17:17 09.02.2018
«ՇԱՆԹ» հեռուստաընկերությունը ձեռք է բերել ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի հանդիպումների հայաստանյան հեռարձակման բացառիկ իրավունքը։ Մրցաշարին մասնակցում է նաև Լոնդոնի «Արսենալը»։ Հենրիխ Մխիթարյանի թիմը 1/16-րդ եզրափակչում մրցելու է շվեդական «Էստերսունդ» ակումբի հետ։ Առաջին խաղը տեղի կունենա շվեդական թիմի հարկի տակ փետրվարի 15-ին՝ Երևանի ժամանակով 22.00-ին։ Պատասխան խաղը մեկ շաբաթ անց է՝ փետրվարի 23-ին Երևանի ժամանակով 00:05-ին «Զինագործների» տնային մարզադաշտում։
«ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» Լիգա (UEFA Europa League, նախկինում՝ ՈՒԵՖԱ-ի Գավաթ) ֆուտբոլային ամենամյա մրցաշարն անցկացվում է 1971 թվականից։ Ըստ կարևորության Եվրոպայի երկրորդ ֆուտբոլային ակումբային առաջնությունն է։ Դրան մասնակցում են այն ակումբները, որոնք իրենց ազգային առաջնությունների ավարտից հետո, ՈՒԵՖԱ վարկանիշից կախված, մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են որոշակի տեղեր: Մասնակցում են նաև ազգային գավաթի խաղարկությունների հաղթողները կամ եզրափակչի մասնակից ակումբները։ Առաջնությունում, ընդհանուր հաշվով, հաղթել են 27 տարբեր ակումբներ, որոնցից 12-ը՝ մեկից ավելի անգամ։ Հաղթանակների քանակով ռեկորդակիր է իսպանական «Սևիլիան», որն առաջնությունում հաղթել է 5 անգամ, գործող չեմպիոնը «Մանչեսթեր Յունայթեդն» է։ 2015/16 մրցաշրջանից սկսած հաղթող ակումբը որակավորվում է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։
Բուքմեյքերական ընկերությունների կարծիքով այս մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի հաղթողի գլխավոր հավակնորդը Մադրիդի «Աթլետիկո»-ն է, որի հնարավորությունները գնահատվում են 4.5 գործակցով։ Երկրորդ տեղում Լոնդոնի «Արսենալ»-ն է 6.0 գործակցով։ Ֆավորիտների եռյակը եզրափակում են «Նապոլի»-ն և Դորտմունդի «Բորուսիա»-ն հավասար՝ 11.0 գործակցով։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...