Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

16:44 04.11.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։

Վահագն Խաչատուրյանը ողջունել է դեսպանին, անդրադարձել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական և համագործակցային հարաբերություններին, հետագա գործակցության ուղղություններին և հնարավորություններին։ Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության գործունեության հիմքում զարգացած տեխնոլոգիական Հայաստան ունենալու տեսլականն է, որի ուղղությամբ աշխատանքներ է իրականացում նախարարությունը։ Նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Ֆրանսիան առաջնային դերակատարություն ունի աշխարհում, և Հայաստանում նոր տեխնոլոգիաների, արտադրության, մասնագետների վերապատրաստման ֆրանսիական փորձը ներդնելը և կիրառելը կարևոր նշանակություն կարող է ունենալ մեր երկրի համար։

Դեսպան Անն Լույոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն առանձնահատուկ են, և դեսպանությունը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր խորացնելու, առաջ մղելու և ավելի համակարգված համագործակցություն իրականացնելու՝ ի նպաստ հայ ժողովրդի և Հայաստանի զարգացման։ Դեսպանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը ՀՀ կառավարության ռազմավարության առաջնահերթություններից է, և ուրախ կլինի, եթե Ֆրանսիան կարողանա օգտակար լինել այդ ռազմավարության իրականացման ճանապարհին։ Նա նաև ընդգծել է, որ DigiWeek2021 միջոցառումների շրջանակում տեղի ունեցած DigiТec Expo 2021 ցուցահանդես այցելության ընթացքում ծանոթանալով հայկական ստարտափներին և ոլորտային ընկերություններին՝ արձանագրել է, որ Հայաստանում առկա է մեծ ներուժ, որը, մասնավորապես Ֆրանսիայում, պետք է զարգացնել և ճանաչելի դարձնել։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Ֆրանսիայի կողմից Հայաստանին նվիրաբերած սուպեր համակարգիչը Երևան տեղափոխելու ժամկետներին, «Ինժեներական քաղաք» ծրագրին, ստարտափների զարգացման համար Հայաստանում իրականացվող աշխատանքներին։

Նախարարը դեսպանին է ներկայացրել ստարտափների զարգացման ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունը, որի կարևոր բաղադրիչներից մեկը Ազգային վենչուրային հիմնադրամի ստեղծումն է։

Կողմերը քննարկել են նաև համագործակցության ակտիվացման մի շարք հնարավորություններ՝ մասնավորապես տիեզերական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, թվայնացման, տեխնոլոգիական կրթության և մի շարք այլ ուղղություններով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

20:36 30.04.2025

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

20:17 30.04.2025

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ ​587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

19:46 30.04.2025

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...

BACK_TO_TOP