TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+12.09 oC

ՆԱՏՕ

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել չկրճատել պաշտպանական ներդրումները

20:30 19.03.2020

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի անդամ երկրները պետք է հավատարիմ մնան նախկինում ընդունված պաշտպանական ծախսերին` չնայած նոր կորոնավիրուսի տարածմանը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Հույս ունեմ, որ դաշնակիցները հավատարիմ կմնան իրենց ծրագրերին»,- ասել է Ստոլտենբերգը: Նա նշել է, որ երբ ՆԱՏՕ-ի անդամները որոշել են մեծացնել պաշտպանական ծախսերը, դա արվել է […]

̰
Ստոլտենբերգը կատակել է Թրամփի հետ նախաճաշելու մասին

21:16 03.12.2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պատմել է, որ իրեն և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Լոնդոնում նախաճաշին մատուցել են ձվածեղ և նրբերշիկներ: «Ինչպես միշտ, հրաշալի նախաճաշ էր: Մենք կերել ենք ձվածեղ, նրբերշիկներ, տոստեր և նարնջի հյութ: Հրաշալի նախաճաշ էր, ինչպես միշտ՝ Միացյալ Նահանգների կողմից վճարված»,- ծիծաղելով պատմել է Ստոլտենբերգը: Հիշեցնենք, որ Լոնդոնում դեկտեմբերի 3-4 տեղի […]

̰
Թրամփը Մակրոնին մեղադրել է ՆԱՏՕ-ի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ

20:41 03.12.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին ՆԱՏՕ-ի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Բանն այն է, որ ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան» մասին: «Սա կոշտ և ոչ այդքան հաճելի հայտարարություն է 28 երկրների համար: Դուք պարզապես չեք կարող այդպիսի խոսքեր ասել ՆԱՏՕ-ի վերաբերյալ, դա անհարգալից է: Ոչ մեկ […]

̰
Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում. Ջոնսոն, Ստոլտենբերգ

20:20 15.10.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը արտահայտել են իրենց խոր անհանգստությունը Սիրիայի հյուսիսային շրջաններում ստեղծված իրավիճակի հետ կապված: Նրանք երկուսն էլ նշել են, որ Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունները Սիրիայում պետք է դադարեցվեն: Ջոնսոնը և Ստոլտենբերգը համաձայնել են, որ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրները, ներառյալ Թուրքիան, պետք է իրենց ջանքերը կենտրոնացնեն «Իսլամական […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իմ ամենամեծ երկրպագուն է. Թրամփ

13:01 07.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հանդիսանում է իր ամենամեծ երկրպագուն, գրում է Fox News-ը: Թրամփի խոսքերով՝ իր նախագահության ընթացքում 15 տարվա մեջ առաջին անգամ դաշինքի բյուջե ներդրումները դադարել են կրճատվել և կտրուկ աճել են: «Քարտուղար Սթոլթենբերգը, հավանաբար, իմ ամենամեծ երկրպագուն է, օրեր առաջ նա հանդես է եկել ելույթով: […]

̰
Վրաստանը հեշտացնում է ՆԱՏՕ-ի նավերի մուտքն իր տարածքային ջրեր

17:29 05.06.2019

Վրաստանը մշակել է օրենսդրական փաթեթ, որը կհեշտացնի ՆԱՏՕ-ի ծովային մշտական միավորումների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի օպերատիվ ենթակայության տակ գտնվող նավերի համար Վրաստանի տարածքային ջրեր ու նավահանգիստներ մուտքի դիվանագիտական թույլտվության ստացումը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Համապատասխան քայլերի մշակման մասին խոսվում է 2018-2020թթ. պետական ծրագրի իրականացման վերաբերյալ տարեկան առաջին զեկույցում, որը երկուշաբթի խորհրդարանին է ներկայացրել Վրաստանի վարչապետ […]

̰
ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունում ներառվել է նաև Վրաստանը

20:30 04.06.2019

ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունում տեղ է գտել նաև Վրաստանը: Դաշինքը վերջին տասնամյակում առաջին անգամ հրապարակել է նոր ռազմավարություն: Դրա պատճառը նոր մարտահրավերներն են և Ռուսաստանի կողմից միջուկային սպառնալիքը: ՆԱՏՕ-ն գտնում է, որ Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տվել, որ Ռուսաստանը պահանջում է հատուկ մոտեցում: Տեղեկությունը հայտնել է BBC-ին: Դաշինքի նոր ռազմավարությունը պարունակում է չորս կետ` […]

̰
ՆԱՏՕ-ն պատրաստ է Հյուսիսային Մակեդոնիային ընդունել «ընտանիք». Ստոլտենբերգ

14:35 04.06.2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հյուսիսային Մակեդոնիա երկօրյա այցի ընթացքում հայտարարել է, որ իրենք պատրաստ են ընդունել Հյուսիսային Մակեդոնիային ՆԱՏՕ-ի «ընտանիք»: Սկոպյեում Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևի հետ հանդիպումից հետո Ստոլտենբերգը նաև հայտնել է, որ անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին անվտանգություն և բարգավաճում կբերի Հյուսիսային Մակեդոնիայի ժողովրդին: Հիշեցնենք, որ Հյուսիսային Մակեդոնիայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը բացվել է […]

̰
Վրացի օրենսդիրները կմասնակցեն ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստին

17:49 01.06.2019

ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների խորհրդարանականները գարնանային նստաշրջանի շրջանակներում մայիսի 31-ից հունիսի 3-ը կհավաքվեն Սլովակիայում։ Վրաստանի խորհրդարանի տարածած տեղեկատվության համաձայն`ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին կմասնակցեն նաև Վրաստանի խորհրդարանի անդամները: Խորհրդարանական վեհաժողովում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների օրենսդիրները կքննարկեն գլոբալ անվտանգությանն առնչվող, ինչպես նաև ԱՄՆ-ի և Եվրոպայի համար կարևոր քաղաքական հարցերը և առաջիկա ծրագրերը:

̰
ՆԱՏՕ-ն ՌԴ միջուկային վտանգի ֆոնին ռազմավարական փոփոխությունների կդիմի

16:50 25.05.2019

Ռուսաստանի կողմից միջուկային վտանգի ֆոնին ՆԱՏՕ-ն ռազմական ոլորտում ռազմավարության փոփոխություն կատարելու որոշում է կայացրել: Այս մասին գերմանական Welt an Sonntag պարբերականին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Այս շաբաթվա ընթացքում մեր ռազմական փորձագետները որոշում են կայացրել ռազմական նոր ռազմավարություն (ներդնելու-խմբ.) կազմակերպությունում»,- ասել է միջազգային կառույցի ներկայացուցիչը: Նա նաև հայտնել է արևելքում […]

̰
Ռուսաստանը շարունակում է մտածել, որ ագրեսիայով կարող է խանգարել Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, դա տեղի չի ունենա. Զուրաբիշվիլի

00:47 16.05.2019

Պաշտոնական այցով Լատվիայում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր լատիշ գործընկերոջ հետ առանձնազրույցից հետո կայացած ասուլիսում հայտարարել  , որ Վրաստանը դեռ շատ բան ունի անելու՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: «Մենք 30 տարի առաջ սկսեցինք պայքարել անկախության և ժողովրդավարության համար։ Երևի 30 տարի առաջ ոչ ոք չէր մտածում, որ Լատվիան կդառնա ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ, […]

̰
Ստոլտենբերգը Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական C-400-ների գնման առնչությամբ

12:45 07.05.2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ կայացած հանդիպման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական C-400 հակաօդային համակարգերի ձեռբերման առնչությամբ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նա նշել է, որ եթե Թուրքիան կատարի այս քայլը, ապա ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի վերջինիս նկատմամբ: Ստոլտենբերգը նաև հույս է հայտնել, որ հնարավոր […]

̰
Ռոգոզինը պատասխանել է ռուսաստանցիների մուտքն ԱՄՆ արգելելու մասին ՆԱՏՕ-ի պաշտոնյայի հայտարարությանը

19:40 05.05.2019

«Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը պատասխանել է ԱՄՆ բանակի ծովակալ, Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար Ջեյմս Ստավրիդիսի առաջարկին՝ արգելել ՌԴ քաղաքացիների մուտքը ԱՄՆ: Նա ամերիկացի ծովակալին խորհուրդ է տվել «ռուսաֆոբիա չհրահրել»: «Իմ ընկերական խորհուրդը քեզ, Ջեյմս: Ժամանակն է դադարեցնել ռուսաֆոբիան ու լարել իրավիճակը մեր երկկողմ հարաբերություններում»,- գրել է Ռոգոզինը Twitter-ի իր միկրոբլոգում: Նա ընդգծել է, […]

̰
ՆԱՏՕ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյան կոչ է արել արգելել ռուսաստանցիների մուտքը ԱՄՆ

12:30 05.05.2019

ԱՄՆ բանակի ծովակալ, Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը կոչ է արել խստացնել հակառուսական պատժամիջոցները՝ ընդհուպ ռուսաստանցիների մուտքի լիակատար արգելք Միացյալ Նահանգներ: Այս մասին նա հայտնել է  Time ամսագրի համար գրված իր հոդվածում: Ստավրիդիսը հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության ընթացքում հաստատվել է Ռուսաստանի միջամտությունը ԱՄՆ ընտրություններին: Իր գլխավոր ապացույցը նա […]

̰
Լեհաստանում ԱՄՆ զորքերի տեղակայմամբ կխախտվի ՌԴ-ՆԱՏՕ հիմնարար ակտը. Լավրով

18:56 30.04.2019

Լեհաստանում ԱՄՆ զինվորականների թվի ավելացումը կարող է խախտել ՌԴ-ՆԱՏՕ հիմնարար ակտը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նա նաև ասել է, որ ՌԴ-ն չի պատրաստվում հարձակվել ո՛չ Լեհաստանի, և ո՛չ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա: «Ներկա դրությամբ խոսքը ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև հաստատված հիմնարար ակտի կարևորագույն կետերից մեկի […]

̰
ՆԱՏՕ-ն հերքում է ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու մասին ռուսական կողմի հայտարարությունը

00:25 17.04.2019

ՆԱՏՕ-ում հերքել են նախօրեին Ռուսաստանի կողմից արված հայտարարությունն այն մասին, որ երկու կողմերի միջև կտրականապես դադարեցված են քաղաքացիական ու ռազմական համագործակցության բոլոր կապերը, հայտնում է Korrespondent-ը՝ նշելով, որ այս մասին հայտարարություն է արել կառույցի մամուլի քարտուղար Օանա Լունգեսկուն: «ՆԱՏՕ-ի դիրքորոշումը չի փոխվել: Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում ՆԱՏՕ-ն հավատարիմ է երկբևեռ հաղորդակցության սկզբունքին. հզոր զսպում ու […]

̰
ՆԱՏՕ-ն հակաօդային զինատեսակ է տեղակայել Ռումինիայում

19:30 15.04.2019

Ռումինիայի հարավում գտնվող ու ՆԱՏՕ-ին ենթարկվող հակաօդային պաշտպանության բազաներից մեկում տեղադրվել է ամերիկյան THAAD զենիթահրթիռային համակարգերի ստորաբաժանում՝ Դաշինքի արտաքին սահմանների հսկողությունը ժամանակավորապես իրականացնելու համար, փոխանցում է Razm.info մասնագիտացած կայքը։ Ռումինական «Դևեսելուի» ռազմաբազայում նախատեսված են շինարարական վերանորոգման ծավալուն աշխատանքներ, ինչի հետ կապված էլ այնտեղի սպառազինության մի մասը կարող է ժամանակավորապես դուրս բերվել ռազմաբազայից։ Որպեսզի այդ ընթացքում […]

̰
ՌԴ-ն և ՆԱՏՕ-ն վերջնականապես խզել են համագործակցությունը

18:56 15.04.2019

ՌԴ արտգործնախարարի օգնական Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն ամբողջությամբ դադարեցրել են քաղաքացիական ու ռազմական համագործակցությունը, հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չգիտի՝ ինչպես դուրս գալ Ռուսաստանի հետ հարաբերությունների փակուղուց: Նա հայտնել է, որ հենց ՆԱՏՕ-ն է մերժել կողմերի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ռուսական կողմի առաջարկած տարբերակները՝ ավելացնելով, […]

̰
ՆԱՏՕ-ն կուժեղացնի իր ակտիվությունը Սև ծովում

18:22 13.04.2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը Ուկրաինայի և Վրաստանի առաջ ծառացած սպառնալիքներին դիմակայելու նպատակով խոսել է Դաշինքի կողմից այդ երկրներին պրակտիկ աջակցության ցուցաբերելու միջոցների մասին: Նրա խոսքով` ապրիլին ընդունված «Սև ծովի» մասին փաթեթը ենթադրում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի  գործունեության ակտիվացում և աշխատանքներ տվյալ երկրների հետ ռազմածովային և սահմանային վերահսկողության  վերապատրաստվածության ուղղությամբ: Վրաստանի ու Ուկրաինայի հետ համատեղ […]

̰
Պուտինի դե ֆակտո վետոն հաղթահարելու միակ ճանապարհը Վրաստանի անդամակցությունն է ՆԱՏՕ-ին. Ռասմուսեն

13:07 12.04.2019

Միակ ճանապարհը, որ հաղթահարվի Պուտինի դե ֆակտո վետոն, Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամագրելն է կիպրական մոդելով: Այդ մասին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է վրացական Առաջին ալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամագրվելու ճանապարհի միակ պատնեշը Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքներն են: «Վրաստանը բավարարում է գրեթե բոլոր չափանիշները և պահանջները, որ դառնա ՆԱՏՕ-ի անդամ: […]

̰
Աֆղանստանում ամերիկացի 4 զինվոր է զոհվել

11:21 09.04.2019

Աֆղանստանում զոհվել է ամերիկացի 4 զինվորական: Եվս մի քանի ամերիկացի զինվորականներ վիրավորվել են: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի կայքը: Զինծառայողների մահվան պատճառ է դարձել ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկումը: Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի Բաղրամ քաղաքում: Վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել: Զինվորներին տրամադրվում է բժշկական օգնություն: ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության քաղաքականության համաձայն`մահացածների անունները կհայտարարվեն նրանց հարազատներին տեղեկացնելուց հետո […]

̰
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին զգալի ներդրում է կատարում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության հաջողության գործում

23:31 05.04.2019

ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում Հյուսիսատլանտյան դաշինքն օգտագործում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի միջանցքը՝ Աֆղանստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների համար, ինչը նշանակալի ներդրում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության հաջողության գործում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտոնբերգն այդ մասին հայտարարել է դաշինքի 70-ամյակի կապակցությամբ ՆԱՏՕ-ի Արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ ունեցած ելույթում, որը տեղ է գտել Ադրբեջանի ԱԳՆ […]

̰
Վտանգավոր է մտածել, որ Վրաստանի ՆԱՏՕ հրավերը սադրանք է Ռուսաստանի դեմ. Ստոլտենբերգ

16:55 05.04.2019

«Իսկապես վտանգավոր է մտածել, որ Վրաստանին ՆԱՏՕ հրավիրելը սադրանք է Ռուսաստանի դեմ»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը: Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի կազմավորման 70-ամյակին նվիրված միջոցառումների ամփոփիչ մամուլի ասուլիսում Ուկրաինային և Վրաստանին անվանել է դաշինքի «սերտ գործընկերներ»: Նա միաժամանակ հայտարարել է, որ դաշինքի անդամ պետությունների հետ համաձայնեցրել է գործողությունների ամբողջական  փաթեթը, որը նախատեսում է սևծովյան տարածաշրջանում […]

̰
ՆԱՏՕ-ն հաստատել է Վրաստանին աջակցություն նախատեսող «Սև ծովի փաթեթը»

11:10 05.04.2019

ՆԱՏՕ-ն հաստատել է, այսպես կոչված, «Սև ծովի փաթեթը»: Ինչպես ասված է դաշինքի պաշտոնական կայքէջում, նշված փաթեթը միավորում է միջոցները, որոնց նպատակն է Սև ծովի տարածաշրջանում իրավիճակի մասին հավելյալ լրատվության ընդունումը և Վրաստանի և Ուկրաինայի աջակցության ուժեղացումը և հաստատումը, հայտնում է 1tv.ge-ն: Փաթեթը Վրաստանին աջակցություն է նախատեսում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ՝ ծովային ուժերը և առափնյա […]

̰
Գերմանացի պատգամավորն առաջարկում է լուծարել ՆԱՏՕ-ն

10:00 05.04.2019

Բունդեսթագի պատգամավոր Ալեքսանդր Նոյը կոչ է արել լուծարել ՆԱՏՕ-ն: Այդ մասին հաղորդել է գերմանական թերթերից մեկը: Ըստ Նոյի՝ ՆԱՏՕ-ն ոչ միայն հնացել է, այլև սպառնալիք է ներկայացնում համաշխարհային անվտանգության համար: Նա նշել է, թե ՆԱՏՕ -ն պարբերաբար խախտում է միջազգային իրավունքը, վարկաբեկում ՄԱԿ-ը և ռազմական հակամարտություններ է հրահրում: Նոյը նաև նշել է, թե ՆԱՏՕ-ն իր […]

̰
ՆԱՏՕ-ն դարձավ 70 տարեկան

16:47 04.04.2019

Կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պատմության ամենաուժեղ և հաջողված դաշինքն է, քանի որ ժամանակի հետ կարողացել է փոխվել:

̰
ՌԴ պատվիրակությունը Ժնևում դժգոհել է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումից

12:46 04.04.2019

Ռուսաստանը կրկին ընտրում է Վրաստանին ուղղված սպառնալիքների և ճնշումների ուղին` եվրաատլանտյան ուղղությամբ մղումներն արգելակելու համար: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալեն` Ժնևում ընթացող միջազգային քննարկումների 47-րդ փուլի ավարտին: «Այսօր ռուսական կողմը դժգոհություն հայտնեց այն փաստի առնչությամբ, որ Վրաստանը զորավարժություններ է անցկացնում ՆԱՏՕ-ի հետ: Դա Վրաստանի սուվերեն իրավունքն է և ուղղված չէ […]

̰
Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ուկրաինայի ու Վրաստանի համար հստակ ուղի սահմանի. Յան Բժեզինսկի

12:12 04.04.2019

Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը «ՆԱՏՕ-ի 70-ամյակ. Ռազմավարական գործընկերություն 21-րդ դարում» թեմայով լսումների ժամանակ մեծ աջակցություն է հայտնել Վրաստանին ու Ուկրաինային՝ գտնելով, որ դաշինքը պետք է անվտանգության ոլորտում մեծացնի իր աջակցությունն այդ երկրներին: «Խորհրդային Միության նախկին երկրները ձգտում են միանալ ՆԱՏՕ-ին` ոչ միայն Ռուսաստանից պաշտպանվելու, այլև տնտեսական զարգացման նպատակով: Ռուսաստանը կրկին սպառնալիք […]

̰
Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր էր հրաժարվել ՆԱՏՕ-ից՝ Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնելու դիմաց

00:37 04.04.2019

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր կառավարությունը պատրաստ էր Սուխումի և Ցխինվալիի վերադարձի դիմաց  հրաժարվել ՆԱՏՕ-ից՝ թողնելով ռուսական ռազմակայանները Վրաստանում: Նախկին նախագահի խոսքերով՝ այս թեմայի շուրջ բանակցությունները տեղի են ունեցել Ռուսաստանի հետ, սակայն դեպքերն այլ կերպ ծավալվեցին: Այդ մասին  Սաակաշվիլին հայտարարել է ապրիլի 2-ի երեկոյան «Ռուսթավի 2-ի» եթերում։ .«Հիմնախնդիրները մենք ստացել էինք […]

̰
Ռուսական «Ս-400» համակարգեր գնելը համատեղելի չէ՞ ՆԱՏՕ-ին անդամակցության հետ․ Վաշինգտոնի նոր սպառնալիքը Անկարային

17:57 03.04.2019

Միացյալ Նահանգները ցանկանում է շարունակել Թուրքիային տեսնել ՆԱՏՕ-ի կազմում, բայց միայն «Ս-400» ռուսական զենիթահրթիռային համակարգերից թուրքական կողմի հրաժարվելուց հետո։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։ «Մենք ուզում ենք, որ Թուրքիան մնա Դաշինքի կազմում, բայց երկիրը չպետք է ռուսական համակարգ ունենա իր տարածքում»,- ասել է պաշտոնյան։ Նա հրաժարվել է ասել՝ ինչ են անելու հակառակ […]

̰
BACK_TO_TOP