Պետք է մտածել հետևանքների մասին. ՌԴ նախագահը՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ուկրաինայի անդամակցության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

Պետք է մտածել հետևանքների մասին. ՌԴ նախագահը՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ուկրաինայի անդամակցության մասին

19:53 19.07.2018

Այսօր Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունում տեղի է ունեցել հանդիպում երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ: Ներկա են եղել նաև տարբեր երկրների դեսպանները: Իր խոսքում Պուտինն անդրադարձել է Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:

«Նման ագրեսիվ գործողությունները, որոնք անմիջական սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանին, համաչափ պատասխան կստանան: Մեր գործընկերներին, որոնք սրացումներ են նախապատրաստում և ջանում Վրաստանին ու Ուկրաինային ներառել դաշինքի կազմում, խորհուրդ կտայի մտածել անպատասխանատու քաղաքականության հետևանքների մասին»,- ասել է Պուտինը դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանը համաչափ քայլեր կձեռնարկի, եթե ՆԱՏՕ-ի կողմից ագրեսիվ գործողություններ նկատվեն: ՌԴ նախագահը շեշտել է՝ նրանք, ովքեր աշխատում են Վրաստանը և Ուկրաինան ընդգրկել ՆԱՏՕ-ի կազմում, պետք է մտածեն հետևանքների մասին:

ՌԴ ղեկավարը նշել է, որ Եվրոպայում անվտանգության երաշխիքը վստահության ու գործակցության զարգացումն է:

«Այնինչ այս պահին Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի նոր ռազմակայանների ու ռազմական ենթակառուցվածքների հաստատումն է»,- նշել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

17:48 16.06.2025

Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 21:00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից

17:43 16.06.2025

Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից

«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշին։ Այս մասին գրում է Corriere dello Sport-ը։ Շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար թուրինյան ակումբը պատրաստ է բաժանվել միանգամից 8 ֆուտբոլիստից։ Թիմը ցանկանում է մոտ 60 միլիոն եվրո աշխատել ակումբի հարձակվող Դուշան Վլահովիչի ու կիսապաշտպան Դուգլաս Լուիսի տրանսֆերների վաճառքից։ «Յուվենտուսից» հավանական հեռացողների թվում են նաև Լոյդ […] ...

Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրա

17:37 16.06.2025

Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրա

Բարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Հիմնական վտանգները. 🔸 տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է […] ...

Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա պատանին հայտնաբերվել է

17:30 16.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա պատանին հայտնաբերվել է

Հունիսի 13-ին՝ ժամը 16:43-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ժամը 14․00-ի սահմաններում 13-ամյա տղան դուրս է եկել Վանաձորի ավտոկայանից, և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի։ Տարոնի և Բազումի բաժինների համայնքային ոստիկանների, Լոռու մարզի գումարտակի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ժամը 17:20-ին, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի վերջնամասում 13-ամյա պատանին հայտնաբերվել ու ներկայացվել է Տարոնի […] ...

Վարքագծի կանոնները՝ ուժեղ քամու դեպքում

17:21 16.06.2025

Վարքագծի կանոնները՝ ուժեղ քամու դեպքում

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝ ▫️Խուսափե՛լ բաց տարածություններից, հատկապես՝ այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր ▫️Եղե՛ք զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերը կարող են ընկնել Եթե գտնվում եք անկայուն շինության մեջ՝ Արագ տեղափոխվե՛ք դեպի ավելի ամուր կառույց՝ հնարավորինս մնալով ներսում […] ...

1 արծաթ, 3 բրոնզ և 4-րդ տեղը թիմային պայքարում․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱ

17:14 16.06.2025

1 արծաթ, 3 բրոնզ և 4-րդ տեղը թիմային պայքարում․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱ

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից Արեն Փիրուզյանը (45 կգ) և Ռազմիկ Ոսկանյանը (60 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։ Փիրուզյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 12-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Օմեր Ուսուբովին։ Ոսկանյանը 6-4 հաշվով հաղթանակի է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ։ Հայաստանը ներկայացնող ազատոճայիններից […] ...

BACK_TO_TOP