11:20 18.07.2018
Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում տվյալներ են ստացվել այն մասին, որ Ղուրսալի համայնքի ղեկավար Մհեր Մինասյանը առերևույթ թույլ է տվել չարաշահումներ և այլ օրինախախտումներ, որոնց հետևանքով համայնքին պատճառվել է խոշոր չափերի վնաս:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ չնայած 2016թ. ընթացքում ավագանու նիստեր չեն կայացվել, կազմվել են իբրև կայացած նիստերի որոշումներ և արձանագրություններ, որոնցում ավագանու անդամների փոխարեն ստորագրել են այլ անձինք: Որոշումները հիմնականում վերաբերել են համայնքի բնակիչներին սոցիալական օգնության գումարների հատկացմանը, որտեղ հաճախակի սահմանված կարգի խախտմամբ ընդգրկված են եղել համայնքի ղեկավարի, համայնքապետարանի այլ աշխատակիցների, ավագանու և նրանց ընտանիքի անդամներ, ինչպես նաև համայնքի բնակիչ չհանդիսացող, կամ ՀՀ-ից բացակայող անձինք:
Այս առթիվ նախապատրաստված նյութերով վարույթն իրականացնող մարմինը հիմնավորված է համարել, որ Ղուրսալի համայնքի ղեկավարի, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակցի գործողությունների արդյունքում որևէ անձի, կազմակերպության, հասարակության կամ պետության օրինական շահերին էական վնաս չի պատճառվել և 2018թ. փետրվարի 5-ին որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Լոռու մարզի դատախազությունում այս որոշման օրինականության ստուգմամբ և նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ, սակայն, պարզվել է, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումն անհիմն է, քանի որ նյութերով չեն պարզվել դրանց վերջնական ընթացքը լուծող էական նշանակության մի շարք հանգամանքներ: Նաև՝ նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ՝ 2018թ. փետրվարի 19-ին Լոռու մարզի դատախազության դատախազի որոշմամբ վերացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ համայնքապետը շարունակաբար վատնել է հիշյալ համայնքի խոշոր չափերով գումարը:
Մհեր Մինասյանը, խախտելով համայնքի ավագանու համապատասխան որոշման պահանջները, 2015 թվականի հոկտեմբերի 20-ից 2017 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մոր, կնոջ, կնոջ մոր, համայնքի բնակիչ չհանդիսացող 2 անձանց դիմումների հիման վրա նրանց անվամբ համայնքի բյուջեից միջոցներ է ելքագրել և նրանց հանձնելով՝ վատնել: Պարզվել է, որ նույն ձևով Մհեր Մինասյանը նաև համայնքի թվով 29 բնակիչների դիմումների հիման վրա նրանց անվամբ համայնքի բյուջեից միջոցներ ելքագրելով և նրանց հանձնելով ևս վատնում է կատարել:
Նշված արարքների համար հունիսի 22-ին Ղուրսալի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելը), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Մհեր Մինասյանն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցել է պետությանը պատճառված 1.157.000 դրամի չափով վնասը:
Նկատի ունենալով, որ մեղադրյալը տվել է խոստովանական ցուցմունքներ, աջակցել է նախաքննությանը, ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը՝ հուլիսի 18-ին նախաքննական մարմնի կողմից, դատախազի համաձայնությամբ, գործուն զղջալու հիմքով դադարեցվել է նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և գործով վարույթը կարճվել է:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...