23:10 07.11.2021
Սամոայի արևադարձային անտառներում հայտնաբերված փոքր ծառի՝ մատալաֆի տերևներն ունեն նույն ցավազրկող ազդեցությունը, ինչ իբուպրոֆենը, պարզել են Սամոայի գիտահետազոտական կազմակերպության գիտնականները։
Հին ժամանակներում Սամոայի բնակիչները մատալաֆինն օգտագործել են բորբոքումների, մարմնի ցավերի և այլ հիվանդությունների բուժման համար։ ո
Բույսի տերևները ճզմում էին, քամում հյութը, որն այնուհետև քսում էին մաշկի վրա։
Ժամանակակից բժիշկները թերհավատորեն են մոտենում Սամոայի ավանդական, ժողովրդական բժշկությանը։ Գիտնական Սեեյ Մոլիմաու-Սամասոնին, որը համարվում է Սամոայի բնիկ ժողովրդի ներկայացուցիչը, որոշել է վերջակետ դնել մետալաֆի՝ ցավազրկող հատկություն ունենալու հարցին։
-Այս բույսի շուրջ բազմաթիվ սնահավատություններ կան՝ հատկապես ավանդական բժշկության մեջ, բայց ես իսկապես ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք կարող եմ գիտական հիմք տալ Սամոայի ժողովրդի կողմից ընդունված ավանդական դեղամիջոցներին,- The Guardian-ին ասել է նա։
Մոլիմաու-Սամասոնին աշխատել է ավանդական բժշկությամբ զբաղվող մարդկանց հետ, այնուհետև իրականացրել է քիմիական և գենետիկական վերլուծություններ՝ ուսումնասիրելու դրա բուժիչ հատկությունները։
-Սա այն բույսն է, որին ես այնքան թերհավատորեն էի մոտենում, պարզվեց, որ սա իմ ամենաուժեղ քաղվածքն է,- ասել է նա։
Վերլուծությունները ցույց են տվել, որ մատալաֆիի հյութը պարունակում է ռուտինի կենսաբանական բաղադրիչ, որն ունի հակաբորբոքային ակտիվություն։
Այս բույսի ազդեցությունը կարելի է համեմատել իբուպրոֆենի հետ։
Anybody in Samoa, Tonga, or Fiji seen this plant Psychotria insularum? In Tonga and Samoa it’s called matalafi and is used as a medicine for inflammation pic.twitter.com/Ye5FusB0MU
— BLM?????? (@Sowi_Kiki) November 5, 2021
20:20 06.08.2025
Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել20:20 06.08.2025
Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Փարթին Լոնդոնի դատարանում ցուցմունք է տվել, հայտնում է Mundo Deportivo-ն: Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել: Ինչպես և ակնկալվում էր, Փարթին կմիանա իսպանական «Վիլյառեալին»: Հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Փարթիին մեղադրանք է առաջադրված՝ բռնաբարության 5, ինչպես նաև սեռական ոտնձգության 1 դեպքով: Նրա փաստաբանը նախկինում […] ...
20:10 06.08.2025
Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբՎաշինգտոնի վարչակազմը Հնդկաստանի նկատմամբ 25% լրացուցիչ մքասատուրքեր է սահմանել՝ կապված ռուսական նավթի գնման հետ. նմանատիպ միջոցներ կարող են ձեռնարկվել նաև այլ երկրների նկատմամբ: Համապատասխան գործադիր հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ «Ըստ իս՝ անհրաժեշտ և նպատակահարմար է լրացուցիչ արժեքային մաքսատուրք սահմանել Հնդկաստանից այն ապրանքների ներմուծման վրա, որոնք ուղղակիորեն […] ...
19:51 06.08.2025
Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատունՉի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է, որպեսզի երեխան ԱՄՆ քաղաքացիություն ստանա։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: «Վիզայի դիմումը քննության առնող հյուպատոսական պաշտոնյան կարող է վիզայի տրամադրումը մերժել, եթե հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ եք մեկնում ծննդաբերելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...
19:39 06.08.2025
«Լացիոյի» տպավորիչ թիմային գոլըՀռոմի «Լացիոն» գեղեցիկ թիմային գոլ է խփել «Գալաթասարայի» դեմ ընկերական խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով: Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն առաջին կեսին ավելացված առաջին րոպեին սեփական տուգանային հրապարակից գրոհ է կազմակերպել, որն ավարտվել է տպավորիչ թիմային գոլով: «Լացիոն» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 9-ին՝ «Բարնլիի» հետ, իսկ օգոստոսի 16-ին կընդունի հունական «Ատրոմիտոսին»: 🎮#GalatasarayLazio#AvantiLazio pic.twitter.com/A3lVFBFxjy — […] ...
19:24 06.08.2025
Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի 13-օրյա բազմազգ զորավարժություններըՎրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի բազմազգ Agile Spirit 2025 զորավարժությունները, որոնք անցկացվում էին հուլիսի 25-ից։ Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Զորավարժությունների պաշտոնական փակման միջոցառումները տեղի են ունեցել Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանիի մարտական պատրաստության կենտրոնի շքերթի հրապարակում։ Վրաստանի պաշտպանության նախարարության և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները տարբեր մեդալներ և պատվոգրեր են հանձնել զորավարժությունների ընթացքում աչքի […] ...