TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+22.09 oC

ֆուտբոլ

Սուլշերը կոչ է արել Լինգարդին և Ռեշֆորդին կենտրոնանալ ֆուտբոլի, այլ ոչ թե նորաձևության վրա

15:40 23.09.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գյունար Սուլշերը դժգոհ է կիսապաշտպան Ջեսի Լինգարդի և հարձակվող Մարկուս Ռեշֆորդի կենտրոնացվածությունից: «Կարմիր սատանաների» մարզիչը զրուցել է անգլիացի ֆուտբոլիստների հետ և կոչ արել կենտրոնանալ ֆուտբոլի վրա, այլ ոչ թե նորաձևության: Այս մասին հայտնում է  The Sun-ը: Ըստ պարբերականի տվյալների` Սուլշերը և իր օգնական Մայք Ֆելանը զրուցել են ֆուտբոլիստների հետ: Լինգարդն […]

̰
Չեխիայում ֆուտբոլիստը հետույքով ինքնագոլի հեղինակ է դարձել

15:26 23.09.2019

Չեխիայի առաջնության 10-րդ տուրում «Սլավիան» մրցակցի հարկի տակ 0:3 հաշվով առավելության է հասել «Սպարտայի» նկատմամբ: Հանդիպման 55-րդ րոպեին հյուրերը խփել են երկրորդ գնդակը: «Սլավիայի» ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը դիպչել է տանտերերի կիսապաշտպան Միխալ Սաչեկի հետույքին և հայտնվել դարպասում:

̰
Իրանը վերացնում է կանանց` մարզադաշտում ֆուտբոլ դիտելու արգելքը

12:50 23.09.2019

Հաջորդ միջազգային խաղերին Իրանում կանանց թույլատրվելու է մարզադաշտում ֆուտբոլ դիտել: Իրանի իշխանությունները համաձայնել են վերացնել կանանց ֆուտբոլային մարզադաշտեր այցելելու արգելքը, որը գործում էր 1979 թվականից, հայտնում է BBC-ն: Առաջին հանդիպումը, որին իրանցի կանայք կկարողանան մասնակցել, կլինի Իրանի և Կամբոջայի ազգային հավաքականների հանդիպումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին 2022 թվականի աշխարհի գավաթին ընդառաջ: ՖԻՖԱ-ի պատվիրակության այցին […]

̰
Գյումրու մարզադաշտում դիտեցինք «Շիրակ»-«Արարատ Արմենիա» ֆուտբոլային հանդիպումը․ Ա․ Միրզոյան

23:24 21.09.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Գյումրու մարզադաշտից և կից գրել․ «Գյումրու մարզադաշտում դիտեցինք «Շիրակ» – «Արարատ Արմենիա» ֆուտբոլային հանդիպումը։ Խաղն ավարտվեց «Շիրակի» հաղթանակով։ Շնորհավորում եմ բոլոր երկրպագուներին»։

̰
Ուսեին Բոլտը ասել է, թե ում օգտին կքվեարկեր «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» կոչման համար

13:25 21.09.2019

Ճամայկացի արագավազորդ, Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, աշխարհի բազմակի ռեկորդակիր Ուսեին Բոլտը ասել է, թե ում օգտին կքվեարկեր ՖԻՖԱ-ի վարկածով «Տարվա լավագույն ֆուտբոլիստին» ընտրելու համար: «Ռոնալդուն, Մեսին և Վան Դեյքը երեք հիանալի ֆուտբոլիստներ են: Ռոնալդուն և Մեսսին այս մրցանակին արժանացել են հնգական անգամ, իսկ Վան Դեյքը դարձել է ՈւԵՖԱ-ի մրցանակակիր: Հաշվի առնելով անցած մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում […]

̰
19-ամյա նորվեգացին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի տուրի լավագույն ֆուտբոլիստ

17:12 20.09.2019

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստի անունը: Մրցանակին արժանացել է «Զալցբուրգի» 19-ամյա հարձակվող Էրլին Հոլանը: Նորվեգացի ֆուտբոլիստը «Գենկի» հետ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել և օգնել է ավստրիական ակումբին 6:2 հաշվով հաղթանակ տանել: Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենը, ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան […]

̰
Շիրակի մարզպետը մասնակցել է Թալիշում զոհված Վիկտոր Յուզիխովիչի հիշատակին նվիրված ֆուտբոլի մրցաշարին

16:20 20.09.2019

Շիրակի մարզպետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցում մասնակցել է Անկախության 28-րդ տարեդարձին և Թալիշում զոհված հերոս Վիկտոր Յուզիխովիչի հիշատակին նվիրված ֆուտբոլի մրցաշարին։ Մինչ ավանդական դարձած մրցաշարի մեկնարկը՝ հյուրերը ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ Վիկտոր Յուզիխովիչի ծնողների հետ ծաղիկներ են դրել հերոսի հուշարձանին։ Ողջունելով […]

̰
Ադրբեջանում Երևանի անունով ֆուտբոլային ակումբ են բացել

17:16 19.09.2019

Ադրբեջանի ֆուտբոլի առաջնության երրորդ դիվիզիոնում նոր ակումբ է հայտնվել, որին տվել են Հայաստանի մայրաքաղաքի անունը։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ 2019-2020 թվականների մրցաշրջանում այն կխաղա «Ռեգիոնալ լիգայում»։ Ակումբը ստացել է «Իրևան» անունը, որ Երևանի ձևախեղված, ադրբեջանական տարբերակն է։ Մարզումներն այս ակումբն իրականացնելու է Բաքվի մոտ տեղակայված մարզադաշտերից մեկում։ Ներկայումս Ադրբեջանում գործում է նաև «Ղարաբաղ» […]

̰
Ճամայկայում կայծակը հարվածել է ֆուտբոլիստներին հենց խաղի ժամանակ

09:10 18.09.2019

Ճամայկայում խաղի ժամանակ կայծակը հարվածել է դաշտին, հայտնում է Loop Jamaica պորտալը։ Դեպքը  տեղի է ունեցել տեղական թիմերի հանդիպման 82-րդ րոպեին։ Կայծակի հարվածից երկու ֆուտբոլիստներ ընկել են։ Մարզիկները հոսպիտալացվել են։ Տուժել են նաև այլ ֆուտբոլիստներ։

̰
«Բարսելոնա» ակումբի ֆուտբոլիստին թալանել են

21:34 16.09.2019

«Բարսելոնա» ակումբի ֆուտբոլիստին թալանել են: Չարագործների խումբը ներխուժել է «Բարսելոնա» ակումբի պաշտպան Սամուել Ումտիտիի տուն և թալանել: Այս մասին հայտնել է La Vanguardia պարբերականը: Առաջինը կողոպուտի հետքերը նկատել են հարևանները: Նրանք տեսել են, որ Ումտիտիի տան դուռը բաց է, և անմիջապես ոստիկանություն են կանչել:  Դեպքի վայր ժամանած ոստիկանները ֆրանսիացու տանը հայտնաբերել են կոտրած երկաթյա պահարանը: […]

̰
ԱՄՆ-ում խաղի ժամանակ ֆուտբոլի դաշտը սկսել է այրվել

08:54 16.09.2019

Ամերիկյան Թեննեսի նահանգի Նեշվիլ քաղաքում խաղի ժամանակ ֆուտբոլի դաշտում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ բռնկումը տեղի է ունեցել հրատեխնիկական սարքից, սակայն կրակն արագ հասել է խոտածածկույթին և սկսել տարածվել։ Հրշեջներին հաջողվել է օպերատիվ կերպով մարել կրակը։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

̰
Երևանի ֆուտբոլի դաշտերից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

12:33 14.09.2019

Երևանում Ժամը 07։10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի փողոցում՝ թիվ 164 դպրոցի և թիվ 103 մանկապարտեզի բաժանարար հատվածում գտնվող ֆուտբոլի դաշտում դարպասաձողից տղամարդու դի կա կախված: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Ոստիկանները, քննիչներն ու փրկարարները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ, […]

̰
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը դատապարտվել է ազատազրկման

16:31 11.09.2019

«Իստանբուլ Բաշաքշեխիր» ակումբի և Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Արդա Թուրանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են կատալոնական «Բարսելոնային», դատապարտվել է երկու տարի ութ ամսվա ազատազրկման: Այս մասին հայտնում է ВВС-ն: Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստը դատապարտվել է անօրինական զենք պահելու, կրակոցների և կանխամտածված հարձակման համար: Անցած տարվա հոկտեմբերին Թուրանը Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում ծեծկռտուք էր հրահրել: 32-ամյա ֆուտբոլիստը ոտնձգություն […]

̰
«Արարատը» ոչ ֆուտբոլային հաշվով պարտվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին

19:05 09.09.2019

Մոսկվայի «Արարատը» ընկերական խաղում 0:6 հաշվով պարտվել է Ռուսաստանի առաջատար ակումբներից մեկին՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Բանակայինների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել ճապոնացի հարձակվող Տակումա Նիսիմուրան: ԲԿՄԱ-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

̰
Գյուլբուդաղյանցը մեր հավաքականի կորիզը հանդիսացող ֆուտբոլիստների ֆուտբոլային կնքահայրն է. Զ.Եգանյան

14:51 09.09.2019

Հայաստան – Բոսնիա-Հերցեգովինա ֆուտբոլային հանդիպումից հետո ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում անդրադարձել է հանդիպման արդյունքում հայկական կողմի տարած հաղթանակի ու հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կատարած աշխատանքին: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ։ «Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին, ով հրաշալի արդյունքներ է ցույց […]

̰
Արթուր Վանեցյանը հավաքականի ֆուտբոլիստների հետ տոնել է հաղթանակը

20:14 08.09.2019

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը սոցիալական ցանցերից իր էջերում լուսանկարներ է հրապարակել Հայաստանի հավաքականի հանդերձարանից, որում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հավաքականի ֆուտբոլիստների հետ տոնում է Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ տարած հաղթանակը:  

̰
Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ազատ են արձակվել բանտից

14:54 06.09.2019

Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինը և Պավել Մամաևը պայմանական վաղակետ ազատ են արձակվել բանտից: Դատապարտյալները Բելգորոդի շրջանի գաղութից դուրս կգան 10 օր հետո: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին ֆուտբոլիստները իրենց ընկերների հետ մասնակցել էին Մոսկվայում տեղի ունեցած երկու ծեծկռտուքի, որի հետևանքով մի քանի հոգի վնասվածքներ էին ստացել:

̰
ՔՊ-ականները մարզադաշտից հետևում են Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղին

21:36 05.09.2019

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ: Նրանք միասին հետևում են Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանը:

̰
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը մեղադրվում է մանկական պոռնկագրական նյութեր տարածելու մեջ

23:59 04.09.2019

Մադրիդի «Ռեալի», «Շալկե 04»-ի և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Քրիստոֆ Մետցելդերը մեղադրվում է մանկական պոռնկագրական նյութեր տարածելու մեջ: Այս մասին հայտնում է լրագրող Տանկրեդի Պալմերին՝ վկայակոչելով Bild-ին: «Մետցելդերը մեղադրվում է մանկական պոռնկագրական նյութեր տարածելու մեջ: Գերմանիայի ոստիկանությունը խուզարկության թույլտվություն է ստացել և առգրավել նրա համակարգիչը և բջջային հեռախոսը: Ոստիկանությանն այս մասին հայտնել է Մետցելդերի հարսնացուն, […]

̰
Հավաքականի՝ արտերկրում խաղացող ֆուտբոլիստների մոտ հոգնածություն կար, հուսամ կվերականգնվեն․ Գյուլբուդաղյանց

20:47 04.09.2019

Իտալիայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպմանն ընդառաջ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հեռվից են եկել, երկու ինքնաթիռ են փոխել ու որոշակի հոգնածություն են ունեցել։ Այս մասին այսօրվա նախախաղային ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։ Նա հույս հայտնեց, որ մինչև խաղի օրը նրանք կհասցնեն վերականգնվել, ու ասաց, որ մի մասն արդեն վերականգնվել է։ Ինչ վերաբերում է […]

̰
Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթի խաղարկության օրը

21:24 03.09.2019

«Արարատ-Արմենիա»-ն և «Ալաշկերտ»-ը Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթը կխաղարկեն սեպտեմբերի 24-ին: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: «Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղարկության «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում: Սկիզբը՝ ժամը 19:00-ին»,- հայտնում է ֆեդերացիան:  

̰
Հրաշալի կլինի յուրացնել իտալական ֆուտբոլային փորձը. Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը

17:20 03.09.2019

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ից տեղափոխվել է իտալական «Ռոմա»: Մխիթարյանը երեկ ժամանել է Հռոմ և բուժզննում անցել, որից հետո մինչև 2020-ի հունիսի 30-ը նոր ակումբում վարձակալությամբ հանդես գալու պայմանագիր ստորագրել: Հայ ֆուտբոլիստը «Ռոմա» ակումբի կազմում կխաղա 77 համարի մարզաշապիկով: Ակումբի պաշտոնական էջը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի առաջին հարցազրույցը իտալական ակումբի ֆուտբոլիստի կարգավիճակում։ «Սա նոր […]

̰
Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել է 25 ֆուտբոլիստի

21:50 30.08.2019

Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 5-րդ և 6-րդ տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Իտալիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականների հետ: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարզահավաքը նախատեսվել է սեպտեմբերի 2-ից 8-ը: Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է 25 ֆուտբոլիստի. Դարպասապահներ Արամ Հայրապետյան, «Ուրարտու» Անատոլի Այվազով «Ուրարտու» Արման Մելիքսեթյան, «Նոա» Արսեն Բեգլարյան, […]

̰
«Արսենալի» նախկին ֆուտբոլիստը հրապարակել է մերկ ընկերուհու տեսանյութը

17:00 29.08.2019

Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Նիկլաս Բենդտները սոցցանցերից մեկում տեսանյութ է հրապարակել, որում ընկերուհու՝ Ֆիլին Ռուպսռորֆի հետ զվարճանում է: Բենդտները արդեն ջնջել է տեսանյութը, սակայն այն տարածվել է այլ հարթակներում:

̰
«Փյունիկը» ձեռք է բերել 19-ամյա նիգերիացի ֆուտբոլիստի

16:15 29.08.2019

Երևանի «Փյունիկը» պայմանագիր է ստորագրել նիգերիացի հենակետային կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի հետ: 19-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբ է տեղափոխվել Վանաձորի «Լոռիից»` վարձավճարով: Իվուն Հայաստանում հանդես է գալիս 2017/18 մրցաշրջանից, անցած մրցաշրջանում մասնակցել է 34 հանդիպման, դարձել 5 գոլի հեղինակ։

̰
Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստը ծննդյան տարեդարձը նշել է զորավարժարանում

15:50 29.08.2019

Ռուսաստանի ազգային հավաքականի և «Զենիթի» կիսապաշտպան Յուրի Ժիրկովի կինը ամուսնու 36-ամյակի միջոցառումները կազմակերպել է զորավարժարանում: Միջոցառմանը ներկա է եղել նաև «Զենիթում» Ժիրկովի թիմակից Բրանիսլավ Իվանովիչը: Զորավարժարանում Ժիրկովն ու իր ընկերները վարել են ռազմական տրանսպորտային միջոցներ և տանկ, ինչպես նաև կրակել  տարբեր զենքերով: Նշենք, որ Յուրի Ժիրկովը հրավիրվել է Ռուսաստանի հավաքական, մասնակցելու «Եվրո 2020»-ի ընտրական փուլի` […]

̰
«Բրագայի» և «Ամկարի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ալաշկերտ»

15:00 28.08.2019

Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել փորձառու սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչի հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 29-ամյա ֆուտբոլիստը Բելգրադի «Պարտիզանի» սան է, որի կազմում դարձել է Սերբիայի քառակի չեմպիոն և կրկնակի գավաթակիր: Միլկովիչը հանդես է եկել պորտուգալական «Բրագայում», խորվաթական «Սպլիտում», երկու մրցաշրջան և ավելի քան 50 հանդիպում է անցկացրել ռուսական Պրեմիեր լիգայում Պերմի […]

̰
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը մեկնել է Լյուքսեմբուրգ

10:52 28.08.2019

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը մեկնել է Լյուքսեմբուրգ: Այդ մասին ակումբը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Մեկնում ենք Լյուքսեմբուրգ: Մաղթեք մեզ հաջողություն այս կարևոր խաղում»,- գրված է էջում: Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» օգոստոսի 22-ին սեփական հարկի տակ ընդունել էր Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»: Հանդիպումն ավարտվեց Հայաստանի գործող չեմպիոնի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Վարդան Մինասյանի սաներից գոլի հեղինակ […]

̰
Մադրիդի «Ռեալի» 1902թ. մարզաշապիկը՝ ֆուտբոլիստների ստորագրությամբ, հասավ Նիկոլ Փաշինյանին

16:33 27.08.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Մազմանյանը լուսանկար է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հետ: Լուսանկարին կից՝ նա գրել է. «Մադրիդի Ռեալի 1902 թվականի մարզաշապիկը ֆուտբոլիստների ստորագրությամբ վերջապես հասավ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սա էն մայկեն ա, որ Սերխիո Ռամոսը ստորագրելուց հետո չէր ուզում վերադարձնել»:

̰
Ո՞վ է «Բարսելոնայի» ամենաանչափահաս ֆուտբոլիստը

23:52 26.08.2019

Անսու Ֆատին նորամուտը նշեց «Բարսելոնայում»՝ Իսպանիայի առաջնության 2-րդ տուրի «Բետիս»-ի հետ խաղում: Հանդիպման 78-րդ րոպեին նա փոխարինեց Կարլես Պերեսին։ Պարզվել է, որ 16 տարեկան Ֆատին «Բարսելոնայի» կազմում Լա Լիգայում խաղացած ամենաերիտասարդ խաղացողների ցուցակում երկրորդն է: Ավելի երիտասարդ տարիքում իսպանական ակումբի կազմում հանդես է եկել միայն Վիսենտե Մարտինեսը 1941 թվականին: Նա իր առաջին խաղի ժամանակ ընդամենը […]

̰
BACK_TO_TOP