19:50 20.10.2021
Հայկական ծանրամարտում արժանի սերնդափոխություն է։ Վերջին միջազգային մրցաշարերից պատանի ու երիտասարդ հայ ծանրորդները վերադառնում են հաղթանակներով։ Հերթական հաղթանակը գրանցվեց հոկտեմբերի 5-12-ն անցկացված ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը, որտեղ Հայաստանի հավաքականը ներկայացնում էին երեք ծանրորդներ։ Նրանցից երկուսը գյումրեցիներ էին: Հայաստանի հավաքականի միակ ոսկե մեդալը նվաճեց 17-ամյա գյումրեցի ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը՝ իր բարձրացրած կիլոգրամներով մրցակիցների համար մնալով անպարտելի։ 61 կգ քաշային կարգում, մյուս գյումրեցի մարզիկը՝ 16-ամյա Ռաֆիկ Մինասյանը վաստակեց բրոնզե մեդալ:
Ալեքսանդր Լազարյանին առաջին անգամ ծանրամարտի մարզադպրոց է բերել պապիկը, երբ 13 տարեկան էր։ Տան մեծ հայրը ուղղորդել էր սպորտով զբաղվել զուտ կեցվածքն ուղղելու և լավ կազմվածք ունենալու համար։ Ալեքսը պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելու նպատակ չի էլ ունեցել: Բայց կարճ ժամանակում գրանցում է անսպասելի արդյունքներ ու զարմացնում մարզիչներին:
«Ինքն ուներ ողնաշարի հետ կապված խնդիրներ, բացարձակ չէինք պատկերացնում, որ կարող է Լազարյան Ալեքսանդրը աշխարհի չեմպիոն դառնար, ողնաշարի վրա աշխատանք տանելուց հետո ստացանք լուրջ արդյունք, էդ արդյունքները սկսեցինք արդեն ավելի շատ ամրապնդել, արդեն սկսեցինք մտածել լուրջ կիլոգրամների մասին»,- նշում է վաստակավոր մարզիչ Կարեն Կարապետյանը։
Անխնա մարզումների արդյունքներից առաջինը 3 տարի առաջ է գրանցել՝ 2018 թվականին դարձել է ծանրամարտի պատանիների Հայաստանի չեմպիոն, հաջորդ տարի մասնակցել է Եվրոպայի առաջնությանն ու դարձել Եվրոպայի փոխչեմպիոն, որտեղ հրում վարժությունում գրանցած կրկնակի ռեկորդները դեռ մնում են անգերազանցելի:
«Հրում վարժության ռեկորդը 139 կգ-ն էր, ես բարձրացրի 164 կգ ու սահմանեցի երկու ռեկորդ, դրանք մինչ օրս դեռ գերազանցված չեն»,- ասում է նորընծա աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Լազարյանը։
Ընդամենը մեկ շաբաթ առաջ էր, 89 կգ քաշային կարգում Ալեքսը երկամարտում 323 կիլոգրամ արդյունքով աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց, մրցակիցների համար այդպես էլ մնաց անգերազանցելի։ Մինչև 17 տարեկանների ծանրամարտի Աշխարհի առաջնության ոսկե մեդալը այժմ նրա ձեռքում է։
Ընդամենը 4 տարի ծանրամարտով զբաղվող պատանին գրանցում է իր տարիքայինների խմբում անգերազանցելի արդյունք։ 17-ամյա մարզիկը բարձրացրած կիլոգրամներով հաղթել է այն նույն ռուս և երկու թուրք մարզիկներին, որոնց ամիսներ առաջ պարտվել էր Եվրոպայի առաջնությունում։
«Եվրոպայի առաջնության ժամանակ երկու թուրք և ռուս մարզիկներին եմ պարտվել, իսկ աշխարհի առաջնությանը ես հենց նույն այդ երկու թուրք և ռուս մարզիկներին հաղթեցի ու արժանացա աշխարհի չեմպիոնի տիտղոսին, դա իմ համար հպարտություն էր»,- SHANTNEW.am-ի հետ զրույցում նշել է գյումրեցի չեմպիոնը։
Չեմպիոնի ընտանիքում վեց երեխա է մեծանում։ Հայրը պահեստազորի սպա է։ Նրանց դաստիարակությամբ զբաղվում է մայրը, որն ազգությամբ ռուս է: Վեց երեխաներից 4-ը աղջիկ են, երկուսը՝ տղա: Քույրերի ու եղբայրների հետ գրեթե ժամանակ չի լինում զբաղվելու, մարզումներն ու հավաքները թույլ չեն տալիս։
Դպրոցական է, սովորում է 12-րդ դասարանում, մարզական քոլեջի աշակերտ է, դրա համար էլ բացակայություններին ըմբռնումով են մոտենում։ 2022 թիվը ևս մեծ առաջնությունների տարի է, մասնակցելու է մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, այս տարիքում նաև հնարավորություն կստանա Հայաստանը ներկայացնելու մինչև 20-23 տարեկանների աշխարհի առաջնությանը: Լազարյանը հաջորդ տարվանից 89 կգ-ի փոխարեն հանդես կգա 96 կգ քաշային կարգում։
09:31 23.06.2025
Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցել13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը09:31 23.06.2025
Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցելԻրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղի են ունեցել մի շարք հզոր պայթյուններ, լսվել է ՀՕՊ համակարգերի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թեհրանի տարբեր շրջանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։ ...
09:22 23.06.2025
Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլելՆյու Յորք նահանգի կենտրոնական մասում ուժեղ փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մահվան դեպքերը Օնեիդա շրջանի Քիրքլենդ քաղաքում երկու առանձին ծառերի անկման արդյունք էին, ասել է շերիֆ Ռոբերտ Մասիոլան», – գրել է թերթը։ Մարզում արտակարգ դրություն էր հայտարարվել ավելի քան վեց ժամ՝ առատ […] ...
09:15 23.06.2025
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են ավելացնել պաշտպանական ծախսերը․ ReutersՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնել են մինչև հինգ տոկոսով ավելացնել պաշտպանական ծախսերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո, հաղորդում է Reuters-ը։ «ՆԱՏՕ-ի անդամները կիրակի օրը համաձայնության եկան զգալիորեն մեծացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով դրանք ՀՆԱ-ի 5 տոկոսին, ինչպես պահանջել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջնական տեքստում վերջնաժամկետը 2035 թվականն է։ Նպատակը կվերանայվի նաև 2029 թվականին», – ասվում է […] ...
09:08 23.06.2025
Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտումՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին Երևանում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, հայտնում են նախարարությունից։ «Հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականությունների մշակման կատարելագործման, ինչպես նաև […] ...
09:00 23.06.2025
Պետդեպարտամենտը կոչ է անում ամերիկացիներին զգոն լինել Իրանին հարվածներից հետոԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացրել է ամերիկացի քաղաքացիներին զգոն լինել՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի ֆոնին աշխարհում աճող հակաամերիկյան տրամադրությունները, ասվում է Պետդեպարտամենտի՝ հունիսի 22-ին հրապարակված հաղորդագրության մեջ։ «Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը հանգեցրել է տրանսպորտային համակարգերի խափանումների և Մերձավոր Արևելքում օդային տարածքի պարբերական փակումների։ Կա ցույցերի հավանականություն ԱՄՆ քաղաքացիների և արտասահմանում շահերի դեմ։ Պետդեպարտամենտը խորհուրդ […] ...
08:50 23.06.2025
Սթարմերը և Թրամփը քննարկել են Իրանին բանակցությունների վերադարձնելու անհրաժեշտությունըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրանին բանակցային գործընթաց վերադարձնելու անհրաժեշտությունը, ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։ Առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և հաստատել, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգության համար։ «Նրանք քննարկել են Իրանի՝ բանակցությունների սեղանին […] ...