15:44 02.05.2025
Գազայի հատված նավարկող մարդասիրական օգնությամբ նավը, որը պատկանում է «Ազատության նավատորմի կոալիցիա» (FFC) կազմակերպության ակտիվիստներին, Մալթայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել, որից հետո նավում հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN-ին հայտնել է կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Յասեմին Աքարը։
Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել մայիսի 2-ին, տեղական ժամանակով կեսգիշերից հետո։
«Նավի վրա անցք կա, և այն խորտակվում է», ասել է Աքարը։
Մալթայի կառավարությունը հայտնել է, որ նավում գտնվում էր 16 մարդ՝ անձնակազմի 12 անդամ և 4 ուղևոր։
Ավելի վաղ FFC-ն CNN-ին հայտնել էր, որ խորտակվող նավի վրա գտնվում է 30 մարդ։Մալթայի զինված ուժերը հաստատել են, որ նավի վրա հրդեհ է բռնկվել, որը հետո մարվել է։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Ավելի ուշ Մալթայի կառավարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ քարշակող նավ է ուղարկվել՝ FFC-ի նավին աջակցելու համար։ «Conscience» նավն ուղևորվում էր Մալթա, որտեղ նրա տախտակամած պետք է բարձրանային 21 երկրից բազմաթիվ ակտիվիտներ, որից հետո նավը պետք է մեկներ Գազայի հատված։
Մալթայում նավ բարձրանալ պատրաստվող ակտիվիստներից մեկը բնապահպան Գրետա Թունբերգն էր։
Ավելի վաղ Al Jazeera-ն հաղորդել էր, որ FFC-ի նավն իսրայելական անօդաչու թռչող սարքի կողմից հարձակման է ենթարկվել Գազայի հատվածի շրջափակումը ճեղքելու փորձ անելիս։
Իսրայելը մարտի 2-ից լիովին շրջափակել է Գազան և թույլ չի տալիս, որ այնտեղ հումանիտար օգնություն մուտք գործի։
18:39 30.07.2025
Աշխատանքային հանդիպում են ունեցել Ռոմանոս Պետրոսյանն ու ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը2025 թվականի հուլիսի 30-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի միջև։ Հանդիպմանը քննարկվել են ընթացիկ աշխատանքային հարցեր, առաջիկա համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են արդյունավետ համագործակցության շարունակականությունը՝ որպես ոլորտային խնդիրների […] ...
18:30 30.07.2025
«Միլանից» հեռացած դարպասապահը տեղափոխվել է «Ռոմա»«Ռոման» պայմանագիր է ստորագրել ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Դեյվիս Վասկեսի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։ Կոլումբացի դարպասապահի տրանսֆերային իրավունքը 2023թ. հունվարից պատկանում էր «Միլանին», սակայն նա այդ թիմի կազմում ոչ մի հանդիպման չի մասնակցել։ Նախորդ մրցաշրջաններում Վասկեսը վարձավճարով հանդես է եկել «Շեֆիլդ Ուենսդեյում», «Ասկոլիում» ու «Էմպոլիում»։ ...
18:24 30.07.2025
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 30-ին այց է իրականացրել Առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»: Նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատության բուժառուների իրավունքների իրացմանը, շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև աշխատանքային պայմաններին: Անահիտ Մանասյանը կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Աննա Չիլինգարյանի, տնօրենի խորհրդական Արմեն Հակոբյանի և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է իրականացրել բաժանմունքներում, այդ թվում՝ […] ...
18:16 30.07.2025
Վահան Կոստանյանը Էստոնիայի իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դինամիկանՀուլիսի 29-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարարի տեղակալ Մինա-Լիինա Լինդի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են վերջին շրջանում Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների ակտիվացման հանգամանքը և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում՝ կիբերանվտանգության, էներգետիկ անվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտներում հետագա համագործակցության խորացման հեռանկարները: ՀՀ […] ...
18:08 30.07.2025
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Գերմանիայի դեսպանի հետՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը հուլիսի 30-ին հանդիպել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Լարս Հենիգը: Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացումը` նշելով, որ դրանք ունեն ակտիվ եւ դինամիկ ընթացք: Կողմերն […] ...