10:26 18.07.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաև համալսարանական հիվանդանոցների տնօրեններ:
Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել բուհի հետ կապված խնդիրները, լսել կողմերի առաջարկներն ու դիտողությունները: «Առկա են որոշակի խնդիրներ՝ բուհում դասապրոցեսի, քննությունների կազմակերպման, կրեդիտների հաշվարկման հետ կապված: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ այդ խնդիրների լուծումները քննարկել նաև ձեզ հետ: Եվ քանի որ ԵՊԲՀ-ը պրոֆիլային բուհ է և միջգերատեսչական շփումներ է առաջացնում, խնդրել եմ այս հանդիպմանը ներկա գտնվել նաև առողջապահության նախարարին»,- դիմելով ներկաներին՝ նշել է Արայիկ Հարությունյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին անդրադարձել է որակյալ կադրերի պատրաստման, կլինիկական օրդինատուրայի տեղերի և ծրագրերի, մասնագիտությունների բաշխման խնդիրներին: Նրա խոսքով՝ հետայսու Առողջապահության նախարարությունը, ԿԳՆ-ի և բուհի հետ համատեղ, առավել ակտիվ ներգրավվածություն է ունենալու բազմաթիվ գործընթացներում:
ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել է բուհի պատմությունը, որոշակի վիճակագրական տվյալներ, ինչպես նաև բուհի զարգացման հեռանկարները:
Հանդիպման մասնակիցները մի շարք հարցեր են ուղղել նախարարներին: Մասնավորապես, նրանց հետաքրքրել են բուհական համակարգում սպասվող փոխությունների ընթացքի, կրթության ֆինանսավորման, գիտության հիմնախնդիրների, կրթություն-աշխատաշուկա կապի ապահովման, որակյալ կադրերի պատրաստման, ընդունելության քննությունների կազմակերպման, ինչպես նաև ոչ պետական բժշկական ուսհաստատությունների լիցենզավորման հետ կապված հարցեր:
Անդրադառնալով բարձրացված հարցերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը միտված է մեծացնել կրթության ոլորտին հատկացվող ֆինանսական ռեսուրսները, սակայն արդյունավետ օգտագործելու համար դրանք պետք է ուղղվեն կոնկրետ ծրագրերի ուղղությամբ: Նա նաև նշել է, որ տարեցտարի գիտությունը հեռացել է բուհերից, որը բացասական ազդեցություն է ունեցել բարձրագույն կրթության ոլորտի վրա: «Պետք է անենք հնարավորը, որ գիտությունը վերադառնա բուհեր, որի արդյունքում կբարձրանա նաև կրթության ընդհանուր որակը»,- նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման, բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատությունների մեծացման, մրցակցային դաշտի ապահովման և այլ հարցերի:
20:46 03.08.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելՕգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...
20:18 03.08.2025
Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանցԱնցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...
19:50 03.08.2025
Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխըԿամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...
19:25 03.08.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-նԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...
19:00 03.08.2025
Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համարԵգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...
18:30 03.08.2025
Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրըԵվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...