12:06 18.07.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հուլիսի 18-ին զանգվածային լրատվամիջոցների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպել են այց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2՝ Աշտարակ-Թալին և Տրանշ 3՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ:
Տեղում աշխատանքներին ծանոթանալուց հետո տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մամուլի ասուլիս է տվել՝ խոսելով այն մասին, որ եթե նախկինում կասկածներ կային, որ ծրագրում եղել են կոռուպցիոն ռիսկեր, փողի մսխումներ, ապա այժմ դա բացառված է:
«Ուզում եմ, որ այն տեղեկությունը, որին ինքս տիրապետում եմ, իրազեկ լինեն նաև հասարակությունը, ԶԼՄ-ները և ՀԿ-ները, քանի որ նրանց մենք համարում ենք գործընկերներ: ՀԿ-ների ներկայացուցիչները ևս մասնակցություն կունենան վերահսկողական աշխատանքներին»,- նշել է նախարարը:
Աշոտ Հակոբյանը տեղեկացրել է, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» բաղկացած է 5 տրանշից, որից միայն 3-ն ունի ֆինանսավորում, իսկ մնացած մասերը դեռևս չունեն ֆինանսավորում:
«Ֆինանսավորում կա միայն ճանապարհի 160կմ-ի համար, իսկ մոտ 300կմ-ի համար դեռևս չկա: Արտաբյուջետային ֆինանսավորման սահմանափակումներից ելնելով՝ առայժմ չենք կարող խոսել շինարարական աշխատանքների ավարտման կոնկրետ ժամկետների մասին»,- նշել է նախարարը՝ շեշտելով, որ ճանապարհի ամենաբարդ հատվածների համար դեռևս չկա ֆինանսավորում, հետևաբար չեն կարող խոսել կոնկրետ ժամկետների մասին:
21:14 02.05.2025
Վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Ստեփանավանի թիվ 1 դպրոցից։ Տեսանյութին կից վարչապետը գրել է. «#300իցմեկը՝ վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 231 մլն դրամ»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:03 02.05.2025
Քույր ու եղբայր միասին ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներՔույր ու եղբայր Տաթևիկ և Կամո Ավետիսյանները միասին հիմնել են «KATA» ապրանքանիշը. նրանք ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:33 02.05.2025
Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ ենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ստեփանավանում ընթացքի մեջ են Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքները: «Ծրագրի արժեքը՝ 9 մլրդ 678 մլն դրամ: Արդյունքում՝ համայնքը կունենա 15 շենքից բաղկացած նորակառույց բնակելի թաղամաս»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:18 02.05.2025
Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժածՄայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհին՝ Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 59-ամյա Կարեն Ս․-ի վարած «Opel » մակնիշի և 37-ամյա Մարինա Կ․-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սյանը և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...
20:09 02.05.2025
Վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 դպրոց#300իցմեկը՝ կառուցվել եւ շահագործման է հանձնվել Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 543 մլն դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...