20:16 15.08.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված կլինի, եթե Անքորիջում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ չկարողանա համաձայնության գալ Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ։ Նա այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով Սպիտակ տան մամուլի ասուլիսի հարցերին Անքորիջ մեկնելու ժամանակ՝ Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպելու համար։
Երբ հարցրել են, թե ինչ հանգամանքներում կարելի է գագաթնաժողովը հաջողված համարել, Թրամփը պատասխանել է, որ «չի կարող դա ասել»։
«Դեռ ոչինչ որոշված չէ։ Ես ուզում եմ որոշ բաներ, ուզում եմ հրադադար, և Եվրոպան դրա հետ կապ չունի։ Եվրոպան ինձ չի ասում, թե ինչ անեմ, բայց նրանք անպայման կասնակցեն, ինչպես նաև Զելենսկին: Ես ուզում եմ արագ հրադադար։ Չգիտեմ՝ այսօր դա տեղի կունենա, թե ոչ, բայց եթե այսօր դա տեղի չունենա, ես հիասթափված կլինեմ», – ասել է ամերիկացի առաջնորդը։
21:52 15.08.2025
Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆՄամուլում և սոցցանցերում շարունակում է շրջանառվել «Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման» վերաբերյալ ապատեղեկատվությունը: Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե առաջխաղացման տեսքով դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղարը: «Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ և չճշտված տեղեկություններ տարածելուց. պաշտպանության նախարարությունը ԶԼՄ համապատասխան […] ...
21:41 15.08.2025
Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռ է կործանվել. կան զոհերՊակիստանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Ըստ տեղեկությունների՝ անձնակազմի բոլոր անդամները, այդ թվում՝ երկու օդաչուները, զոհվել են։ Մի-17 ուղղաթիռը մարդասիրական օգնություն էր տեղափոխում ուժեղ անձրևներից տուժած շրջաններին։ Այն կործանվել է վատ եղանակային պայմանների պատճառով: Խայբեր-Պախտունխվա նահանգի նահանգապետը հայտարարել է, որ տարածաշրջանում սգո օր է հայտարարվել, […] ...
21:29 15.08.2025
Պեսկովը հույս ունի, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը արդյունավետ կավարտվիՌուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը պետք է արդյունավետ լինի, որպեսզի հետո քննարկվի Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովի հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հարցին, թե ինչպես պետք է ավարտվի առաջնորդների հանդիպումը Ալյասկայում, որպեսզի խոսվի եռակողմ հանդիպման մասին, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է. «Արդյունավետ»։ ...
21:17 15.08.2025
Հայաստան – Պորտուգալիա խաղի բոլոր տոմսերը վաճառվել են․ ԱԱ-2026Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի առաջին տուրի Հայաստան – Պորտուգալիա խաղի բոլոր տոմսերն առցանց եղանակով վաճառվել են։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղի տոմսերի վաճառքը սկսվել էր առավոտյան, մեկ ժամ անց հսկայական քանակի այցելությունների պատճառով tickets.ffa.am կայքի աշխատանքը խափանվել էր: Ըստ ՀՖՖ […] ...
21:04 15.08.2025
Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Նիվա»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրսՕգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes» մակնիշի և «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում […] ...