Գյումրիի Անի թաղամասի ջրամատակարարման ցանցի նորացման աշխատանքներն ավարտվում են․ շահագործումը նախատեսվում է 2022-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+34.09 oC

Գյումրիի Անի թաղամասի ջրամատակարարման ցանցի նորացման աշխատանքներն ավարտվում են․ շահագործումը նախատեսվում է 2022-ին

18:27 13.11.2021

 

Գերմանական KFW բանկի ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրով 7  ամսում Անի թաղամասում կառուցվել է 22 կմ երկարության նոր խողովակաշար։ 30 տարվա հին ու կոռոզիայի ենթարկված մետաղյա խողովակները չեն ապամոնտաժել, նորն անցկացնում են դրանց զուգահեռ:

«Աշխատանքները մեկնարկել են ապրիլի 19-ից, մենք բաշխիչ ցանցի աշխատանքները գրեթե ավարտել ենք։ Երևի մի 200 մետր տեղ է մնացել, որը որ նախագծով բացթողում է եղել, բայց դրա փոխարինման անհրաժեշտությունը կար, հիմա այդ աշխատանքներն ենք կատարում,-նշել է «Դորոժնիկ» ՍՊԸ ներկայացուցիչ Գագիկ Կարապետյանը։

Աշխատանքներին խանգարում են 90-ականներին՝ թաղամասի կառուցման ժամանակ անցկացված ստորգետնյա կոմունիկացիաները: Դրանց մեծ մասը չի շահագործվում, բայց վթարների պատճառ են դառնում, հետն էլ ջրաշինարարի համար լրացուցիչ աշխատանքի բարդություններ են ստեղծում։

Որոշ  շենքերի մոտ կառուցվել են մոտ 60  նոր դիտահորեր և ջրաբաշխիչ կետեր: Դիտահորերի բետոնյա սալերը արտաքինից մեկուսացնում են բիտումային շերտով: Նոր ջրացանցի կառուցումը թույլ կտա խմելու ջրի կորուստները նվազեցնել։ Այն շենքերում, որոնց 4-րդ և 5-րդ հարկերին խմելու ջուր հասել է պոմպերով, ցանցի նորացումից հետո ջրամատակարարում կապահովվի ինքնահոս եղանակով:

Ջրամատակարարման նոր ցանցի կառուցումը ամբողջությամբ կավարտեն այս ամսեվերջին, բայց ջրագծերի շահագործումը կմնա հաջորդ տարի, այսինքն՝ Անի թաղամասի ջրամատակարարումը մինչև 2022 թվականի գարունը հին ցանցով է լինելու ։

Ջրացանցի կառուցմանը զուգահեռ որոշ փողոցներում ընթացիկ բարեկարգումներ են գնում ՝ խիտ բնակեցված թաղամասի բնակիչների անցուդարձը և մեքենաների երթևեկը ձմռան ընթացքում ապահովելու համար։ Փորված ու հետլիցք արված խրամուղիների հողային շերտն արդեն մեքենաների անիվների տակ ամրացել է:

Փողոցներում և նրբանցքներում  այժմ հարթեցման ու խճապատման աշխատանքներ են:  Ջրաշինարարի հետ այս պայմանագրային պարտավորությունը կիսում է քաղաքապետարանի կոմունալ ծառայությունը։

«Ջրաշինարարն իր կողմից առաջացրած անհարթությունները, խողովակաշարի փորման տեղերը պարտավորվել էր  խճապատել, հարթեցնել, բերել նախնական տեսքի։ Հանդիպեցինք ջրաշինարարի հետ, ձեռք բերվեց պայմանավորվածություն համատեղ  ուժերով՝ ջրաշինարար և կոմունալ ծառայություն, ամբողջ թաղամասում կատարել խճապատման և հարթեցման աշխատանքներ։ Մենք մեր կողմից  տեխնիկական միջոցներ ենք տրամադրել, իրենք էլ իրենց կողմից շինանյութը»,- նշել է Գյումրիի քաղաքապետարանի Կոմունալ ծառայության պետի ԺՊ Արման Շաբոյանը։

Հարթեցումներն ու խճապատումները, որոնք ընդամենը ժամանակավոր անցանելի պահելու համար են արվում, թաղամասում կավարտվեն գրեթե միաժամանակ։ Իսկ կապիտալ ասֆալտապատումը ՎԶԵԲ-ի ծրագրով, որն հետաձգվում է արդեն երկու տարի, կմեկնարկի 2022-ին, երբ նոր ջրացանցը ամբողջությամբ փորձարկումն անցած կլինի և կհանձնվի շահագործման։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

20:42 06.08.2025

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի մեկնարկին մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում քննարկված՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումների և առանձին ներդրումային ծրագրերի կարգավիճակին, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված հանձնարականների կատարման ընթացքին։ Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական որոշումներ պահանջող առանձին […] ...

DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

20:33 06.08.2025

DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը այս տարվա նոյեմբերին Աֆրիկայի ափերի մոտ կանցկացնեն համատեղ ծովային զորավարժություններ՝ «Mosi 3» («Ծուխ 3») կոդային անվամբ։ Այս մասին հայտնել է տեղական DefenceWeb լրատվական պորտալը։ Զորավարժությունները կանցկացվեն Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավաֆրիկյան Հանրապետության ափերի մոտ։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը կընդունի զորավարժությունները, իսկ Չինաստանը կղեկավարի դրանք։ Ինչպիսի նավեր կմասնակցեն զորավարժություններին, առայժմ հայտնի չէ: Հունիսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում […] ...

Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել

20:20 06.08.2025

Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Փարթին Լոնդոնի դատարանում ցուցմունք է տվել, հայտնում է Mundo Deportivo-ն: Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել: Ինչպես և ակնկալվում էր, Փարթին կմիանա իսպանական «Վիլյառեալին»: Հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Փարթիին մեղադրանք է առաջադրված՝ բռնաբարության 5, ինչպես նաև սեռական ոտնձգության 1 դեպքով: Նրա փաստաբանը նախկինում […] ...

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

20:10 06.08.2025

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

Վաշինգտոնի վարչակազմը Հնդկաստանի նկատմամբ 25% լրացուցիչ մքասատուրքեր է սահմանել՝ կապված ռուսական նավթի գնման հետ. նմանատիպ միջոցներ կարող են ձեռնարկվել նաև այլ երկրների նկատմամբ: Համապատասխան գործադիր հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ «Ըստ իս՝ անհրաժեշտ և նպատակահարմար է լրացուցիչ արժեքային մաքսատուրք սահմանել Հնդկաստանից այն ապրանքների ներմուծման վրա, որոնք ուղղակիորեն […] ...

SHANTNEWS

20:00 06.08.2025

SHANTNEWS

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

19:51 06.08.2025

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է, որպեսզի երեխան ԱՄՆ քաղաքացիություն ստանա։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: «Վիզայի դիմումը քննության առնող հյուպատոսական պաշտոնյան կարող է վիզայի տրամադրումը մերժել, եթե հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ եք մեկնում ծննդաբերելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP