TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+20.09 oC
Ալեքս Սարգսյան

Ալեքս Սարգսյան

Բժիշկը  նշել է  շաքարախտի դեպքում օգտակար հատապտուղի անունը

17:22 09.07.2023

Սեմեյնայա կլինիկաների ցանցի սննդաբան, էնդոկրինոլոգ Վիկտորյա Էլիսեեւան Газета.Ru-ին պատմել է ազնվամորու օգտակարության մասին։ Նա հիշեցրել է, որ ազնվամորին հարուստ է B, C, A վիտամիններով, սիլիցիումով, մոլիբդենով, մագնեզիումով, ֆլավոնոիդներով և այլ օգտակար նյութերով։ Էլիսեևայի խոսքով՝ ազնվամորին օգնում է բարձրացնել իմունիտետը, ամրացնել սիրտն ու արյունատար անոթները, հագեցնել մաշկը կոլագենով։ Բժիշկը հավելեց, որ ազնվամորին ունի ցածր կալորիականություն և […]

̰
Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացմանը Գյումրին կհյուրընկալի 10 հազար մարզիկների և հյուրերի

20:02 04.07.2023

Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմկոմիտեի անդամներն այսօր Գյումրիում հերթական քննարկումն են անցկացրել կազմակերպչական հարցերի շուրջ, հադիպել են կամավորների հետ։ Ներկայացրել են նրանց պարտականություններն ու առաջիկայում անցկացվելիք  մարզական միջոցառումներին ընդգրկվածության ձևաչափերը։ Կազմկոմիտեի պատասխանատուները ներկայացրել են նաև Համահայկական ամառային ութերորդ  խաղերի անցկացման աշխարհագրությունը, Գյումրիի կենտրոնական մարզադաշտում օգոստոսի 5-ին կայանալիք բացման արարողության ծրագրի մանրամասները։ Կամավորական աշխատանքը Համահայկական ամառային […]

̰
Վիտամին D-ն կարող է նվազեցնել սրտի կաթվածի ռիսկը 60-ից բարձր տարիքի մարդկանց մոտ

23:50 02.07.2023

Վիտամին D-ն կարող է նվազեցնել սրտի հիվանդության վտանգը 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ: Այս եզրակացությանն են հանգել Ավստրալիայի բժշկական հետազոտությունների ինստիտուտի հետազոտողները:  Ուսումնասիրությունը նկարագրող հոդվածը հրապարակվել է BMJ-ում: «Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վիտամին D-ի հավելումը նվազեցնում է սրտանոթային լուրջ բարդությունների առաջացման վտանգը, և նման դեղամիջոցների արդյունավետությունն ավելի բարձր է դառնում սրտի դեղամիջոցներ ընդունող հիվանդների […]

̰
Բժիշկը նշել է լսողության կորստի ոչ ակնհայտ պատճառները

21:00 02.07.2023

Լսողության կորստի պատճառները կարող են տարբեր լինել և միշտ չէ, որ ակնհայտ են: Մասնավորապես, երեխաների մոտ նման խնդիր կարող է առաջանալ ադենոիդների, իսկ մեծահասակների մոտ՝ մրսածության ու քթի ուժեղ այտուցների պատճառով։ Այս մասին  «Իզվեստիային» ասել է  քիթ-կոկորդ-ականջաբան Անաստասիա Տրապանին։     Այս առումով, ըստ նրա, լսողության կորստի կանխարգելումը պետք է սկսել մանկուց։ Իսկ երեխայի լսողությունը […]

̰
Ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ շոգին մարզվելը

16:16 02.07.2023

Շոգը լուրջ սթրես է օրգանիզմի համար, և նման պայմաններում մարզվելիս պետք է զգույշ լինել։ Թերապևտ Ելենա Տիխոմիրովան «Իզվեստիային» պատմել է շոգին սպորտով զբաղվելու վտանգների, ինչպես նաև մարզումների ճիշտ մոտեցումների մասին։ «Շոգին ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունը մեծացնում է սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների վտանգը, ինչպես նաև նպաստում է ջրազրկմանը և, որպես հետևանք, մի շարք տհաճ ախտանիշներ են […]

̰
Ինչո՞ւ Գյումրիի քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ ստանում են տարեկան 400-800 հազար դրամ պարգևավճար, իսկ մանկապարտեզների աշխատակիցները՝ ոչ. քննարկում ավագանու նիստում

21:00 28.06.2023

Գյումրիի ավագանու այսօրվա նիստում քննարկվող օրակարգային հարցերը 46  էին, մեծ մասը ֆինանսական հատկացումներին էին առնչվում։ Որպես նվիրատվություն համայնքապատկան 6 կառույցների հատկացվեց  3 միլիոն 266 հազար դրամ, որը ծախսվելու է ջրային մարզաձևերի, աթլետիկայի և մարմնամարզության, համալիր մարզաձևերի մարզադպրոցների և Շիրազի, Իսահակյանի թանգարանների ընթացիկ վերանորոգումների, անհրաժեշտ գույքի ձեռք բերման համար։ Եվս 4 միլիոն էլ հատկացվեց մանկապարտեզների և  անապահով […]

̰
Ծառայության մեկնեցին գյումրեցի նորակոչիկները

20:00 27.06.2023

Շիրակի մարզում մեկնարկեց ամառային զինակոչը։ Այս տարի բանակ զորակոչվելու հերթը 2005 թվականին ծնված և 18 տարին լրացած տղաներինն է, նրանց հետ նաև  ծառայության կմեկնեն մինչ այժմ տարբեր պատճառներով տարկետում ստացածները։ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզային տարածքային ստորաբաժանման և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակը առավոտյան ժամը 10-ից մարդաշատ էր։ 2020 թվականից սկսած զինակոչիկներին ծառայության են […]

̰
Մրցելու հնարավորություն սպորտում․ հաշմանդամություն ունեցող անձանց համար Գյումրիում անցկացվել է մարզական միջոցառում

20:00 15.06.2023

Այսօր Գյումրիի «Էմիլի Արեգակ» կենտրոնում անցկացվել է  մարզական միջոցառում, որին մասնակցել են կենտրոնի շահառուները, կամավորականներ ու  հաշմանդամություն ունեցող  անձինք։ Եվրամիության ֆինանսավորմամբ «Ագաթ»  ՀԿ-ի նախաձեռնած միջոցառումը հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների, հմտությունների և հնարավորությունների բացահայտմանը,  ինչպես նաև ադապտիվ սպորտաձևերի զարգացմանն ու սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շրջանում առողջ ապրելակերպի տարածման ուղղված քայլերից մեկն է։ Տեսողական խնդիրներ ունեցող անձինք […]

̰
Գյումրիի սելեկցիոն կայանի նոր տնկարան-ջերմատանը աճեցնում են մարզի բնակլիմայական պայմաններին հարմարեցված ծառատեսակներ

18:38 14.06.2023

Գյումրիի սելեկցիոն կայանում հիմնված տնկարան-ջերմատանը կաճեցվեն  տեղի բնակլիմայական պայմաններին հարմարեցված թփածառատեսակներ, իսկ տնկիները կօգտագործվեն մարզում անտառապատման ու կանաչապատման համար։ 250 քառակուսի մետր տարածքով ջերմատան և երկու հեկտար տնկարանի կառուցումն իրականացվել է «Էյ Թի Փի», «Ջինիշյան» հիշատակի և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամների աջակցությամբ և Եվրոպական միության միջոցներով։ Ջերմատանը երեք տեսակի 100 հազար տնկիներ են աճեցնում: Կենսածառից […]

̰
Հիմնանորոգվում է Մարմաշենի վանական համալիր տանող 2,5 կմ երկարության ճանապարհը

19:19 08.06.2023

Հիմնանորոգվում է Մարմաշենի վանական համալիր տանող 2.5 կմ երկարության ճանապարհը: Ծրագրի պատվիրատուն Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամն է, ֆինանսավորումը՝ պետական բյուջեից: Վահրամաբերդ գյուղից վանական համալիր տանող ոլորապտույտ ճանապարհի մի հատվածն արդեն խճապատված է: Մինչ այդ  հիմքերն են ամրացրել ու լիցք տեղադրել: Առաջին անգամ կառուցվում է նաև մոտ 2600 քառակուսի գծամետր մայթ, որը ձգվում է մինչ վանական համալիր: […]

̰
«Տառերի ճախրանքը»․ մետաքսե հայկական թռչնատառեր՝ լիբանանահայ նկարչուհու վրձնով

18:17 05.06.2023

Բատիկայի տեխնիկայով՝ մետաքսի վրա ստեղծված հայկական թռչնատառերի կտավների ցուցադրություն է բացվել Գյումրիում։ Հեղինակը լիբանանահայ ստեղծագործող Արմենուհի Սաղդասարյանն է։ Նկարչուհու աշխատանքներում մեկտեղված է մանրանկարչությունն ու զարդարվեստը։ Թռչունների պատկերներով գրության ձևը հանդիպում է միջնադարյան  հայկական ձեռագրերում: Այս կերպ էին սկսվում պատմիչների ընթերցվածքները: Հայկական ձեռագրերում իմաստային նշանակությունից բացի, յուրօրինակ գրության այս ձևը արտահայտում էր գրչի կամ ծաղկողի, դպրոցի […]

̰
Նշվել է այն մթերքը, որն արդյունավետ է սրտի աշխատանքի համար

21:50 04.06.2023

Ավստրալիայի Վիկտորիայի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ տաուրինի և սև պղպեղի էքստրակտի համակցությունը օգնում են նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները։ Հետազոտությունը հրապարակվել է Nutrients ամսագրում: Արևմտյան սննդակարգը հագեցած է հարուստ է ճարպերով, շաքարով և աղով, ինչպես նաև նստակյաց կենսակերպը, մեծացրել են սիրտ-անոթային հիվանդությունների տարածվածությունը աշխարհում: Դարեր շարունակ բնական արտադրանքն օգտագործվել է այս և շատ այլ հիվանդությունների […]

̰
Բժիշկը ցրել է շաքարային դիաբետի մասին գլխավոր միֆը

21:21 04.06.2023

Գաստրոէնտերոլոգ Եկատերինա Կաշուխն ասել է, որ շաքարային դիաբետով տառապողները կարիք չունեն ամբողջությամբ հրաժարվել քաղցրավենիքից։ Մասնագետի խոսքով՝ պետք է պարզապես կարգավորել սննդակարգը և այն ավելի առողջ դարձնել։ «Պետք չէ ամբողջությամբ հրաժարվել ձեր սիրած աղանդերից, սակայն կարևոր է սահմանափակել դրանց օգտագործումը, ինչպես նաև շաքարավազն ընդհանրապես։ «Արագ» ածխաջրեր պարունակող ուտեստների փոխարեն բժիշկները խորհուրդ են տալիս ուտել այնպիսի մթերքներ, […]

̰
Կանաչ սոխը օգտակար է ուղեղի ակտիվ գործունեության համար

20:29 04.06.2023

Կանաչ սոխն անհրաժեշտ է օգտագործել հոգեկան սթրեսի ավելացման դեպքում, այն ամրապնդում է ուղեղի ակտիվ գործունեությունը: Այս մասին խոսել է գաստրոէնտերոլոգ, Սանկտ Պետերբուրգի SM-Clinic-ի թերապևտ Ալեքսանդրա Յակովլևան։ Բժշկի խոսքով՝ սննդանյութերի պարունակությամբ կանաչ սոխը գերազանցում է գլուխ սոխին։ Բանջարեղենն ունի մեծ քանակության կալիում, որն օգնում է օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը և այտուցը։ «Կալիումը նաև մասնակցում է նյարդային […]

̰
Հայտնի է դարձել պլաստիկի դեմ պայքարի լավագույն միջոցը

14:26 04.06.2023

Ռուսաստանում պլազմայի վերամշակման գործարանների հիմնումը և գոլորշու գեներատորի տեխնոլոգիայի ներդրումը կարող են վերջ դնել պլաստիկի դեմ պայքարին։ Այս թափոնների դեմ պայքարի լավագույն միջոցի մասին է հայտնել  Ռուսաստանի էկոլոգիական շարժման փորձագետ Իլյա Ռիբալչենկոն։ Ռիբալչենկոն պլազմային տեխնոլոգիան համարում է ամենաժամանակակիցներից մեկը։ Այն բաղկացած է ջրային գոլորշու, թթվածնի և ճնշման ազդեցության տակ թերի օքսիդացումով ջերմային տարրալուծմամբ։ Այս մեթոդը […]

̰
Որպեսզի հնությունը գրանցվի որպես համամարդկային արժեք, պիտի վերականգնվի նույնությամբ․ Սերգեյ Նազարեթյան 

20:56 02.06.2023

Շինարարական նորմերի խախտումներով կառուցապատումներ ու վերակառուցումներ թվում էր, թե հետերկրաշարժյան տարիների հետևանքներն աչքի առաջ ունենալով՝ պետք է թույլ չտային կամ արգելվեր, բայց մեծ ծավալի անհատական բնակարանաշինության ժամանակ այդպիսի բազմաթիվ  թերություններ են արձանագրվել, ինչն էլ հետագայում խնդիրներ է առաջ բերել փաստաթղթավորման գործընթացում: «Ես մի քանի անգամ ասել եմ, որ Գյումրիում Սպիտակի երկրաշարժի ժամանակ փլված շենքերի 10 […]

̰
Կուզեմ իմ երկիրը պաշտպանված ու անվտանգ էղնի, որ եղբայրս գնալու է բանակ ծառայության․ գյումրեցի աղջնակի հունիսմեկյան ցանկությունը

18:57 01.06.2023

Այսօր հունիսմեկյան տրամադրություն էր Գյումրիի հրապարակներում ու բակերում։ Երեխաների օրվան նվիրված բացօթյա միջոցառումներ ու համերգային ծրագրեր  էին կազմակերպվել երեխաների մասնակցությամբ։ Միջոցառումներին մասնակցում էին քաղաքապետարանի ենթակայության արվեստի դպրոցները, մանկապարտեզներն ու մշակութային կենտրոնները։ Դեպի կենտրոնական հրապարակ մեքենաների մուտքն արգելված է, տարածքն ամբողջությամբ տրամադրված է փոքրիկներին, կենտրոնում նրանք են՝ մի մասը վազվզում է կամ լուսանկարվում մուլտհերոսների հետ, մյուսները՝ զբաղված […]

̰
30%-ը չգերազանցող մգեցված ապակիներ կամ 70%-անոց թափանցելիություն․ հունիսի 1-ից օրենքն ու կարգը խախտող վարորդները կտուգանվեն

20:00 30.05.2023

Մուգ կողային ապակիներով ավտոմեքենաների վարորդները հունիսի 1-ից կտուգանվեն: Ապակիների թափանցելիությունը պետք է լինի առնվազն 70 տոկոս, իսկ մգեցվածության չափը պարեկներն են պարզելու՝ հատուկ սարքի միջոցով։ Եթե ապակիների թափանցիկությունը չհամապատասխանեց սահմանված աստիճանին, վարորդը տուգանվում է 25 հազար դրամով։ Պարեկային ծառայությունը նոր է ստացել սարքերը, որի միջոցով որոշելու են կողային ապակիների լուսաթափանցելիության աստիճանը։ Ստուգաչափելուց հետո ապակիների մգեցվածության […]

̰
Ինչպես Ալեքպոլը ապաստան դարձավ հազարավոր որբերի և ինչպես որբանոցները փոխեցին քաղաքի դիմագիծը․ արխիվային նյութերի և վավերագրերի ներկայացում գիտաժողովում

21:02 26.05.2023

Հայ գաղթականների հոսքը Արևելյան Հայաստան սկսվել էր դեռևս 1829-30-ական թվականներից: Էջմիածնից ու Երևանից բացի գաղթականներին ընդունում էին նաև Ալեքսանդրապոլում: Ըստ արխիվային տվյալների, այդ ժամանակաշրջանում հենց Ալեքպոլն էր դարձել երկրում ամենամեծ գաղթաքաղաքը, որտեղ ապաստան էին գտել մոտ 35 հազար գաղթականներ: Առաջին աշխարհամարտի տարիներին ևս դեպի Արևելյան Հայաստան գաղթեց 300 հազար մարդ, նրանցից շուրջ 95 հազարը եկավ […]

̰
Պարեկային կարգախմբերը ուժեղացված ծառայություն են իրականացնում մարզերում․ Շիրակի մարզի պարեկների աշխատանքին հետևել է ծառայության պետը

19:56 26.05.2023

ՀՀ ՆԳ նախարարության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը աշխատանքային այցով Գյումրիում  էր։ Նա հանդիպում է ունեցել  Գյումրիի և մարզի հինգ տարածաշրջանների պարեկային ծառայողների հետ, տվել ուժեղացված ծառայություն իրականացնելու հանձնարարականներ։ Պարեկային ծառայությունը Շիրակի մարզում ներդրվեց 2022 թվականի ապրիլից։ Գյումրիից բացի նոր ծառայությունը հասանելի դարձավ ոչ միայն մարզի մեծ բնակավայրերում, նաև հեռավոր գյուղական համայնքներում։ Պարեկների  […]

̰
Շիրակի մարզի դպրոցներում մի շարք առարկաների ուսուցիչների թափուր հաստիքները չեն համալրվում․ տեղի է ունեցել տնօրենների տարեվերջյան խորհրդակցությունը

18:39 24.05.2023

Այսօր անցկացվել է Շիրակի մարզի դպրոցների տնօրենների տարեվերջյան  խորհրդակցությունը։ Ամփոփվել են 2022-2023 ուսումնական տարվա աշխատանքները, քննարկվել են առաջիկա  ավարտական քննությունների կազմակերպչական հարցերը։ Մարզի դպրոցները ուսումնական տարին ամփոփում են օլիմպիադաներում գրանցած բարձր արդյունքներով։ Հանրապետական և միջազգային  առարկայական օլիմպիադաների մասնակցած աշակերտներից 4-ն արժանացել է առաջին, 5-ը՝ երկրորդ և 18-ը՝ երրորդ  կարգի դիպլոմների։ Այս ցուցանիշով Շիրակի մարզը Հանրապետությունում […]

̰
Գյումրիի դրամատիկական թատրոնից Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխելու հարմար տարածք դեռ գտնված չէ

20:01 23.05.2023

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը Գյումրիի  թատրոնի երկրորդ հարկի ճեմասրահում է  արդեն 7 տարի: Այն նախկին  «Քարհատ մեքենա» գործարանի ճաշարանային մասնաշենքում մի քանի տարի լքված մնալուց հետո վերականգնում են  Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Ռեստավրացիայի ինստիտուտի  մասնագետները։ Հետո տեղափոխում են թատրոնի շենք այն ժամանակ, երբ ստեղծագործական խումբը հյուրախաղերում է եղել։ «Սարերում» որմնանկարը  տեղադրվում է  երկրորդ հարկի ճեմասրահում և […]

̰
80-ականներին Գյումրիում կառուցված ստորգետնյա ավտոտնակները փլուզվում են

19:55 18.05.2023

Մհեր Մկրտչյան 44 և Իսահակյան 9 շենքերի ընդհանուր բակում մասնակի փլուզվել է մոտ 40 տարի առաջ կառուցված ստորգետնյա ավտոտնակների ծածկաշերտը։ Ստորգետնյա ավտոտնակները մինչև երկրաշարժը թաղամասում եղած 9-հարկանի  բնակելիների ապրողներին է պատկանել։ Շենքերը փլուզվել են, ավտոտնակների սեփականատերերից շատերը չկան, և փաստացի անշարժ գույքը մնացել է առանց տնօրինման, ըստ նշանակության չի օգտագործվում ավելի քան 30 տարի։ Այն […]

̰
95,2 մլն եվրո Կապսի ջրամբարի, ևս 5 մլրդ դրամ՝ Նոր Ջրաձոր գյուղի կառուցման համար․ ծրագրի մեկնարկը տրված է

18:52 18.05.2023

Ամասիայի վարչական տարածքում Կապսի ջրամբարի շինարարությունը սկսվել էր  դեռ 1985 թվականին, նախատեսվում էր կառուցել 90 մլն մետր խորանարդ ծավալով ջրամբար, ինչը կապահովեր Շիրակի մարզի 30 հազար հեկտար հողատարածքների ոռոգումը: Պատվարի կառուցումը անավարտ մնաց  88-ի երկրաշարժի պատճառով, իսկ 1993 թվականից շինարարությունն ամբողջությամբ դադարեցվեց: Երեսուն տարի անց վերսկսվում է ռազմավարական նշանակության ջրամբարի անավարտ շինարարությունը: Ախուրյանի կիրճի մի […]

̰
Շիրակի մարզում ոռոգման սեզոնը մեկ ամսով ուշանում է․ ջրամբարներում բավարար քանակի ջուր կա կուտակված

19:53 16.05.2023

Նախնական հաշվարկներով այս տարի պլանավորվում է Շիրակի մարզում ոռոգել  6150 հեկտար ցանքատարածք, ինչը նախորդ տարվա համեմատ ավելին է շուրջ 170 հեկտարով: Այս տարին ևս տեղումնառատ չէր, ձյան շերտի բացակայության պատճառով ջրային պաշարների կուտակումը մարզի ջրամբարներում վտանգված էր: Վիճակը փոքր-ինչ փրկեցին ապրիլ-մայիս ամիսների անձրևները, այս պահին ջրամբարներում բավարար քանակության ջուր կա կուտակված: Ամենափոքրը Ջաջուռի ջրամբարն է, […]

̰
Անհետ կորած ու սև թղթից հետո տուն դարձած մարտիկների պատմությունները՝ ժառանգների հիշողություններում․ Գյումրիում նշվել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը

18:09 09.05.2023

Հայրենական մեծ պատերազմի 30-ամյակին բացված Գյումրիի «Մայր Հայաստան»  հուշահամալիրը հավերժացնում է  Հայրենական մեծ պատերազմին մասնակցած շիրակցի մարտիկների հիշատակը։ Ամեն տարի մարդկանց բազմությունը հուշահամալիր է գալիս հարգանքի տուրք մատուցելու հաղթանակի համար կյանք տված հայորդիների հիշատակի, անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելու համար։ Հաղթանակի օրվան նվիրված միջոցառմանն այս տարի էլ պատերազմի վետերանները ներկա չէին, մի քանիսն են այսօր […]

̰
Մենք և՛ զինվոր ենք, և՛ դերասան․ պահում ենք մեր հողն ու մշակույթը․ Կապանի թատրոնը Գյումրիի դրամատիկականի բեմում

19:58 08.05.2023

  Առաջին անգամ աճեմյանական բեմում էր Կապանի Ա․ Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը։ Հյուրախաղը Գյումրիում ընթացող թատերական միջազգային փառատոնի շրջանակներում էր։ Հարավային անհանգիստ սահմանից՝ Սյունիքից, մեկ օրով իրենց մշակույթն էին բերել։ Կապանի թատրոնը գյումրեցի հանդիսատեսին է ներկայացել Վրթանես Փափազյանի «Ժայռը» դրամայով, որը թատրոնի խաղացանկում նոր է։ Առաջնախաղը հայրենի քաղաքում եղել է երկու ամիս առաջ՝ լեփ-լեցուն […]

̰
Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի միավորումը Գյումրի ԲԿ-ին անխուսափելի է․ Շիրակի մարզպետ

20:54 05.05.2023

Շիրակի մարզպետն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել է մարզի առողջապահական ոլորտում առկա խնդիրներից և սպասվող բարեփոխումներից: Անավարտ է մնումմոր և մանկան ավստրիական հիվանդանոցի հարևանությամբ նոր ծննդատան շենքի կառուցումը։ Մասնավորի՝ շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի, անավարտ ծրագիրը 3 տարի անց  նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ՝ պետության  համագործակցությամբ։ Մինչ տարեվերջ կավարտվի նաև մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցի Գյումրի […]

̰
Գյումրիի Անտառավան 26 և Տիգրան Մեծի 5 վթարային շենքերի բնակիչների խնդիրը կլուծվի մինչև տարեվերջ

20:17 05.05.2023

Այսօր աշխատանքային 100 օրն է ամփոփել Շիրակի մարզպետը։ Լրագրողների հետ հանդիպումը սկսել է ֆինանսատնտեսական տվյալների ներկայացմամբ։ Մարզի քաղաքաշինության ոլորտի պետական ֆինանսավորումն այս տարի կազմում է ավելի քան 22 միլիարդ դրամ, որից 13,5 միլիարդը մարզի հանրապետական, միջպետական ու մարզային նշանակության շուրջ 60 կմ երկարության ճանապարհների հիմնանորոգմանն է ուղղված, 4,5 միլիարդը՝ կրթական, մշակութային և մարզական նշանակության օբյեկտների […]

̰
 Մայրանալու դժվարին որոշում 22 տարի անց. ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս գյումրեցի Պավել Մանուկյանի քույրը

19:39 28.04.2023

22 տարի անց Հասմիկ Մանուկյանը նորից մայրացել է։ Գյումրիի Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված գյումրեցի Պավել Մանուկյանի քույրը։ Որդու լուսանկարները մշտապես տիկին Հասմիկի հետ են, կարոտը  լուսանկարներից է կարողանում առնել։ Հերթով թերթում է ու հիշում  դեռ երեք տարի առաջ կենսախինդ օրերի հետաքրքիր ակնթարթները։ Երեք տարի է ծնողների զրույցները  բարձրաձայն թե […]

̰
BACK_TO_TOP