13:22 18.07.2018
Հուլիսի 29-օգոստոսի 12 միջակայքում Հայաստանում, Ռուսաստանում, Չինաստանում, Բելառուսում հայկական բանակի մի շարք մասնագիտությունների ամենահմուտ զինծառայողները մասնակցելու են «Բանակային միջազգային խաղերին» ու մրցելու են 32 այլ երկրների լավագույն զինծառայողների հետ։ Մի քանի մրցաձևերում հայկական անձնակազմերը մրցության մեջ են մտնելու հարևան Ադրբեջանի զինծառայողների հետ։ ShantNews.am-ը բացատրում է, թե ինչ մրցույթներ են դրանք։
![]() |
Տանկային բիաթլոն. Տանկային անձնակազմերի միջև անցկացվող այս մրցույթին Հայաստանը մասնակցելու է 6-րդ անգամ ու կրկին մրցության մեջ է լինելու Ադրբեջանի ու ևս 29 պետության տանկիստների հետ։ ՀՀ ԶՈւ տանկիստներն այս մրցույթում ժամանակին գրավել են բարձր տեղեր։ |
![]() |
Սուվորովյան գրոհ. Հետևակի մարտական մեքենաների անձնակազմերի միջև անցկացվող մրցույթ է, որին մասնակցելու փորձ նույնպես ունի Հայաստանը։ Այստեղ նույնպես պայքար է սպասվում ադրբեջանցիների ու 21 պետության զինծառայողների հետ։ |
![]() |
Դիպուկահարի բնագիծ. Հայաստանն իր լավագույն դիպուկահարներին ընտրել է այս մրցույթին ուղարկելու համար։ Այս մրցույթում հայկական անձնակազմերն ունեն փորձվածություն ու կրկին մրցելու են ադրբեջանցիների հետ։ |
![]() |
Վարպետ-զինագործ. Այս մրցույթը վերանորոգող վարպետների միջև է անցկացվելու։ Զինծառայողները դաշտային պայմաններում նորոգելու են հատուկ վնասված զինտեխնիկա, օրինակ՝ Դ-30 հաուբից, ինչպես նաև անհատական զինատեսակներ՝ ավտոմատներ, նռնականետ և այլն։ |
![]() |
Զորային հետախուզության գերազանցիկները. Այս մրցույթին, ըստ էության, մասնակցելու են դիվերսիոն-հետախուզական խմբի ունակություններ ունեցող ստորաբաժանումներ՝ կատարելով երթեր, անցնելով «հետախույզի արահետը» ու վերադառնալով ելման կետ։ Հայաստանի հիմնական մրցակիցները ՀԱՊԿ դաշնակիցներն են լինելու։ |
![]() |
Անվտանգ միջավայր. Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումների մրցույթ է, որի ընթացքում զինծառայողները հայտնաբերելու են վարակված տեղանքն ու մաքրեն դրանք։ |
![]() |
Ռազմաբժշկական էստաֆետ. Բուժակների ու բժշկական խմբերի վարժանք է, որի ժամանակ զինծառայողները, բացի արգելագոտի հաղթահարելուց, առաջին օգնություն են ցուցաբերելու «վիրավորներին», դուրս են բերելու «մարտի դաշտից» ու բուժօգնություն ապահովեն։ |
![]() |
Դաշտային խոհանոց. Ամենահամով պատրաստողների մրցույթն է, որի ժամանակ տրված ապրանքներից զինծառայողները պատրաստելու են բանակային սնունդ։ Ոչ մրցութային կարգով խոհարար-զինծառայողները ներկայացնելու են նաև ազգային խոհանոցի ուտեստներ։ |
![]() |
Համագործակցության մարտիկ. Զինվորական «բազմամարտն» է, որի ժամանակ ստուգվելու են զինծառայողների ոչ միայն մասնագիտական ու կրակային պատրաստության աստիճանները, այլև ինտելեկտուալ, պարային-երաժշտական ունակությունները։ Այս մրցույթն անցկացվելու է Հայաստանում՝ Դիլիջանում։ |
![]() |
Ճանապարհային պարեկ. Զինվորական պարեկների միջև մրցույթ է, որի ժամանակ զինծառայողները մրցելու են էկստրեմալ պայմաններում մեքենա վարելու, երթևեկություն կարգավորելու, մեքենայի տեխնիկական վիճակը ստուգելու և այլ մրցույթներում։ |
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...