19:06 18.11.2021
Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
Նախ՝ վարչապետ Փաշինյանը դիմավորել է ԵԱՏՄ անդամ պետությունների գործընկերներին, ապա տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում:
Նեղ կազմով նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.
«Կառավարությունների հարգելի ղեկավարներ
Ողջունում եմ բոլորիդ Հայաստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Ուրախ եմ ողջունել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ հարգարժան Ակիլբեկ Ուսենբեկի Ժապարովին և մաղթել նրան բեղմնավոր աշխատանք իր պատասխանատու պաշտոնում։
Այսօրվա հանդիպումը մեզ համար շատ նշանակալից իրադարձություն է։ Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք Երևանում ընդունելու բարձրաստիճան հյուրերի, անցկացնելու միջկառավարական խորհրդի նիստը՝ դրանով իսկ նպաստելով մեր Միության ամրապնդմանը։
Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությունը մեր կառավարության գործունեության առաջնահերթություններից է։ Մենք պատրաստ ենք այսուհետ ևս գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ համագործակցության մեխանիզմների կատարելագործման և ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության համար։
Հարգելի գործընկերներ, բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և կառուցողական քննարկում։
Մենք փորձել ենք մեր հանդիպման համար ստեղծել առավել հարմարավետ մթնոլորտ։ Հուսով եմ՝ մեզ կհաջողվի աշխատել ոչ միայն մեր օրակարգային հարցերի շուրջ, այլ նաև օգտվել անմիջական շփման և մտքերի փոխանակման հնարավորությունից»:
Այնուհետև նիստի մասնակիցներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի: Քննարկվել են նաև տարբեր ոլորտների շուկաներում նոր կարգավորումների ներդրմանը, մաքսային կանոնակարգերին, ինչպես նաև ԵԱՏՄ 2022 թվականի բյուջեին առնչվող հարցեր:
Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ին:
17:40 31.07.2025
Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ ԺակոբինԱյսօր Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին և մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ Հանդիպման հիմնական առանցքը 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերն էին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համաժողովի կազմակերպման հիմնարար ուղղությունները՝ սկսած անցկացման […] ...
17:30 31.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ և Կոռնիձոր բնակավայրերՍյունիք կատարած մարզային այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ, Կոռնիձոր բնակավայրեր, զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել վերջին շրջանում տարբեր հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված ծրագրերի մասին, պատասխանել բարձրացված հարցերին։ Հանրապետության նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ղարաբաղյան պատերազմներում զոհվածների հիշատակին և ծաղիկներ դրել Տեղում և Կոռնիձորում կանգնեցված հուշակոթողների մոտ։ ...
17:20 31.07.2025
Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը Վրաստանից տեղափոխվել է ՀայաստանՀուլիսի 29-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Վրաստանից Հայաստան է տեղափոխվել օտարերկրացի 20-ամյա մի երիտասարդ, որը 2024 թվականի ապրիլի 10-ից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 20-ամյա երիտասարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...
17:09 31.07.2025
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԻսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության տղաների 84 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանը երկամարտի 338 կգ (148+190 կգ) արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը: Պոկում վարժությունում հայ ծանրորդը երեք հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 140 կգ, 145 կգ, 148 կգ կշռող ծանրաձողերը: Պոկում վարժության երրորդ մոտեցմամբ` 148 կգ, Ղազարյանը սահմանել է […] ...
16:58 31.07.2025
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժածՀուլիսի 31-ին` ժամը 12։48-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Lexus» և «Seat» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած: Փրկարարները […] ...