18:58 16.11.2021
Ուկրաինայի հանրային պաշտպան Լյուդմիլա Դենիսովային թույլ չի տրվել այցելել Վրաստանի 3-րդ նախագահ, Ուկրաինայի քաղաքացի, կալանավորված Միխեիլ Սաակաշվիլիին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն նոյեմբերի 16-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Վրացական օրենսդրությունը չի պարտավորեցնում թույլատրել Ուկրաինայի հանրային պաշտպանի մուտքը քրեակատարողական հաստատություն: Հետևաբար, երբ բանտարկյալը գտնվում է բուժհաստատությունում, մենք պարտավոր ենք ապահովել նրա բուժման ընթացքը։ Այդ պատճառով օմբուդսմենին այժմ թույլ չի տրվում այցելել Սաակաշվիլիին»,- aliq.ge-ի հաղորդմամբ՝ ասել է արդարադատության նախարարը։
Ըստ նրա՝ Միխեիլ Սաակաշվիլիին այցելել կարող են միայն Վրաստանի քրեական օրենսգրքով նախատեսված անձինք, որոնց թվում չկան ուկրաինացի պաշտոնյաներ կամ հանրային պաշտպանը։
Նա քննադատել է Լյուդմիլա Դենիսովային Միխեիլ Սաակաշվիլիի մասին իր հայտարարության համար։
«Անցյալ անգամ, երբ տիկին Դենիսովան միակողմանի հայտարարություն արեց, լավ կլիներ հաշվի առներ նաև մեր կարծիքները և դիտարկեր երկու դիրքորոշումներն էլ։ Երբ նա առաջին անգամ հանդիպեց Սաակաշվիլիին, դուրս եկավ և միակողմանի հայտարարություն արեց, նա մեզ նույնիսկ չհարցրեց, թե արդյոք իր տրամադրած տեղեկատվությունը համապատասխանում էր իրականությանը»,- նշել է Բրեգաձեն։
Նշենք՝ նախորդ անգամ, երբ Դենիսովան եկել էր Վրաստան, նրան դժվարությամբ էր հաջողվել մուտք գործել երկիր, սակայն, այնուամենայնիվ, հանդիպել էր նախկին նախագահ Սաակաշվիլիին։ Հանդիպումից հետո վերջինս հայտարարել էր, որ խախտվել են Միխեիլ Սաակաշվիլիի առողջության, դատավարական և կրոնական իրավունքները, և ինքը պատրաստվում է այս մասին նամակի միջոցով հաղորդել Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը:
Միխեիլ Սաակաշվիլին արդեն 46 օր է՝ կալանավորված է, գտնվում է հացադուլի մեջ, առողջական վիճակի վատթարացման հետևանքով տեղափոխվել է Գլդանիի 18-րդ բանտային հիվանդանոց։ Չնայած բժիշկների խորհրդի, քաղհասարակության, ընդդիմության` Սաակաշվիլիին բազմաֆունկցիոնալ կլինիկա տեղափոխելու կոչերին, իշխանությունները մինչ այժմ հրաժարվում են դա անել՝ ասելով, որ բանտի բուժհաստատությունը համապատասխանում է բուժման պահանջներին:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...