Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Նորավանում նորոգվել է 5.466 կմ ճանապարհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+16.3 oC

Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Նորավանում նորոգվել է 5.466 կմ ճանապարհ

19:50 19.11.2021

Ավարտվել են Մ-2, Նորավան ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։ Վերականգնված ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 5.466 կմ է (հիմնական ճանապարհ և գյուղամիջյան հատված)։
Մինչև վերանորոգումը ճանապարհահատվածի հողային պաստառը և իջատեղերը վատ վիճակում էին, ճանապարհի որոշ հատվածներում ասֆալտբետոնե ծածկն ամբողջովին դեֆորմացված էր, որոշ տեղամասերում բնահողային ծածկի վրա առկա էին տարբեր խորությամբ ջրափոսեր, ինչն էլ անանցանելի էր դարձրել երթևեկությունը: Բացակայում էին ջրահեռացման համակարգը և անվտանգության տարրերը:
Շինարարական աշխատանքների շրջանակներում կապալառու կազմակերպությունը՝ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն, կատարել է հետևյալ աշխատանքները՝ հողային պաստառի վերականգնում, կողային առուների, կողնակների կառուցում, ճանապարհային հագուստի, ջրահեռացման համակարգի վերականգնում, գյուղամիջյան հատվածում՝ մայթերի կառուցում, մուտքերի և իջատեղերի վերականգնում, ճանապարհի կահավորում մետաղական արգելափակոցներով, ճանապարհային նշաններով և այլն:
Շինարարական աշխատանքները կատարվել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում՝ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մի՛ լռիր, հաղորդի՛ր, փոխի՛ր. Հակակոռուպցիոն կոմիտեում արդեն թեժ գիծ է գործում

18:12 15.05.2025

Մի՛ լռիր, հաղորդի՛ր, փոխի՛ր. Հակակոռուպցիոն կոմիտեում արդեն թեժ գիծ է գործում

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում արդեն գործում է թեժ գիծ, որի միջոցով կարող եք շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։ Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035: «Մենք երաշխավորում ենք ձեր կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը, իսկ յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ կձեռնարկվեն համապատասխան իրավական գործընթացներ։ Կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, […] ...

Ալեքսանդր Աղաբեկյանը որոնվում է որպես անհետ կորած

18:06 15.05.2025

Ալեքսանդր Աղաբեկյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1958 թվականին ծնված Ալեքսանդր Աղաբեկյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Կումայրիի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

SHANTNEWS

18:00 15.05.2025

SHANTNEWS

Հայտնի են Ազգերի լիգայի եզրափակչի մրցավարները

17:54 15.05.2025

Հայտնի են Ազգերի լիգայի եզրափակչի մրցավարները

Շվեյցարացի Սանդրո Շերերի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Ազգերի լիգայի 2025 թվականի եզրափակիչը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Եզրերում նրան կօգնեն Ստեֆան դե Ալմեյդան և Յոնաս Էռնին, տեսաօգնականը կլինի Ֆեդայի Սանը (բոլորը` Շվեյցարիա), չորրորդ պաշտոնյան նիդերլանդցի Սերդար Գյոզյուբյույուկն է։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա հունսի 8-ին՝ Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում։ Ազգերի լիգայի կիսաեզրափակչում հունիսի 4-ին կկայանան […] ...

Թուրքիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:50 15.05.2025

Թուրքիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հինգշաբթի օրը 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Քոնիայի նահանգում՝ Թուրքիայի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: Երկրաշարժի օջախը գտնվել է գրեթե 19 կիլոմետր խորության վրա։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Անկարայում և հարակից քաղաքներում։ ...

Անկարայում ավարտվել է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումը

17:44 15.05.2025

Անկարայում ավարտվել է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումը

Անկարայում ավարտվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկիի բանակցությունները, հայտնում է Anadolu պետական ​​գործակալությունը։ «Էրդողանի բանակցությունները Զելենսկիի հետ ավարտվել են մեկնարկից 2 ժամ 40 րոպե անց»,- հայտնում է գործակալությունը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի հաղորդակցության բաժնի ղեկավարն ասել էր՝  սպասվում է, որ Էրդողանը կքննարկի ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զարգացումների բոլոր ասպեկտները՝ ընդգծելով Ուկրաինայում խաղաղ […] ...

BACK_TO_TOP