16:00 23.06.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին:
Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ ֆրանսերենի դասավանդման որակի բարելավման նպատակով Ֆրանսիայի դեսպանության հետ նախորդ տարի ստորագրվել է հուշագիր՝ ուսուցիչների վերապատրաստման համատեղ ծրագրի իրականացման նպատակով:
«Նպատակն է զարգացնել ֆրանսերենի դասավանդման որակը և ապահովել իսկապես ֆրանկոֆոն միջավայր: Ֆրանսերենի դասավանդման որակի բարձրացումն հանրակրթության ոլորտի բարեփոխումներից բխող կարևոր ուղղություն է: Հանրակրթության նոր չափորոշչով հստակ պահանջ է դրվում, որ օտար լեզուների ուսուցումը մեր դպրոցներում պետք է առաջընթաց ապրի», – ասել է Ժաննա Անդրեասյանն ու ծրագիրը կարևորել ոչ միայն ուսուցիչների կարողությունների, այլև ընդհանուր առմամբ ֆրանկոֆոն միջավայրի զարգացման տեսանկյունից:
Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է՝ 2027 թվականին Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը, որը, նախարարի դիտարկմամբ, առաջին հերթին ՀՀ հանձնառությունն է՝ զարգացնելու ֆրանկոֆոն միջավայրը, հետևելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջնային արժեքներին՝ ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, խաղաղությանը։
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությանը՝ ակտիվ համագործակցության և աջակցության համար:
«Ֆրանսիայի հետ բազմաթիվ ուղղություններով առկա է հաջողված համագործակցություն, մասնավորապես՝ կրթության ոլորտում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում։ Սա ևս մեկ վկայություն է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների, օրեցօր խորացող և սերտացող համագործակցության»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ վերահաստատելով ՀՀ կառավարության՝ համագործակցությունն ընդլայնելու հանձնառությունը:
ԿԳՄՍ նախարարը նաև արդյունավետ ընթացք է մաղթել վերապատրաստումների մասնակիցներին. «Հուսով եմ՝ մեր բոլոր ուսուցիչները վերապատրաստումների արդյունքում իրենց աշխատանքը շարունակելու շատ ավելի մեծ ոգևորվածություն կունենան: Ֆրանսերենի ուսուցիչների ակտիվ ցանց ունենք, ձևավորվել է շատ լավ միջավայր, որը նպաստում է մասնագիտական զարգացմանը»:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ևս ողջունել է ծրագրի մասնակիցներին. «Շատ մեծ աշխատանք է իրականացվել մեկ տարվա ընթացքում այս փուլին հասնելու համար, ինչի համար շնորհակալ եմ: Հայաստանը, իսկապես, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ մասնակիցներից է: ԿԳՄՍ նախարարության՝ ֆրանսերենի ուսուցման և ֆրանկոֆոն միջավայրի ձևավորման հարցում գործադրած ջանքերը շատ ողջունելի են: Ֆրանկոֆոնիան արժեքների մի ամբողջ համակարգ է՝ խաղաղություն, մշակույթների երկխոսություն: Ֆրանսերենի ուսուցիչների ներգրավվածության, ջանքերի և սիրո շնորհիվ ֆրանսերենն այսօր լայնորեն տարածվում է Հայաստանում»,- ասել է դեսպանը և խոսքն եզրափակել «Սեր չկա, կան միայն սիրո ապացույցներ» ֆրանսիական ասույթով՝ հավելելով, որ սիրո ապացույցները տալիս են ուսուցիչները՝ դասասենյակներում։
«Ֆրանսերենը որպես օտար լեզու․վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի վերապատրաստման առաջին փուլը տեղի կունենա հունիսի 23-27-ը Երևանում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում։ Հունիսի 30-ից հուլիսի 4-ը վերապատրաստումներ կիրականացվեն նաև ՀՀ Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի մարզերում։ Վերապատրաստման ծրագրին շուրջ 240 ուսուցիչ է մասնակցում:
Եռամյա վերապատրաստման ծրագիրն (156 ժամ) ուղղված է Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչների մասնագիտական հմտությունների, գիտելիքների, կարողությունների զարգացմանը, արդիականացմանը։ Ծրագիրը կազմվել է՝ հաշվի առնելով կրթական բարեփոխումների պահանջները և համապատասխանում է, մասնավորապես, օտար լեզուների ուսուցման նոր պետական չափորոշիչներին:
Ծրագիրն ընդգրկում է 9 մոդուլ, որոնցից 6-ն անցկացվելու է առկա ձևաչափով, 3-ը՝ հեռավար:
18:20 23.06.2025
ԱՄՆ-ը միջնորդների միջոցով Իրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու Իսրայելի մտադրությունը. WSJՄիացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի պաշտոնյաներին խնդրել է Իրանին փոխանցել, որ Իսրայելը ձգտում է շուտափույթ դադարեցնել հակամարտությունը, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին: Պարբերականի տվյալներով՝ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներին, սակայն ձգտում է դադարեցնել պատերազմը։ Թեհրանը, գրում է թերթը, կանգնած է «վտանգավոր ընտրության» առաջ՝ կա՛մ հակահարված տալ ԱՄՆ-ին՝ նպաստելով պատերազմի […] ...
18:14 23.06.2025
Սարի թաղում հայտնաբերվել են կանեփի բույսեր ու դրանք մշակելու գործիքներՀունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Սարի թաղում բնակվող 72-ամյա մի տղամարդ թմրաբույսեր է աճեցնում։ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննվել է տղամարդու բակը։ Իրավապահները հայտնաբերել են կանեփի 61 բույս և այն մշակելու համար նախատեսված գործիքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...
18:06 23.06.2025
Բասկետբոլի կանանց ԱՄՆ-ի Մ16 հավաքականը հաղթել է 119 միավորի առավելությամբԿանանց մինչև 16 տարեկանների Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը 119 միավորի առավելությամբ հաղթել է Պանամայի հասակակիցների թիմին` 131-12։ Ամերիկուհիները մրցաշարի բոլոր խաղերում հաղթել են խոշոր հաշվով։ Խմբային փուլում նրանք հաղթել են նաև Վենեսուելային (113-52), Պուերտո Ռիկոյին (138-38) և Արգենտինային (101-46)։ Եզրափակչի ուղեգիրն ԱՄՆ-ի ընտրանին կվիճարկի Մեքսիկայի հավաքականի հետ։ ...
17:54 23.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-23-ըԲացահայտվել է 190 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️33 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️14–ական դեպք հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության, ☑️11 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️7 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, ☑️6 […] ...
17:44 23.06.2025
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1,677,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբ2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 653 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային նշանակության 17 հազար 200 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 […] ...