Պայթյունների հետևանքով Ջալալաբադում երեք մարդ է զոհվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Պայթյունների հետևանքով Ջալալաբադում երեք մարդ է զոհվել

14:43 07.11.2021

Առնվազն երեք մարդ է զոհվել կիրակի օրը Աֆղանստանի արևելյան Նանգարհար նահանգի  Ջալալաբադ քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով։ Այս մասին հայտնում է տեղական Salam Watandar ռադիոկայանը։

Ըստ աղբյուրի՝ քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ երկու պայթյուն է տեղի ունեցել, որից հետո փոխհրաձգություն է սկսվել երկրում իշխանությունը զավթած արմատական ​​«Թալիբան» շարժման կազմավորումների և «Իսլամական պետություն» Խորասանում խմբավորման գրոհայինների միջև։

Հաղորդվում է, զոհվածներից երկուսը եղել են ոստիկանության  աշխատակիցներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ղրղզստանի ԱԳՆ-ը աջակցում է Երկրորդ համաշխարհային պատերազմի փաստերի աղավաղման կանխարգելմանը

20:50 29.06.2025

Ղրղզստանի ԱԳՆ-ը աջակցում է Երկրորդ համաշխարհային պատերազմի փաստերի աղավաղման կանխարգելմանը

Ղրղզստանը աջակցում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին փաստերի աղավաղումը կանխելուն ուղղված ջանքերին։ Այս մասին Չոլպոն-Ատայում հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժենբեկ Կուլուբաևը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք միշտ պատրաստ ենք աջակցել պատմական ճշմարտությունը պաշտպանելու և Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ փաստերի աղավաղումը կանխելու ջանքերին», – ասել է նա։ […] ...

«Լացիոն» մերժել է «Ինտերի» տրանսֆերային առաջարկը

20:29 29.06.2025

«Լացիոն» մերժել է «Ինտերի» տրանսֆերային առաջարկը

«Ինտերը» հետաքրքրված է «Լացիոյի» կիսապաշտպան Նիկոլո Ռովելայի ծառայություններով: Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար «Ինտերը» պատրաստ է առաջարկել 35 միլիոն եվրո և վարձակալական հիմունքներով «Օլիմպիկո» ուղարկել Կրիստիան Ասլանիին: Հռոմեական ակումբը տեղեկացրել է սակայն, որ չի պատրաստվում բանակցել, քանի որ Ռովելայի հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո: «Ինտերը» սկսել է ուշադրության կենտրոնում պահել Ռովելային, […] ...

Ֆրանսիայի ԱԳՆ. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը կարող է ընդունվել առաջիկա օրերին

20:20 29.06.2025

Ֆրանսիայի ԱԳՆ. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը կարող է ընդունվել առաջիկա օրերին

Ֆրանսիան ակնկալում է, որ հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթը ԵՄ-ի կողմից կհամաձայնեցվի առաջիկա օրերին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն LCI հեռուստաալիքի եթերում։ «Առաջիկա օրերին, քանի որ բանակցությունները մոտենում են ավարտին», – այսպես գերատեսչության ղեկավարը պատասխանել է այն հարցին, թե երբ են ԵՄ երկրները համաձայնեցվելու պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։ Նրա խոսքով՝ […] ...

ԱՄՆ նախագահի որդին հայտնել է, որ կարող է հեշտությամբ դառնալ երկրի նախագահի թեկնածու

20:00 29.06.2025

ԱՄՆ նախագահի որդին հայտնել է, որ կարող է հեշտությամբ դառնալ երկրի նախագահի թեկնածու

ԱՄՆ նախագահի որդին՝ Էրիկ Թրամփը, կարծում է, որ կարող է հեշտությամբ դառնալ երկրի նախագահի թեկնածու։ Այս մասին նա ասել է Financial Times (FT)-ին տված հարցազրույցում։ «Կցանկանայի՞, որ իմ երեխաները նույն փորձառությունն ունենան վերջին տասնամյակում, ինչ ես։ Գիտեք, եթե պատասխանը «այո» լիներ, կարծում եմ՝ դեպի ԱՄՆ նախագահություն քաղաքական ուղին հեշտ կլիներ, այսինքն՝ կարծում եմ՝ կարող եմ […] ...

«Ռոստովն» ու Բայրամյանը  չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ

19:38 29.06.2025

«Ռոստովն» ու Բայրամյանը չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ

«Ռոստովն» ու հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ, հաղորդում է Metaratings-ը: 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է հուլիսի 1-ին: Կողմերն անցկացրել են բանակցությունների առաջին փուլը, պայմանագրի որոշ կետեր դեռևս հստակեցված չեն: Առաջիկա օրերին կանցկացվի բանակցությունների վերջին փուլը: Այնուամենայնիվ, կողմերը շահագրգռված են շարունակել համագործակցությունը: Բայրամյանը «Ռոստովում» խաղում է 2010 թվականից […] ...

Մեծ Բրիտանիայում բողոքի ցույցեր են անցկացվել ԱՄՆ-ից միջուկային մարտագլխիկներ կրելու կարողություն ունեցող F-35 կործանիչների գնման դեմ

19:30 29.06.2025

Մեծ Բրիտանիայում բողոքի ցույցեր են անցկացվել ԱՄՆ-ից միջուկային մարտագլխիկներ կրելու կարողություն ունեցող F-35 կործանիչների գնման դեմ

Անգլիայի արևելքում՝ Նորֆոլկ քաղաքում, բողոքի ցույց է տեղի ունեցել ԱՄՆ-ից միջուկային մարտագլխիկներ կրելու ունակությամբ F-35A ինքնաթիռների գնման դեմ, հայտնել է Միջուկային զինաթափման արշավը (CND): «Այսօր Մարհեմի Թագավորական ռազմաօդային ուժերի բազայում տեղի ունեցավ բողոքի ցույց Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի ծրագրի լայնածավալ ընդլայնման դեմ։ Մենք պետք է դիմակայենք այն կառավարությանը, որը կրճատում է սոցիալական ապահովության և հանրային […] ...

BACK_TO_TOP