Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացությունը նվազել է․ ԱՀԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացությունը նվազել է․ ԱՀԿ

08:49 20.10.2021

Հոկտեմբերի 11-17-ը, բացի եվրոպական տարածաշրջանից, մնացած բոլորը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել են կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպքերի թվի նվազման մասին։ Այս մասին փոխանցում է TASS-ը։

Հիվանդացության զգալի՝ 18 տոկոսով նվազում է արձանագրվել Աֆրիկայում, ինչպես նաև Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (-16%)։ Մահացությունը զգալի նվազել է Աֆրիկայում (-25%) և Հարավարևելյան Ասիայում (-19%).
Եվրոպայում հիվանդացության աճը կազմել է 7 %, մահվան դեպքերի թիվն աճել է 4%-ով։

ԱՀԿ տվյալներով՝ դիտարկվող ժամանակահատվածում աշխարհում ի հայտ է բերվել 2 763 957 նոր դեպք, գրանցվել է 46 140 մահ։
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով ռեկորդակիր է մնում ԱՄՆ-ը՝ 582 707, երկրորդում Մեծ Բրիտանիան է՝ 283 756, երրորդում՝ Ռուսաստանը՝ 217 322։

Ալֆա շտամն առկա է 196 երկրում, Դելտան՝ 193, Բետան՝ 145, Գամման՝ 99 ։

Հոկտեմբերի 19-ի դրությամբ՝ աշխարհում համավարակի մեկնարկից ի վեր գրանցվել է վարակման 240 940 937, մահվան՝ 4 903 911 դեպք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

17:22 23.06.2025

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

2025 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով […] ...

Հրազդանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

17:16 23.06.2025

Հրազդանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Հունիսի 18-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում բջջային հեռախոս են գողացել։ Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ֆուտբոլի խաղադաշտի եզրին խոտերի մեջ դրված պայուսակից 14-ամյա մի պատանի հափշտակել է 12 տարեկան տղայի բջջային հեռախոսը։ Պատանին գողոնը ներկայացրել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական […] ...

Ճապոնիայի ԱԳ նախարարությունը պաշտոնապես հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վարչապետի այցը չեղարկելու մասին

17:08 23.06.2025

Ճապոնիայի ԱԳ նախարարությունը պաշտոնապես հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վարչապետի այցը չեղարկելու մասին

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վարչապետ Շիգերու Իշիբայի այցը չեղարկելու մասին։ «Վարչապետ Շիգերու Իշիբայի այցը Նիդերլանդների Հաագա, որը նախատեսված էր հունիսի 24-26-ը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, չեղարկվել է տարբեր հանգամանքների պատճառով»,- ասվում է նախարարության կայքում։ Փոխարենը միջոցառմանը ներկա կլինի ԱԳ նախարար Տակեշի Իվայան։ Այցի չեղարկման ստույգ պատճառները չեն հաղորդվում։ Ավելի […] ...

ԲԴԽ նախագահը ԵՄ դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

17:00 23.06.2025

ԲԴԽ նախագահը ԵՄ դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին։ ԲԴԽ նախագահը բարձր է գնահատել ԵՄ-ի կողմից դատական համակարգին ցուցաբերած հետևողական աջակցությունը՝ շեշտելով դեսպանի անմիջական դերակատարումն ու սրտացավ վերաբերմունքը։ Նա կարևորել է Եվրոպական միության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» բյուջետային աջակցության ծրագրի արդյունավետությունը։ Այս համատեքստում զրույց է ընթացել ծրագրի շարունակականության, […] ...

Հրդեհ Նորք-Մարաշ վարչական շրջանում․ այրվում է խոտածածկ տարածք

16:52 23.06.2025

Հրդեհ Նորք-Մարաշ վարչական շրջանում․ այրվում է խոտածածկ տարածք

Հունիսի 23-ին՝ ժամը 15:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուժաշխատողների փողոցում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հերթապահ-օպերատիվ խմբեր․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։ Ըստ նախնական տվյալների այրվում է խոտածածկ տարածք. տուժածներ չկան: ...

Ղարիբյանը, Պետրոսյանը և Դավթյանը առաջատարից ետ են կես միավորով․ Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025

16:45 23.06.2025

Ղարիբյանը, Պետրոսյանը և Դավթյանը առաջատարից ետ են կես միավորով․ Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025

Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվող «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» միջազգային մրցաշարում կայացել են 7-րդ տուրի պարտիաները։ Այս մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչներ Արսեն Դավթյանն ու Մանուել Պետրոսյանը մրցել են միմյանց դեմ. գրանցվել է ոչ-ոքի։ Մամիկոն Ղարիբյանն էլ սպիտակներով ոչ-ոքի է խաղացել հնդիկ Լալիթ Բաբուի հետ։ Հայ շախմատիստներն ունեն 6-ական միավոր և այլ մասնակիցների հետ կիսում […] ...

BACK_TO_TOP