ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+14.09 oC

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ

17:34 04.11.2021

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի և Բորիանա Աբերգի հետ նոյեմբերի 4-ին հանդիպել են ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները:

Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն անդրադարձել է հետպատերազմյան շրջանում մարդկանց իրավունքներին՝ նշելով, որ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքով տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են իրենց տներից: Առավել հստակ՝ 38 154 քաղաքացի տուն չունի ընդհանրապես: Նրանցից 15 հազարն ապրում է Ստեփանակերտում, 5000-ը՝ Արցախի այլ շրջաններում, սակայն մեծ մասը՝ վարձով: Գյուղատնտեսական հողերի 75 տոկոսը, որոնք մշակում էին գյուղացիները, նույնպես մնացել է ադրբեջանական հսկողության տակ: Նույն իրավիճակն է նաև ջրագծերի մասով: Պատերազմի հետևանքով հայկական կողմը կորցրել է 2000 հուշարձան, որոնք այժմ վտանգված են. Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում է դրանք: Ադրբեջանի հսկողության տակ անցած շրջաններում է մնացել նաև 127 դպրոցական գրադարան: Արցախից զատ՝ պատերազմից տուժել են նաև Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչները. ադրբեջանցիները նրանցից պարբերաբար գողանում են ընտանի կենդանիներին, հրդեհում խոտհարքերը:

Հանդիպման ժամանակ Թագուհի Թովմասյանը բարձրաձայնել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած այն միջադեպի մասին, երբ պատգամավորին բռնությամբ դուրս են հանել դահլիճից կարծիք արտահայտելու համար:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ ԶԼՄ-ներին առնչվող մի շարք օրենսդրական փոփոխությունների: Նրա դիտարկմամբ՝ համացանցում ապատեղեկատվության և ատելության խոսքի դեմ պետք է պայքարել, սակայն այնպես, որ չտուժեն բարեխիղճ լրատվամիջոցները: Սահմանափակվել են նաև խորհրդարանում հավատարմագրված լրագրողների տեղաշարժն ու նրանց իրավունքները, ասել է հանձնաժողովի նախագահը:

Թագուհի Թովմասյանը մասնավորապես նշել է, որ վերջերս լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպի ժամանակ՝ այնտեղ, որտեղ նրանք մասնագիտական գործունեություն էին իրականացնում: Լրագրողների տեղաշարժի սահմանափակումների առնչությամբ համազեկուցողները պարզաբանել են, որ նման սահմանափակումներ կան նաև իրենց երկրներում. «Կան քննարկումներ, որոնք պետք է փակ լինեն»,- մասնավորապես ասել է Կիմո Կիլյունենը:

Հանձնաժողովի անդամներն անդրադարձել են հետպատերազմյան իրավիճակին, բարձրաձայնել ռազմագերիների և Ադրբեջանում պահվող այլ անձանց հայրենիք վերադարձնելու անհրաժեշտությունը: Պատգամավորները կարևորել են այս հարցում միջազգային կառույցների աջակցությունը: Նշվել է, որ հստակ տեղեկություններ չկան, թե որքան է ռազմագերիների և պահվող այլ անձանց թիվը: Համազեկուցող Բորիանա Աբերգն ընդգծել է, որ իրենց համար ևս չափազանց կարևոր է ռազմագերիների խնդիրը, և իրենք յուրաքանչյուր առիթ օգտագործում են, որպեսզի լուծվի նրանց վերադարձի հարցը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարին

20:54 30.04.2025

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

20:36 30.04.2025

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

20:17 30.04.2025

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ ​587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...

BACK_TO_TOP