TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+19.09 oC

Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը մեկնել է արձակուրդ

20:41 22.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 5-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Նախարարությունից հայտնում են, որ այդ ընթացքում Արայիկ Հարությունյանին կփոխարինի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:

̰
Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Գերմանիայի Կիրառական գիտությունների Վահենշտեֆան Տրիդորֆ համալսարանի պատվիրակությանը

15:15 22.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Գերմանիայի Կիրառական գիտությունների՝ Վահենշտեֆան Տրիդորֆ համալսարանի պատվիրակությանը, որը գլխավորում էր համալսարանի նախագահ Էրիկ Վյուեն։ Համալսարանը մասնագիտացած է կանաչ ճարտարագիտության ոլորտում և կրթական բոլոր ծրագրերում կարևորում է բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։ Այս մասին տեղեկացրեցին նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել […]

̰
Ծրագրային առումով ճամբարային հանգստի կազմակերպումը լուրջ վերանայման կարիք ունի․ Արայիկ Հարությունյան

00:03 22.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի, իր օգնական Դավիթ Դանիելյանի հետ այցելել են մի շարք ճամբարներ, ուր ամառային հանգիստն են անցկացնում 8-13 տարեկան երեխաներ: «Նախորդ […]

̰
Կրկին մեդալ ունենք․ Արայիկ Հարությունյան

15:28 21.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հերթական նվաճման մասին։ «Կրկին մեդալ ունենք ?Հունգարիայի Սեգեդ քաղաքում հուլիսի 14-21-ն անցկացված Կենսաբանության 30-րդ միջազգային օլիմպիադային Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի սան Արմեն Պետրոսյանն արժանացել է բրոնզե մեդալի, իսկ Հերացի ավագ դպրոցի աշակերտ Կուրղինյան Մհերը ՝ գովասանագրի: Նախորդ տարի […]

̰
Մեդալներ ունենք. Արայիկ Հարությունյան

10:43 20.07.2019

«Մեդալներ ունենք». ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Երեկ Լոնդոնում ավարտվեց մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան: Հայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե մեդալ, մեկ բրոնզե մեդալ, երկու գովասանագիր են ստացել: Նախորդ տարվա համեմատ երեք բրոնզե մեդալ պակաս ունենք, ինչը պայմանավորված է թիմի թարմացմամբ: Մեդալների որակը պահում […]

̰
Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի ներկան ու ապագան՝ լուսանկարներում. Արայիկ Հարությունյան

17:36 19.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստեղծելով ուսանելու համար գերազանց պայմաններ` գերազանց արդյունքներ ենք ակնկալում մեր աշակերտներից: Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի ներկան ու ապագան՝ լուսանկարներում»:

̰
Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում մեր թիմը նվաճել է միանգամից 5 մեդալ. Արայիկ Հարությունյան

09:08 15.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լավ լուր ունեմ: Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում մեր թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ` հինգ բրոնզ: Այսինքն` թիմի բոլոր անդամները մեդալով են վերադառնում: Նախորդ տարի մեր թիմն ուներ մեկ արծաթ, մեկ բրոնզ, մեկ պատվոգիր: Հաջորդ տարի պետք է զարգացնել հաջողությունը և աշխատել […]

̰
«Եթե կարճ ժամանակում իրավիճակը չշտկվի, ցանկացած ճամբար կզրկվի ծրագիրն իրականացնելու հնարավորությունից»․ Արայիկ Հարությունյան

10:23 14.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այցելել է Հանքավանի ճամբարներից մեկը: «Այցելեցի Հանքավանի ճամբարներից մեկը, որտեղ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրով հանգստանում են մեր երեխաներըԵրեխաների տրամադրությունը լավ էր, պարում, ուրախանում էին: Թեպետ երաժշտության ցանկը պետք է փոխվի, նախարարությունը կտրամադրի ցանկը: Որոշ դեպքերում սանիտարահիգիենիկ պայմաններն անթույլատրելի […]

̰
Լոռիում ենք. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարկել «Սմարթ» կենտրոնից

12:30 13.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել: Լուսանկարում Արայիկ Հարությունյանի հետ միասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և այլք: «Լոռիում Սմարթ կենտրոնում ենք: Մանրամասները` քիչ անց»,- գրել է նա:

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին

10:05 10.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունը: Հանդիպման առանցքում Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ԿԳՄՍ միջև համագործակցությունն էր` Կայուն զարգացման նպատակների իրագործման համատեքստում։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները նշել են, որ նախատեսվում է պետական գերատեսչությունների հետ […]

̰
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՃԿՊԱ շրջանավարտներին՝ մաղթելով անփորձանք ծառայություն

10:37 08.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտերին, որոնց այսօր հանձնվել են ավարտական դիպլոմներ։ «Նրանք այսօր նոր՝ կարևոր շրջափուլ են սկսում, և բոլոր նման միջոցառումներին, որոնց մասնակցում եմ, խորհուրդ եմ տալիս և կոչ եմ անում, որպեսզի էդ նոր փուլում արագ կողմնորոշվեն, գտնեն իրենց սիրելի աշխատանքը, աշխատավարը, որպեսզի ընթացքը […]

̰
Զգու՛յշ երթևեկենք, Նարեի փոխարեն կարող է լինել յուրաքանչյուրիս երեխան և հարազատը․ Արայիկ Հարությունյան

23:25 07.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քիչ առաջ այցելեցի Արարատի հիվանդանոցում գտնվող փոքրիկ Նարեին, ով տուժել էր երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ժամանակ: Տրամադրությունը լավ էր, լուրջ վնասվածքներ չունի: Շուտով կվերադառնա ընտանիք: Զգու՛յշ երթևեկենք, հիշե՛նք, որ Նարեի փոխարեն կարող է լինել յուրաքանչյուրիս երեխան և հարազատը»:

̰
Քիչ առաջ տեղեկացա Արարատի մարզում սարսափելի պատահարի մասին. Արայիկ Հարությունյան

20:36 06.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ցավակցական խոսքով դիմել է այսօր Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհվածների հարազատներին: «Քիչ առաջ տեղեկացա Արարատի մարզում ճանապարհատրանսպորտային սարսափելի պատահարի մասին, որի հետևանքով զոհվել է վեց մարդ, կան բազմաթիվ վիրավորներ: Համբերություն եմ մաղթում իրենց հարազատներին կորցրած մեր հայրենակիցներին, տուժածներին` շուտափույթ ապաքինում»,- ֆեյսբուքյան իր էջում […]

̰
Փաշինյանը շփոթեց Արայիկ Հարությունյանի ներկա պաշտոնը

17:55 02.07.2019

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանը դիմեց ներկաներին: Ելույթ ունենալիս Փաշինյանը շփոթեց նախարար Արայիկ Հարությունյանի ներկա պաշտոնը. «ՀՀ կրթության և գիտության մեծարգո նախարար… մշակույթի և սպորտի»:

̰
Սասուն Միքայելյանի արտահայտած մտքերն անպայման կքննարկենք. Արայիկ Հարությունյան

14:41 02.07.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղ՝ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը մասնակցելու համար: ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին: SHANTNEWS.am-ի թղթակիցը հարցրել է նախարարին, թե ինչպես է նա տեսնում Շիրակի պետհամալսարանում հասունացած խնդրի լուծումը: Նախարարը պատասխանել է, որ […]

̰
Սոցցանցերում կատակներ են հնչում, թե մեր տղաները ոսկու պաշարն են վերականգնում․ Արայիկ Հարությունյան

10:27 01.07.2019

Հայ մարզիկների հաղթանակը լավ առիթ է շաբաթը և ամռան երկրորդ ամիսը լավ տրամադրությամբ սկսելու համար։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով շնորհավորել է հայ մարզիկներին՝ Եվրոպական երկրորդ խաղերում գրանցած հաջողությունների համար։ «Սոցիալական ցանցերում կատակներ են հնչում, թե մեր տղաները ոսկու պաշարն են վերականգնում։ Իրականում դա շատ ոգևորիչ էր։ […]

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է Շարժայի կառավարության պատվիրակությանը

11:32 28.06.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի կառավարական հարցերով գործադիր նախագահ, Շարժայի էմիր Սուլթան բին Մուհամմադ Ալ-Կասիմիի ընտանիքի ներկայացուցիչ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման առանցքում Հայաստանի Հանրապետության և Շարժայի Էմիրության միջև նախարարության մանդատի ներքո գտնվող ոլորտներում համագործակցության հաստատումն էր՝ հատկապես նորարարական տեխնոլոգիաների կիրառման համատեքստում։ ՀՀ կրթության, […]

̰
Ինձ մոտ անձնական շարժառիթները զրո ազդեցություն ունեն. Արայիկ Հարությունյանը՝ ՇՊՀ-ի մասին

17:05 27.06.2019

«Պետք է հանգուցալուծման պահանջ լինի ներսից: Էդ խմբերի միջև արհեստական բախումները և նեղ անձնական շահերի առաջխաղացումը միայն վնասում է դրան: Ես ուրախ եմ, որ իմ հայտարարությունից հետո քննարկումներ են սկսվել: Վերջերս նաև հրավեր եմ ստացել համալսարանի դոկտորների կողմից: Օգոստոսի վերջին կհանդիպենք: Կայցելեմ, միասին կքննարկենք»,- խոսելով Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցող զարգացումների մասին` ասել է ՀՀ […]

̰
Սպասում ենք նոր մեդալների, դուխով. Արայիկ Հարությունյան

20:38 23.06.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել՝  շնորհավորելով Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում վաստակած ոսկու կապակցությամբ: «Քիչ առաջ տեղեկացա, որ մեր սամբիստները գերազանց արդյունքներ են գրանցել Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում: Շնորհավորում եմ բոլորիս, ու սպասում ենք նոր մեդալների: Ոսկի – ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ 52 կգ Արծաթ – Դավիթ Գրիգորյան 82 կգ Բրոնզ […]

̰
Շիրակի պետական համալսարանի հանրույթը հրավեր կուղարկի Արայիկ Հարությունյանին

09:00 22.06.2019

Շիրակի պետական համալսրանի հանրույթը պատրաստվում է հրավեր ուղարկել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Նրանք խնդրում են ու պահանջում, որ նախարարը ևս մեկ անգամ այցելի բուհ և տեղում ծանոթանա, թե իրականում ինչ վիճակում է այն: Շիրակի պետական համալսարանում նաև ռեկտորի ընտրության և հավակնորդներին ներկայացվող պահանջների փոփոխություններ կլինեն։ Այս հարցերը, ինչպես նաև բուհի բարոյահոգեբանական […]

̰
Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն

11:13 21.06.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 21-22-ը Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի, ինչպես նաև կրթության նախարարների հրավերով  կգտնվի Մինսկում՝ մասնակցելու երկրորդ Եվրոպական խաղերի բացման արարողությանը, որին մասնակցելու  են Եվրոպայի 50 երկրների սպորտի պատասխանատուներ: Արայիկ Հարությունյանը կմասնակցի նաև նույն օրերին Մինսկում կայանալիք կրթության նախարարների հանդիպմանը, որին հրավիրված են շուրջ 20 երկրների կրթության […]

̰
Ծրագիր ենք մշակում, որ աշակերտն առանց քննություն հանձնելու ընդունվի բուհ․ Արայիկ Հարությունյան

18:47 19.06.2019

Հայաստանում բուհերի ընդունելության կենտրոնացված միասնական քննությունների արդյունքներով այս տարի ավելի շատ մարդ է «կտրվել» հայոց լեզու առարկայից, քան նախորդ տարի։ Ազգային ժողովում այսօր այս մասին հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը՝ այս փաստի վրա հրավիրելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ուշադրությունը։ Սամսոնյանն ասաց, որ այս տարի նախարարությունն ընդամենը որոշել է տեխնիկական փոփոխություններ անել, բայց սթրեսի […]

̰
Սեպտեմբերից աշխատավարձերը կբարձրանան. Արայիկ Հարությունյան

18:00 19.06.2019

ՀՀ ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ արտահերթ ելույթ ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Հարությունյանը նշեց, որ կառավարության պատասխանատվությունը ստանձնել են նախորդ տարվա կեսից և գործել արդեն ընդունված բյուջեի սահմաններում: «Բայց այդ պայմաններում էլ մի քանի կարևոր քայլ ենք արել: Նախ` սկսել ենք բյուջեն մաքրելուց, որովհետև կային շատ ոչ արդարացի և, […]

̰
Պրոֆեսիոնալ թիմը թույլ չի տա, որ խճճվեմ. Արայիկ Հարությունյանը՝ միավորված նախարարության մասին

18:42 12.06.2019

Միավորված նախարարության աշխատանքը վատ չի գնում, քանի որ նախարարության աշխատակազմերը նախորդ ամիսներին և հատկապես վերջին ամսվա ընթացքում բավական աշխատանք են կատարել բնականոն աշխատանք ապահովելու համար: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Անդրադառնալով խնդիրներին` նա նշեց, որ խնդիրները շատ են: «Մշակույթի նախարարության ուղղությամբ. հուշարձանների […]

̰
Պայքարը սովորական է լինելու. Արայիկ Հարությունյանը՝ ՔՊ նախագահի ընտրության մասին

17:58 12.06.2019

Առաջիկայում նախատեսվող ՔՊ վարչության անդամների ընտրությունը լինելու է փակ, գաղտնի քվեարկությամբ, ավելի քան 50 թեկնածու է առաջադրված: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողներին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք ինքը տեղյա՞կ է այն խոսակցություններից, որ հենց ինքն է առաջադրվելու վարչության նախագահի պաշտոնում, Արայիկ Հարությունյանն ասաց, որ իր հետ […]

̰
«Արմաթի» բարձրացրած ավելորդ աղմուկն անտեղի էր․ Արայիկ Հարությունյան

16:50 12.06.2019

Հայաստանի դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորման հետ կապված խնդիր չկա և չի եղել։ Խնդիրը հապաղման հետ էր կապված, և այդ մասին «Արմաթում» գիտեին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում այդ խնդրին անդրադառնալիս ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Նրանց կողմից բարձրացված ավելորդ աղմուկը, կարծում եմ, անտեղի էր, որովհետև մենք նրանց հետ շատ լավ համագործակցում ենք, ու մեկ-երկուսի նման […]

̰
Բուհերի ապաքաղաքականացումը լիարժեք տեղի է ունեցել․ Արայիկ Հարությունյան

16:26 12.06.2019

Հայաստանի իշխանությունները մտադիր են հասնել պետական բուհերի միավորման, և առաջինը այդ շարքում Պոլիտեխնիկն ու Ճարտարապետաշինարարական համալսարանն են։ Նպատակն է միավորել ու միջդիսցիպլինար համագործակցություն իրականացնել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ նոր իշխանությունը խոսում էր բուհերի խորհուրդների ապաքաղաքականացման մասին, բայց հիմա հակառակն է անում ու պաշտոնյաներ […]

̰
Մի խայտառակություն, որը պետք է շտկվի. Արայիկ Հարությունյանը` Շիրակի պետական համալսարանի մասին

15:41 12.06.2019

Այսօր ԱԺ-ում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ մարզային բուհերի խնդրին, որոնց վերաբերյալ հարց բարձրացրին պատգամավորները: Խոսելով ընդունելության անկման մասին՝ ասաց, որ անկում է եղել, որովհետև մոտ 3 անգամ պակաս աշակերտ է ավարտել 2017թ. համեմատ: Դա պայմանավորված է եղել 12-ամյա կրթությամբ, ավարտական դասարանների աշակերտների թիվը տուժել է: Մարզային բուհերի, մասնավորապես Շիրակի պետական […]

̰
Կրթագիտամշակութասպորտային թիմը․ Արայիկ Հարությունյան

08:46 12.06.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա իր բոլոր 6 տեղակալների հետ է: Լուսանկարներին կից գրառում է կատարել․ «Կրթագիտամշակութասպորտային ԹԻՄը»։

̰
Շրջանավարտներն ավելի ինքնավստահ են դարձել. Արայիկ Հարությունյան

18:22 11.06.2019

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել միասնական քննությունների մասին և նշել, որ շրջանավարտներն ավելի ինքնավստահ են դարձել. «Այսօր ներկա եմ գտնվել «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությանը: Երբ ես էի դիմորդ, լարվածությունն ավելի մեծ էր, իսկ հիմա շրջանավարտներն ավելի հանգիստ են, ավելի ինքնավստահ: Ինձ պատմեցին, որ լավ պատրաստված են: Մեծ մասը […]

̰
BACK_TO_TOP