21:27 30.07.2025
Կամչատկայում 10 րոպեից մի փոքր ավելի ժամանակահատվածում գրանցվել է 5.0, 4.8, 4.8, 5.3 և 6.0 մագնիտուդով հինգ երկրաշարժ։ Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։
Սեյսմոլոգների տվյալներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկայից 350 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, առաջինը՝ 4.8 մագնիտուդով երկրաշարժը՝ 273 կմ, երկրորդը՝ 212 կմ, 5.3 մագնիտուդով երկրաշարժը՝ 230 կմ, իսկ 6.0 մագնիտուդով երկրաշարժը՝ 402 կմ։ Առաջին ցնցման էպիկենտրոնը գտնվել է 64.8 կմ խորության վրա, երկրորդը՝ 10.8 կմ խորության վրա, երրորդը՝ 66 կմ խորության վրա, չորրորդը՝ 56.5 կմ խորության վրա, հինգերորդը՝ 33 կմ խորության վրա։
16:00 31.07.2025
Թրամփը հայտարարել է, որ մաքսատուրքերը վերակենդանացրել են ԱՄՆ-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերջին մեկ տարվա ընթացքում «մեռած երկրից» վերածվել է «աշխարհի ամենատաք երկրի»՝ շնորհիվ մաքսատուրքերի ներդրման քաղաքականության։ «Մեկ տարի առաջ Ամերիկան «մեռած» երկիր էր, իսկ հիմա աշխարհի «ամենատաք» երկիրն է։ Շնորհավորում եմ բոլորիդ», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Նա նշել է, որ իր վարչակազմի կողմից […] ...
15:48 31.07.2025
Մեսսին երկու գոլային փոխանցում է կատարելԼիոնել Մեսսին երկու գոլային փոխանցում է կատարել մեքսիկական «Ատլասի» դեմ Լիգայի գավաթի խաղարկության առաջին փուլի խաղում։ «Ինտեր Մայամին» հաղթել է 2-1 հաշվով: Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 58-րդ րոպեին արդյունավետ փոխանցում է կատարել Տելասկո Սեգովիային: 80-րդ րոպեին Խոսե Լոզանոն խփել է պատասխան գոլը: «Ինտեր Մայամին» հաղթանակ է կորզել ավելացված ժամանակի 6-րդ րոպեին, […] ...
15:43 31.07.2025
Սիրիայի պաշտպանության նախարարը ժամանել է ՄոսկվաՍիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան, որը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, նախատեսում է հանդիպել իր ռուս գործընկեր Անդրեյ Բելոուսովի հետ, հաղորդում է սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը։ «Սիրիայի պաշտպանության նախարար, գեներալ Մուրհաֆ Աբու Կասրան պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, որտեղ նա կհանդիպի իր ռուս գործընկեր Անդրեյ Բելոուսովի հետ և կքննարկի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր», […] ...
15:40 31.07.2025
Լիբանանի նախագահը ոչ կառավարական խմբավորումներին, այդ թվում՝ «Հըզբոլլահին», կոչ է արել հանձնել զենքերը բանակինԼիբանանի կառավարությունը պետք է զինաթափի ոչ կառավարական խմբավորումներին՝ լիբանանյան հողում պատերազմներին և արյունահեղությանը մեկընդմիշտ վերջ դնելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունը՝ ելույթ ունենալով երկրի զինված ուժերի ստեղծման 80-ամյակի առթիվ։ «Ճշմարտության ժամը եկել է, և մենք չենք կարող բաց թողնել Լիբանանը փլուզումից փրկելու հնարավորությունը, ուստի բոլոր կողմերը, այդ թվում՝«Հեզբոլլահը», պետք է […] ...
15:30 31.07.2025
Կառավարությունը շարունակում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումըԱնհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ զինծառայողի ընտանիքին ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցությունը՝ 300.000 դրամն առաջարկվում է տրամադրել մինչև 2025 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ: Հիմնավորման համաձայն՝ հուլիսի 26-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեն 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներ: ...
15:20 31.07.2025
Կհստակեցվեն ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կարգապահական տույժերը և խրախուսանքներըԿառավարության հավանությանն է արժանացել «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կհստակեցվեն կարգապահական տույժերը և խրախուսանքները, որոնք սահմանված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների մասով ծառայողական քննությունների անցկացման հարաբերությունները կկարգավորվեն «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքով։ Բացի այդ, նախագծերի փաթեթի […] ...