Իսրայելի հետախուզական գործակալության՝ Մոսսադի համար աշխատելու մեջ մեղադրվող Մոհսեն Լանգարնեշինը մահապատժի է ենթարկվել Իրանում չորեքշաբթի առավոտյան, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել։ Այս մասին հայտնել է երկրի դատական իշխանության մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Լանգարնեշինը սկսել է համագործակցել Մոսադի հետ 2020 թվականի աշնանը, որից հետո անցել է հատուկ վերապատրաստում և նույն թվականի դեկտեմբերին կատարել է իր առաջին առաջադրանքը Իսրայելի հետախուզական ծառայություններում։
Հետաքննության տվյալներով՝ նա երկու տարի սերտորեն համագործակցել է Իրանի տարածքում գտնվող իսրայելական հետախուզության սպաների և գործակալների հետ, ինչպես նաև մասնակցել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) գնդապետ Հասան Սայադ Խոդայիի սպանությանը 2022 թվականի մայիսի 22-ին։ Հայտարարության համաձայն՝ Լանգարնեշինը հետաքննության ընթացքում ընդունել է մեղքը։
«Նրա լրտեսական գործունեությունը Մոսադի համար, ինչպես նաև Մոսադի հետ կապված ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերած բոլոր տեսակի աջակցությունը ապացուցվել են», – ասվում է փաստաթղթում։