12:21 18.07.2018
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» վարկային միջոցների ծախսերի մասին խոսակցություններին այսօր անդրադարձել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը: Նախարարի խոսքով, հանրության հետաքրքրող կարևոր հարցերից մեկն այն է, թե ճանապարհի համար հատկացված ֆինանսավորումից ինչ-որ գումար մնացե՞լ է, որպեսզի կարողանանք շարունակել աշխատանքները:
«Ոչ բոլոր վարկերն են ծախսվել, ընդամենը 222 մլն դոլարն է մինչև այժմ ծախսվել, իսկ մնացածը դեռևս ընթացքի մեջ է»,- ասել է նախարարը՝ շեշտելով, որ նախահաշվում նշվել է ճանապարհի 1 մլրդ դոլար բյուջե, սակայն դա կաճի, քանի որ որոշ տեղերում պետք է կառուցվի առաջին կարգի ճանապարհ՝ նախատեսված 3-րդ կարգի ճանապարհի փոխարեն:
Ծրագրի նախնական արժեքը գնահատվել է 1 մլրդ դոլար։ Այս չափն, ըստ նսխարարի, աճելու է` պայմանավորված ճանապարհի ամենաբարդ Սիսիան-Քաջարան հատվածում թունելների եւ կամուրջների շինարարությամբ, եւ նրանով, որ 4 հատվածների համար դեռ նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմված չեն։ Ըստ ծրագրի՝ ավելի քան 1 մլրդ դոլար անհրաժեշտ ֆինանսավորումից կան մոտ 700 մլն վարկային հատկացումներ:
Նախարարի խոսքով, մեկ թունել կառուցելու ծախսը կազմում է 30 մլն դոլարից ավելի, իսկ մենք ավելի քան 24 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ պետք է կառուցենք: Ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ շինանյութը ձեռք է բերվում հայկական շուկայից: Չնայած դրան, որոշ կազմակերպություններ դժգոհություն են հայտնել հատկապես ցեմենտի որակից, որն այժմ ստուգվում է, և լաբորատոր փորձաքննությունները կտան վերջնական եզրակացություն:
Նախարարը խոսել է նաև ճանապարհին հայտնված հողերի օտարման բարդությունների մասին:
«Մենք հաճախ գործ ենք ունենում չձևակերպված փաստաթղթերի, բազմաթիվ բարդությունների, դատական քաշքշուկների հետ, բայց մեր խնդիրն է, որ դա որևէ սոցիալական բարդություն չունենա մեր հանրության վրա»,- ասել է նախարար Աշոտ Հակոբյանը:
22:55 02.05.2025
Al Masirah. ԱՄՆ-ն մի շարք հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավահանգստինԱՄՆ զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Եմենի արևմտյան Հոդեյդա նահանգի Ռաս Իսա նավթային նավահանգստին։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը, որը վերահսկվում է «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների կողմից։ Տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ն մի քանի ժամվա ընթացքում հասցրել է 7 առնվազն հարված: Զոհերի մասին տեղեկություններ չկան: ...
22:42 02.05.2025
Վերականգնվել և բարելավել է Մ-6, Վանաձոր – Ալավերդի – ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,611 կմ հատվածը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վերականգնվել և բարելավել է Մ-6, Վանաձոր – Ալավերդի- ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,611 կմ հատվածը (Օձունի խաչմերուկ): Պետական բյուջեից հատկացվել է 977 մլն դրամ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:33 02.05.2025
Կոտայքի մարզում «Volkswagen ID4»-ը բախվել է կայանված «Howo» բեռնատարին, ապա երկաթե արգելապատնեշին. կան տուժածներՄայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում Երևանի բնակիչ 34-ամյա Արտաշես Մ․-ն իր վարած «Volkswagen ID4» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Howo» մակնիշի բեռնատարին ապա երկաթե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ 6-ամյա Լ․ Մ․-ն մարմնական […] ...
22:26 02.05.2025
Կառուցվել և շահագործման է հանձնվել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցը․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցից։ Տեսանյութին կից վարչապետը գրել է. «#300իցմեկը՝ կառուցվել եւ շահագործման է հանձնվել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 816 մլն դրամ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:19 02.05.2025
Թրամփը ապառնում է պատժել նրանց, ովքեր նավթամթերք են գնում Իրանից․ ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի վրաՄիացյալ Նահանգները պատրաստվում են պատժամիջոցներ կիրառել բոլոր այն պետությունների ու ընկերությունների դեմ, որոնք նավթ ու նավթամթերք են գնում Իրանից: Այդ մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը: Ինչի՞ հետ է դա կապված: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ արդեն մեկ ամիս է, ինչ Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ. […] ...
22:09 02.05.2025
«Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Opel Zafira»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավորՄայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Վարուժան Ալմոյանը իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, որոնցից մեկը մասամբ մխրճվել է մեքենայի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական […] ...