Գյումրին կունենա կամերային երաժշտության համերգասրահ․ քաղաքային բյուջեից հատկացվել է 24 միլիոն դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+30.09 oC

Գյումրին կունենա կամերային երաժշտության համերգասրահ․ քաղաքային բյուջեից հատկացվել է 24 միլիոն դրամ

19:49 15.11.2021

Գյումրին կունենա կամերային երաժշտության համերգասրահ։ Այդ նպատակին նոր շենք չի կառուցվում, վերանորոգվում և վերապրոֆիլավորվում է  թիվ 4 երաժշտական դպրոցի 1970-ականներին կառուցված համերգային դահլիճը: Ծրագիրն  իրականացվում է քաղաքի բյուջեի միջոցներով, հատկացվել է մոտ 24 միլիոն դրամ: Աշակերտական համերգների համար նախատեսված դահլիճը համապատասխանեցվելու է կամերային երաժշտության  համերգասրահի  չափորոշիչներին։

  Երաժշտական դպրոցի բեմի փայտե կառուցատարրերը քայքայված են։ Փտած հենասյուների պատճառով բեմը դարձել էր ճոճվող ու գոգավոր, այստեղ քայլելն անգամ վտանգավոր է: Վարպետները նոր բեմ են նորոգելու, նախկին աշակերտական բեմը իր չափերով մեծացվելու է, հարմարեցվելու համերգային բեմի չափանիշներին: Շինարարների գործը դժվարացել է բեմում գտնվող երկու ռոյալների պատճառով, դրանք այլ տարածք տեղափոխել վթարային բեմի պատճառով հնարավոր չէ:

Տանիքից մշտական կաթոցների հետևանքով դահլիճում խոնավությունից պատերը ևս վնասվել են։ Շինարարները հիմնովին փոխել են տանիքը: Կաթոցները լիովին վերացրել են։

Ներքին փոփոխություններ չեն կատարվելու, պահպանելու են խորհրդային ճարտարապետությանը բնորոշ քաղաքաշինական նորմերը:

Մասնագիտական ուսումնասիրություններն են հաստատել, որ թիվ 4 երաժշտական դպրոցի դահլիճն իր հարմարություններով, ակուստիկ հնարավորություններով համապատասխանում է  կամերային համերգասրահի պահանջներին։

«Ակուստիկայի մասնագետները եղել են դահլիճում և պնդել են, որ շենքի ֆիզիկական բարձրությանը, առաստաղին և ունեցած որևէ բանի ձեռք տալ անհրաժեշտ չէ, որովհետև սովետական տարիներին մասնագետները, որոնք նախագծել են այս ամենը, վստահաբար գիտեին այդ մասին և արել են հնարավորինս ճիշտ աշխատանք։ Էս մասով որևէ միջամտություն հրաժարվեցինք անել, որովհետև այդպես պնդեցին նաև մասնագետները»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

Կամերային երաժշտության համերգների կազմակերպման համար Գյումրիում մշտապես խնդիր է համապատասխան հնչողության դահլիճ գտնելը։ Շատ երաժիշտ-կատարողներ այդ պատճառով հրաժարվել են Գյումրիում համերգներ կազմակերպել։ Կամերային երաժշտության համերգասրահի կառուցումը թույլ կտա այդ բացը լրացնել։

«Երբ քաղաքը չունի կամերային դահլիճ, ապա մնացած բոլոր գործողությունները ստիպված հարմարեցվում են այն դահլիճներին, որոնք ունի քաղաքը, և մենք շատ հաճախ ստիպված ենք եղել հետաձգել կարևոր նշանակության երաժշտական միջոցառումներ, վարանել ենք արտիստների հրավիրել Գյումրի։ Մենք այս դահլիճի անհրաժեշտությունը դիտարկում ենք նախ կրթական նշանակության սկզբունքով։ Այստեղ կրթական միջավայր ստեղծելու անհրաժեշտությունն է կարևոր։ Գյումրիի համայնքապատկան բոլոր երաժշտական դպրոցներից և ոչ մեկը չունի այս մեծության, նմանօրինակ տարածքով դահլիճ, և պարզապես անբարեկարգ լինելու պատճառով չօգտագործել  այս դահլիճի հնարավորությունները, մի փոքր սխալ կլիներ, այդ պատճառով էլ որոշեցինք վերապրոֆիլավորել այս դահլիճը»,- նշել է Լիլիթ Թովմասյանը։

Թիվ 4 երաժշտական դպրոցի ենթակայության դահլիճը կամերային երաժշտության համերգասրահի վերածվելուց հետո բաց կլինի բոլոր երաժիշտ կատարողների համար, համերգների կազմակերպման բավարար ակուստիկայով դահլիճը 250 հանդիսատեսի համար է։ Երգչախմբային փառատոների, լսումների կազմակերպման համար դահլիճը կտրամադրվի ստեղծագործողներին, այստեղ փորձերը կանցկացնեն նաև Մանսուրյանի անվան աշակերտական նվագախմբի պատանի երաժիշտները:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում

16:38 16.08.2025

Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Խորենացու, Զաքյան, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

16:16 16.08.2025

Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

Հնդկաստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։ «Հնդկաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը։ Խաղաղության ձգտելու գործում նրանց առաջնորդությունը արժանի է բարձր գնահատանքի», – ասել է բարձրաստիճան դիվանագետը։ ...

Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետո

16:00 16.08.2025

Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետո

Ալյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչների անհապաղ հանդիպման մասին։ «Ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անխախտ անվտանգության երաշխիքներով։ Ես ողջունում եմ ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ նպաստելու դրան այս հարցում։ Մենք կաշխատենք այս ուղղությամբ նրանց և կամավորների կոալիցիայի մեր բոլոր գործընկերների հետ, որոնց հետ մենք շուտով կրկին կհավաքվենք՝ […] ...

Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը. կա տուժած

15:46 16.08.2025

Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը. կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ռուբինյանց փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: ...

Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածը

15:27 16.08.2025

Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ, հոդված է պատրաստել՝ անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններին և պատմական անցյալին: Հոդվածում ընդգծվում է, որ համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների  պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում: «Արմենպրես»-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Մինչ […] ...

Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա Մոհաջերանի

15:14 16.08.2025

Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա Մոհաջերանի

Իրանն աջակցում է ցանկացած գործընթացի, որը բերում է բախումների դադարեցման, լարվածության նվազեցման և անխախտ կայունության ստեղծման: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մոհաջերանին: «Իհարկե, այս աջակցությունը պայմանական է և հիմնված է տարածաշրջանային երկրների կողմից համաձայնեցված սկզբունքների վրա»,-ասել է Մոհաջերանին։ Նա ընդգծել է, որ հիմնական տեղաշարժերից մեկը վիճահարույց այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի […] ...

BACK_TO_TOP