19:32 16.11.2021
Նոյեմբերի 16-ին Երևանում ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) ստորագրել են Հայաստանում 2022-2026 թվականների ներառական և կայուն արդյունաբերական զարգացման «Երկրի ծրագրային փաստաթուղթը» (ԵԾՓ)։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը։
Նոր ԵԾՓ-ն երկու կողմերի միջև կնքված առաջին համապարփակ շրջանակային ծրագրին է։ Այն մշակվել է լայնածավալ ու բազմակողմ խորհրդակցությունների արդյունքում և համահունչ է երկրի ազգային առաջնահերթություններին, ինչպես նաև Հայաստանի համար 2021-2025 թվականների ՄԱԿ-ի կայուն զարգացման համագործակցության շրջանակին։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՄԱԱԶԿ գործադիր տնօրեն Սիյօնգ Զուն։
«Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԱԶԿ-ի համագործակցությունը նախորդ տարիներին արդյունավետ է եղել։ Այս համագործակցության ընթացքում իրականացված ծրագրերը երկրին տվեցին բազմաթիվ նոր աշխատատեղեր և օգնեցին հաղթահարել որոշ մարտահրավերներ, որոնց այդ ժամանակահատվածում բախվել էր երկիրը:
Առջևում դեռ շատ մարտահրավերներ կան, և Հայաստանի կառավարությունն ընդունել է ներդրումների վրա հիմնված տնտեսության ծրագիր, ինչը նշանակում է, որ մենք պետք է էապես փոխենք տնտեսության արդյունաբերական մասը երկրի ընդհանուր ՀՆԱ-ում։
Երկրի 5-ամյա ծրագրի փաստաթուղթը, որն այսօր ստորագրում ենք, համահունչ է մեր ազգային առաջնահերթություններին և կօգնի մեզ բարելավել արդյունաբերական արտադրանքն ու արտադրողականությունը՝ կայուն տնտեսական փոխակերպման, արդյունաբերության դիվերսիֆիկացման և նորարարությունների և տեխնոլոգիաների փոխանցման վրա հիմնված թվայնացման միջոցով»,- ասել է Վահան Քերոբյանը։
ՄԱԱԶԿ գործադիր տնօրեն Սիյօնգ Զուն նշել է, որ «ԵԾՓ-ն իր կայուն ներդրումն ունի Կառավարության նախաձեռնություններում՝ ուղղված կայուն տնտեսական վերափոխմանը, արդյունաբերության դիվերսիֆիկացմանը և թվայնացմանը՝ հիմնված նորարարությունների և տեխնոլոգիաների փոխանցման վրա»: Նա նաև ավելացրել է, որ «Ռեսուրսների մոբիլիզացիայի, իրականացման, մոնիթորինգի, հաղորդակցության և այլ կարևոր գործընթացներում կառավարության խիստ ղեկավար դերն առանցքային է նախատեսված արդյունքներին հասնելու համար»։
Հնգամյա ծրագիրը սահմանում է ՄԱԱԶԿ-ի և Հայաստանի միջև ընդլայնված համագործակցության ամբողջական ռազմավարությունը: ԵԾՓ-ի հիմքում հետևյալ երեք թեմատիկ բաղադրիչներն են. արդյունաբերական մրցունակություն և շուկաների հասանելիություն նորարարության և թվայնացման միջոցով, կայուն ագրոբիզնես և աջակցություն ՓՄՁ-ներին, էներգաարդյունավետություն, վերականգնվող էներգիա և շրջակա միջավայրի կայուն կառավարում։
ՀՀ կառավարությունը և ՄԱԱԶԿ-ը կայուն և համապարփակ արդյունաբերական զարգացման տարբեր ոլորտներում տեխնիկական աջակցության ծրագրերի միջոցով քսան տարվա արդյունավետ համագործակցության փորձ ունեն։
Երկու կողմերի համատեղ ձեռքբերումների շարքում են.
ԵԾՓ-ն Հայաստանի կառավարության և ՄԱԱԶԿ-ի միջև երկկողմ համագործակցության ևս մեկ կարևոր իրադարձություն է: Հետագա մասշտաբային և ինտեգրման աշխատանքները կնպաստեն երկրի Կայուն զարգացման 9-րդ նպատակին հասնելու ճանապարհին շոշափելի արդյունքներ ունենալու համար։
ԵԾՓ արդյունավետորեն կառավարելու համար ոլորտային նախարարությունների ներկայացուցիչներից և այլ գործընկերներից կստեղծվի Ազգային համակարգող մարմին, որը պատասխանատու կլինի տեղում ղեկավարումը և քաղաքականության մասին որոշումները գործողությունների վերածելու և այլ համատեղ նախաձեռնությունների համար։
Միջոցառմանը մասնակցել են՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը, Ավստրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Վիեննայում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, ՀՀ էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարության, Հայաստանում և Վիեննայում ՄԱԱԶԿ-ի աշխատակիցներ։
17:54 15.05.2025
Հայտնի են Ազգերի լիգայի եզրափակչի մրցավարները17:44 15.05.2025
Անկարայում ավարտվել է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումըԱնկարայում ավարտվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկիի բանակցությունները, հայտնում է Anadolu պետական գործակալությունը։ «Էրդողանի բանակցությունները Զելենսկիի հետ ավարտվել են մեկնարկից 2 ժամ 40 րոպե անց»,- հայտնում է գործակալությունը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի հաղորդակցության բաժնի ղեկավարն ասել էր՝ սպասվում է, որ Էրդողանը կքննարկի ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զարգացումների բոլոր ասպեկտները՝ ընդգծելով Ուկրաինայում խաղաղ […] ...
17:38 15.05.2025
Սրբուհի Գալյանը Հունաստանի դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Նախարարը կարևորել է երկկողմ հարաբերությունների բազմաոլորտ զարգացումը՝ ընդգծելով արդարադատության համակարգում երկխոսության շարունակականությունը: Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը՝ անդրադառնալով դատաիրավական ոլորտի բարեփոխումների, […] ...
17:32 15.05.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումի մեկնարկին: Հանրապետության նախագահը հանդես է եկել բացման խոսքով, ապա բանախոսություն ունեցել Հայաստանի առջև առկա մարտահրավերների և հնարավորությունների և այս համատեքստում կրթության և գիտության դերակատարության վերաբերյալ: Հանրապետության նախագահի բացման խոսքը. «Ուրախությամբ ողջունում եմ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների առաջին ֆորումի անցկացումը և հուսով եմ, […] ...
17:25 15.05.2025
Կապառոսի գլխավորությամբ «Սևիլիան» տարել է տարվա առաջին տնային հաղթանակը«Սևիլիան» մայիսի 14-ին գրանցել է տարվա առաջին տնային հաղթանակը: «Լաս Պալմասի» դեմ Լա լիգայի 36-րդ տուրի խաղում Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի առաջնորդությամբ անդալուզյան թիմը հաղթել է 1-0 հաշվով: Դրամատիկ խաղի հիմնական ժամանակին մրցավար Խուան Մարտինես Մունուերան, որը թիմերի խաղացողներին 6-ական դեղին քարտ է ցույց տվել, ավելացրել է 9 րոպե: «Սևիլիան» տնային […] ...
17:20 15.05.2025
Ծավ գյուղի բնակչի տանը քրեական ոստիկանները զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում մայիսի 13-ին տեղեկություն էր ստացվել, որ Ծավ գյուղի բնակիչը տանը թմրամիջոց և զենք-զինամթերք է պահում: Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում կատարված զննությամբ Ծավ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 5 գրամից ավելի զանգված, որսորդական հրացան, ինքնաձիգի պահեստատուփեր, տարբեր տրամաչափերի 163 […] ...
17:14 15.05.2025
Հայաստանի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպումՀՀ ֆինանսների նախարարության և Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության, մասնավորապես՝ Ֆինանսների և տնտեսագիտության ազգային ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Պետական ներքին ֆինանսական հսկողության (PIFC) հայեցակարգի ներկայացում» թեմայով հանդիպում: Հանդիպման շրջանակներում Նիդերլանդներից ժամանած փորձագետները ներկայացրել են հանրային ֆինանսների կառավարման և ներքին հսկողության համակարգերի զարգացման ոլորտում Նիդերլանդների փորձը, ինչպես նաև քննարկել հետևյալ առանցքային թեմաները․ Նիդերլանդների պետական կառավարման […] ...