17:35 09.02.2018
«Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովից 10 տարի անց արդյունավետ քայլեր անելու ժամանակն է »,- հայտարարել է ամերիկյան հետազոտական Heritage Foundation կենտրոնի զեկույցի հեղինակ Լյուկ Քոֆին: Զեկույցում քննարկվել է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավոր փոխզիջումային տարբերակը:
Զեկույցի հեղինակը նշել էր, որ Դաշինքի մի շարք անդամներ մտավախություն ունեն, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի պատճառով, Վրաստանի`ՆԱՏՕ-ին անդամակցությունը ավտոմատ կերպով կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ պատերազմի:
Քոֆիի հայտարարությամբ,Վրաստանի իշխանությունները մասնավոր զրույցներոմ հայտարարել են, որ ուրախությամբ կընդունեն ՆԱՏՕ անդամակցելու փոխզիջումային տարբերակը,որը նախատեսում է Աբխազիայում և Հարավային Օսիայի տարածքում Դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածի կասեցում:
Նշենք, որ Դաշինքի կանոնադրության 5-րդ կետի կասեցման նախադեպը եղել է 1951թ տարածքային խնդիրներ ունեցող Թուրքաիյի և Հունաստանի ՆԱՏՕ անդամակցության ժամանակ:
«Սա Վրաստանի`ՆԱՏՕ անդամակցելու համար իրատեսական լուծում կլինի: Ես չեմ առաջարկում, որ Վրաստանը հրաժարվի տարածքային ամբողջականությունից`բոլորովին: Պարզապես ասում եմ, որ քանի որ Վրաստանն ունի ուժի չկիրառման պայմանագիր, ապա ինչին է պետք գրավյալ տարածքների համար ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածի երաշխիքը: Անձամբ ինձ համար սա արհեստականորեն ստեղծված խոչընդոտ է»,- հայտարարել է Քոֆին: Նրա համոզմամբ, «դա կլինի միայն ժամանակավոր լուծում, մինչև Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնվի միջազգայնորեն ճանաչված սահմաններում» :
Նշենք, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածը նախատեսում է,որ Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում դաշինքի երկրներից մեկ կամ մի քանիսի վրա հարձակումը կդիտարկվի որպես հարձակում դաշինքի վրա: Հետևաբար, ՆԱՏՕ-ի երկրները պարտավոր են օգնություն տրամադրել նման երկրին անհատական կամ համատեղ գործողությամբ, այդ թվում`զինված ուժի կրրառմամբ`վերականգնելու և պահպանելու անվտանգությունը Հյուսիս-ատլանտյան տարածքում:
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...
12:47 03.08.2025
The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաներիՄեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...
12:29 03.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելովՎաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...