«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ը նոր առաջարկ է անում պարզ և արագ ներդրումների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+26.09 oC

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ը նոր առաջարկ է անում պարզ և արագ ներդրումների համար

11:57 19.07.2018

Հուլիսի 18-ին «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ժամանակ «Ֆասթ Կրեդիտ»-ի նախագահ Վահե Բադալյանը  ներկայացրեց դեռևս 1994-ին հիմնադրված ընկերության գործունեությունը: 24-ամյա պատմություն ունեցող ընկերությունը ձեռք է բերել ավելի քան 130.000 հավատարիմ հաճախորդ, շուրջ 170.000 գործող վարկ, որոնք սպասարկվում են շուրջօրյա գործող 21 մասնաճյուղերում: Ընկերության նախագահը անդրադարձավ նաև իրենց կողմից 2017-ին Մեծ Բրիտանիայում հիմնադրված «Ֆասթ Կրեդիտ» ընկերության գործունեությանը:

Վահե Բադալյանը խոսեց նաև ապագա պլաններից՝ նշելով, որ ընկերության գործունեության ընդլայնմամբ պայմանավորված, 2018-ին Երևանում և մարզերում բացվելու են ևս 5 մասնաճյուղեր, իսկ Մեծ Բրիտանիայում 2 գործող գրասենյակներին ավելացվելու են ևս 2-ը:

Այնուհետև անդրադարձ կատարվեց «Ֆասթ Կրեդիտ»-ի կողմից պարտատոմսերի թողարկմանը:

Պարտատոմսերի թողարկման վերաբերյալ խոսեց «Ֆասթ Կրեդիտ»-ի գործադիր տնօրեն Հակոբ Ղոնջեյանը: Նա նշեց, որ պարտատոմսերը հարմար և շահավետ գործիք են բոլոր այն ներդրողների համար, որոնք ցանկանում են կատարել պարզ և արագ ներդրումներ՝ բարձր և կայուն եկամուտ ստանալու նպատակով և, մեջբերելով իրենց կարգախոսն, ասաց.

-Ներդրե՛ք ՊԱՐԶ

Ստացե՛ք ԱՐԱԳ:

Ընկերության նախագահ Վահե Բադալյանը վերջում հավելեց, որ այս պրոդուկտի ներդրմամբ «Ֆասթ Կրեդիտ»-ն իր հերթական քայլն է կատարում բանկ վերափոխվելու ճանապարհին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

19:54 09.06.2025

Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...

Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներին

19:52 09.06.2025

Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներին

Տանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...

Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժած

19:40 09.06.2025

Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժած

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպե հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի […] ...

Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոն

19:26 09.06.2025

Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոն

Երևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

19:14 09.06.2025

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Հունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետ

19:08 09.06.2025

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետ

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

BACK_TO_TOP