17:21 05.07.2025
Հուլիսի 3-ին Մադրիդում մեկնարկել է Հայկական բժշկական համաշխարհային 14-րդ կոնգրեսը, որին մասնակցում է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Զարեհ Սինանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և որպես մոդերատոր վարել է «Բժշկական կազմակերպությունները գլոբալ մասշտաբով» պանելային նիստը։
«Ավելի քան հիսուն տարվա պատմություն ունեցող այս հեղինակավոր հարթակը բացառիկ հնարավորություն է մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման և համագործակցության համար՝ միավորելով Հայաստանի և Սփյուռքի առողջապահական ներուժը։ Մեծ պատիվ է գտնվել ձեր կողքին այս նշանակալի նախաձեռնության շրջանակում, որն արդեն իսկ համախմբել է աշխարհասփյուռ հայ բժիշկներին՝ ընդհանուր նպատակի շուրջ՝ ծառայել մեր ժողովրդին և նպաստել առողջապահության ոլորտի կայուն զարգացմանը», – նշել է Զարեհ Սինանյանը։
Նիստի ընթացքում քննարկվել է, թե ինչպես են աշխարհում գործող հայկական բժշկական կազմակերպությունները համատեղում ջանքերը՝ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացմանը նպաստելու ուղղությամբ։ Շեշտվել է համագործակցության խթանման և այդ կազմակերպությունների կոլեկտիվ ազդեցության կարևորությունը՝ ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ առողջապահական զարգացումների համատեքստում։
Պանելային նիստի երկրորդ մասում, որը կրում էր «Մարտահրավերներին արձագանքելը» խորագիրը, մասնակիցները քննարկել են, թե ինչպես են հայկական բժշկական կազմակերպություններն արձագանքում առողջապահական ոլորտում ծագող մարտահրավերներին՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։
Հայկական բժշկական համաշխարհային 14-րդ կոնգրեսը համախմբել է առողջապահության ոլորտի ավելի քան 600 մասնագետների աշխարհի տարբեր երկրներից։ Եռօրյա միջոցառմանը մասնակցում են պետական և մասնավոր բուժհաստատությունների ղեկավարներ, բժիշկներ, առողջապահության ոլորտի կազմակերպիչներ, բժշկական ուսանողներ, ինչպես նաև ոլորտում ներդրումային ծրագրերով հետաքրքրված մասնագետներ։
Կոնգրեսի նպատակն է խթանել մասնագիտական կապերի ամրապնդումը, աջակցել նորարարական նախագծերի իրագործմանը, ներդրումային հնարավորությունների ստեղծմանը և նպաստել Հայաստանի առողջապահական համակարգի շարունակական զարգացմանը։ Միջոցառման շրջանակում ներկայացվելու են շուրջ 100 գիտական զեկուցումներ, նորարարական գաղափարներ և ռազմավարական նախաձեռնություններ։
Այս տարի նախատեսվում է նաև չորս նորարարական նախագծի դրամաշնորհային ֆինանսավորում՝ Հայաստանում դրանց իրագործման նպատակով։
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...
21:37 05.07.2025
Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվելԿենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...
21:27 05.07.2025
BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումըBRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...
21:15 05.07.2025
Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ ՍաֆարյանՀեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...