10:31 24.11.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ փաստերով ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներխուժումներն ու Հայաստանի բնակչության իրավունքների խախտումները:
Հիմնավորված ներկայացվել է անվտանգության գոտու անհրաժեշտությունը՝ որպես մարդու իրավունքների երաշխիք։
Ներկայացվել են նաև փաստեր Արցախում մեր հայրենակիցների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Այդ փաստերը հիմնված են Արցախի ՄԻՊ զեկույցների վրա:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի հրավերով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Սփյուռքի ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների, հոգևոր առաջնորդների, ինչպես նաև ԱՄՆ ղեկավար պաշտոնյաների հետ:
Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել՝
Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի հետ,
Սան Ֆրանցիսկոյի ղեկավար մարմնի՝ վերահսկողների խորհրդի անդամների և քաղաքապետարանի հետ,
Լոս Անջելեսի քաղաքապետարանի վերահսկող մարմնի հետ,
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանի հետ,
Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ,
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Տոնոյանի հետ։
21:08 27.07.2025
Ղազախստանում երրորդ օրն է՝ որոնում են անհետացած ուղղաթիռը19:05 27.07.2025
Էրդողանը ողջունել է Պաղեստինը ճանաչելու Մակրոնի մտադրությունը20:55 27.07.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացունՀուլիսի 27-ին, ժամը 17:20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 300 մ պատգարակով իջեցրել և […] ...
20:50 27.07.2025
Գրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներովԳրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներով, սակայն զգուշանում է չինական ներդրումներից, գրում է Washington Post-ը՝ հղում անելով Գրենլանդիայի բիզնեսի, առևտրի, հանքային պաշարների, արդարադատության և գենդերային հավասարության նախարար Նաայա Նաթանիելսենին։ Հունվարին Նաթանիելսենն ասել էր, որ Գրենլանդիայում ամերիկացի ներդրողների համար լայն հնարավորություններ կան։ Նա ասել է, որ մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտը կարող է օգտակար լինել ԱՄՆ մատակարարման […] ...
20:30 27.07.2025
Ռուբիոն Կամբոջայում և Թաիլանդում հրադադարի կոչ է արելՊետքարտուղար Մարկո Ռուբիոն Կամբոջայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Պրակ Սոխոնի և նրա թաիլանդցի գործընկեր Մարիտ Սանգյամպոնգի հետ հեռախոսազրույցների ժամանակ կոչ է արել կողմերին թուլացնել լարվածությունը և անհապաղ դադարեցնել կրակը։ «Պետքարտուղար Ռուբիոն վերահաստատեց նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ցանկությունը և անհապաղ հրադադարի կարևորությունը։ Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել ապագա բանակցություններին՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև խաղաղություն և […] ...
20:09 27.07.2025
Աշխարհի օվկիանոսների մակերեսը 2023 թվականին ռեկորդային երկար ժամանակով տաք է մնացելՀամաշխարհային օվկիանոսների մակերևույթը 2023 թվականին պահպանել է բարձր ջերմաստիճանը ռեկորդային երկար ժամանակահատվածում՝ ուժեղ շոգը տևել է միջինում չորս անգամ ավելի երկար, քան նախորդ 40 տարիներին՝ ազդելով օվկիանոսի մակերևույթի 96%-ի վրա, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Science ամսագրում հրապարակված ուսումնասիրությանը։ Ինչպես գրում է Bloomberg-ը, 2023 թվականին երկարատև շոգ եղանակը ազդել է համաշխարհային օվկիանոսների մակերեսի մինչև 96%-ի […] ...
20:04 27.07.2025
Օգնության են հասել փրկարարներըՀուլիսի 27-ին, ժամը 14։04-ին Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլ։ Ջրափրկարարներն ափից մոտ 150 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...
19:50 27.07.2025
Գազայում լրագրողները հյուծված են սովից և դժվարանում են աշխատել սննդի պակասի պատճառով․ Financial TimesԳազայի հատվածում լրագրողները հյուծված են սովից և դժվարանում են աշխատել սննդի պակասի պատճառով, հայտարարել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) գլխավոր տնօրեն Ջոդի Գինսբերգը։ «Մեր հետ աշխատող բոլոր լրագրողները խորը պատասխանատվություն են զգում ճշգրիտ և օպերատիվ լուսաբանելու Գազայում տեղի ունեցողը, և նրանք դժվարանում են դա անել իրական ժամանակում, քանի որ պարզապես սովամահ են լինում», – ասել […] ...