռավորության վրա հայտնաբերել են քաղաքացու դի: Պարզվել է, որ հայտնաբերվածը Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Ռուբեն Պ.-ն է: […] ...
18:07 09.05.2025
Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Շիրազի քաղաքապետի հետՄայիսի 5-7-ը ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ԻԻՀ Շիրազի քաղաքապետ Մոհամմադ Հասան Ասադիի հրավերով գտնվել է Շիրազում՝ մասնակցելու «Շիրազի օրեր» միջոցառմանը, որի շրջանակում կայացել է ՀՀ դեսպանի ու Շիրազի քաղաքապետի երկկողմ հանդիպումը: Դեսպան Հակոբյանը շնորհավորել է քաղաքապետին Շիրազի օրվա կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել նպաստել Շիրազի և Հայաստանի Հանրապետության քաղաքների միջև համագործակցությանը տարաբնույթ, այդ թվում՝ զբոսաշրջային, մշակութային, […] ...