Ներկայացվել են 2022 թ. պետական բյուջեի նախագծի հիմնական սկզբունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.85 oC

Ներկայացվել են 2022 թ. պետական բյուջեի նախագծի հիմնական սկզբունքները

15:19 25.10.2021

Հոկտեմբերի 25-ին խորհրդարանում մեկնարկած ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նախագծի մշակման սկզբունքներին, հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, բյուջեի պակասուրդին, արտաքին և ներքին պարտքին, եկամուտների ձևավորմանը, հարկային և մաքսային քաղաքականությանը, բյուջեի ծախսերի կառուցվածքին և ծախսային քաղաքականությանը:

Ըստ զեկուցողի՝ առաջին անգամ 2022 թվականի համար սահմանվող բյուջեն ամբողջությամբ կառուցված է կառավարության 2021-2026թթ. ծրագրի հիման վրա:

Տիգրան Խաչատրյանի ներկայացմամբ՝ պետական պարտքի կառավարումը պետք է լինի այնպիսի մոտեցումներով, որոնք անվտանգ են մակրոտնտեսական տեսանկյունից: Նա ընդգծել է, որ նախատեսվում է շարունակաբար նվազեցնել պետական պարտքը՝ այն բերելով օրենքով սահմանվածի շրջանակ:

«2020-ը, կախված թե՛ համավարակի, թե՛ պատերազմական գործողությունների ազդեցությամբ, հանգեցրել է նրան, որ մենք ունեցանք ՀՆԱ-ի նկատմամբ 63.5 տոկոս պետական պարտք: Օրենքով սահմանված կանոններով պահանջվում է, որ հաջորդ 5 տարիների ընթացքում կառավարությունն ԱԺ ներկայացնի այնպիսի բյուջետային շրջանակ, որով կերաշխավորվի պարտքի վերադարձ՝ 60 տոկոսը չգերազանցող սահմանում»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

Տիգրան Խաչատրյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են սպառողական գների, միջին աշխատավարձի աճին:

«ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը ներկայացրել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Տնտեսության վերականգնման և հարկային վարչարարության շարունակական բարելավման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների իրականացման արդյունքում 2022-ին ակնկալվում է հարկեր-ՀՆԱ ցուցանիշի էական՝ 0.9 տոկոսային կետ ավելացում, որի պայմաններում պետբյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն:

Զեկուցողն ընդգծել է, որ քննարկվող նախագծով նախատեսված միջոցառումները բարենպաստ պայմաններ կստեղծեն ՀՆԱ ներուժային մակարդակի բարձրացման և երկարաժամկետ կայուն աճի ապահովման համար:

Ներսես Երիցյանը խորհրդարանականների քննարկմանն է ներկայացրել նաև «ՀՀ ԿԲ 2022 թվականի վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների» նախագիծը: Ըստ զեկուցողի՝ նախորդ տարվա համեմատ կապիտալ ներդրումների ծրագրում նախատեսվել է էական աճ. այն կկազմի 7,3 մլրդ դրամ: ԿԲ 2022թ. վարչական ծախսերի նախահաշիվը պլանավորվել է 8,5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ նախատեսվել է 13 տոկոս աճ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:10 15.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա

08:05 15.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: ...

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

23:59 14.05.2025

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

Երևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 14.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

23:46 14.05.2025

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

Միացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին  X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

23:34 14.05.2025

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...

BACK_TO_TOP