17:18 29.06.2025
Նորվեգիայի իշխանությունները չեն խոչընդոտում վարձկանների Ուկրաինա մեկնելուն, նրանք սահմանափակվում են միայն ճանապարհորդությունից զերծ մնալու առաջարկություններով, նորվեգացի զինվորներից մի քանիսն արդեն մահացել են, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Օսլոյում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կորչունովը։
«Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից մարտերին տարբեր կարգավիճակով կարող էին մասնակցել տասնյակ նորվեգացի զինվորներ, որոնցից մի քանիսն արդեն զոհվել են կամ, բավականաչափ կռվելուց հետո, վերադարձել են Նորվեգիա։
Տեղի Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ է, որ Նորվեգիայի քաղաքացիներ են միանում Ուկրաինայի զինված ուժերի շարքերին, սակայն նրանք ճշգրիտ տեղեկություններ չունեն այն մարդկանց թվի մասին, «ովքեր Ուկրաինա են մեկնել պատերազմի կապակցությամբ», – ասել է դիվանագիտական առաքելության ղեկավարը։
Դեսպանի խոսքով՝ այն վարձկանները, որոնք մեկնելուց առաջ կապ են հաստատում Արտաքին գործերի նախարարության հետ, տեղեկացվում են Ուկրաինայի վերաբերյալ գործող առաջարկությունների մասին՝ «զերծ մնալ ցանկացած ճանապարհորդությունից և լքել երկիրը»։
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...
22:40 29.06.2025
«Նոայի» երրորդ անընդմեջ հաղթանակն Ավստրիայում«Նոան» Ավստրիայում ընթացող մարզական հավաքի շրջանակներում երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել: Հայաստանի չեմպիոնն ու գավաթակիրը մրցել է Սլովակիայի առաջնությունը ներկայացնող «Դունայսկա Ստրեդայի» հետ և հաղթել 2-1 հաշվով: Սանդրո Պերկովիչի թիմից գոլ են խփել պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուն և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը: ...
22:35 29.06.2025
Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժածՀունիսի 29-ին, ժամը 13:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցում գտնվող ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել՝ […] ...
22:20 29.06.2025
Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության հանրահավաք է անցկացվումԹբիլիսիի կենտրոնում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքին մասնակցելու համար հավաքվել է ավելի քան հազար մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Հանրահավաքին մասնակցելու է նաև նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ընդդիմությունը խորհրդարանի շենքի առջև ելույթների համար բեմ է պատրաստել։ Ցուցարարները բողոքում են կառավարության քաղաքականության դեմ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդների վերջերս կատարված ձերբակալությունների դեմ, որոնցից մի […] ...
22:05 29.06.2025
«Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը«Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 424 միլիոնի պարտքի 40 տոկոսը վերաձևակերպելու նպատակով կատալոնական ակումբը պարտատոմսեր է թողարկել: Նախագիծը ներառում է «Կամպ Նոու» ստադիոնի վերանորոգումը, շրջակա տարածքի բարեկարգումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը: Նախնական տվյալներով՝ «Բարսելոնան» պարտքը պետք է մարեր 2028 թվականին, սակայն, վերաֆինանսավորման արդյունքում, մարման գործընթացը սկսվելու է […] ...
22:00 29.06.2025
Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցումՀունիսի 29-ին, ժամը 20:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ ...